Արփինե Հունանյան

Arpine_Hunanyan

Արփինե Հունանյան

Ծրագրի օգնական

Արփինե Հունանյանը միացել է ԵՀՀ-ին 2021 թվականին որպես Կառավարման ծրագրերի օգնական։ Մինչ այդ աշխատել է Tour Advice զբոսաշրջային ընկերությունում՝ որպես «ԵՄ-ն Բիզնեսի Համար» նախաձեռնության կողմից շնորհված «Զբոսաշրջային նոր երթուղիների ստեղծում՝ հաշվի առնելով սանիտարական և անվտանգության նոր միջոցառումները» դրամաշնորհային ծրագրի համակարգող։

Արփինեն սովորել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի սերվիս բաժնում և ստացել է մագիստրոսի որակավորում, իսկ Շիրակի պետական համալսարանում սովորել է օտար լեզուների ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն բակալավրի ծրագիրը։ Էրասմուս+ KA107 շարժունության ծրագրով սովորել է նաև Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում։

Արփինեն ունի նաև կամավորության փորձ Ալվան Ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոնում, որի ծրագրերից մեկի շրջանակներում շուրջ մեկ ամիս անցկացրել է աշխատանքային պրակտիկա Հոլանդիայի Դաուվեն քաղաքում գտնվող Քանդեա քոլեջում։

Հրապարակվել է 23 հուլիսի, 2021 թ․: