Աննա Մեխակյան
Աննա Մեխակյանը ԵՀՀ-ի թիմին միացել է 2024 թվականի մայիսից որպես զարգացման և ֆոնդհայթայթման օգնական։ Նա օգնում է կազմակերպության նոր ծրագրերի մշակման և նոր համագործակցությունների զարգացման աշխատանքներում։ ԵՀՀ-ից բացի, Աննան նաև աշխատում է Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) որպես «Տոկուն համայնք» ծրագրի հաղորդակցության համակարգող:
Մինչ ԵՀՀ-ին միանալը նա աշխատել է «Այբ» կրթական հիմնադրամում որպես կրթական ծրագրերի բաժնի համակարգող: Նույն ժամանակահատվածում նա եղել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հաղորդակցության մասնագետ: Նա նաև աշխատել է «Umbrella Journalists’ International Network» ՀԿ-ում որպես ֆոնդհայթայթման ղեկավար։
Աննան Երևանի պետական համալսարանի շրջանավարտ է, մասնակցել է միջազգային դասընթացների և կոնֆերանսների։