Անդրանիկ Գրիգորյան

Andranik Grigoryan

Անդրանիկ Գրիգորյան

Զարգացման և ֆոնդհայթայթման օգնական

Անդրանիկ Գրիգորյանը միացել է ԵՀՀ թիմին 2024 թվականի հունիսին։ Նա մասնագիտությամբ եվրոպագետ է, ավարտել է Եվրոպայի քոլեջի, Նատոլին կամպուսը, որտեղ գրել է թեզ «Չինաստանի փափուկ ուժը որպես արտաքին քաղաքականության գործիք՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ակադեմիական ազատությունը սահմանափակելու համար» թեմայով:

Մինչ Եվրոպայի քոլեջում ուսանելը, Անդրանիկը ավարտել է Մարդու իրավունքների և ժողովրդավարացման տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը: Այստեղ նա խորացրել է իր գիտելիքները ակադեմիական ազատության թեմայում:

Անդրանիկը մեծ փորձառություն ունի կրթության և հետազոտության ոլորտներում։ Նա հինգ տարի ապրել է Չինաստանում, իսկ վերջին տարին անցկացրել է Սիանի միջազգային ուսումնասիրությունների համալսարանում աշխատելով։ Նրա կրթության հանդեպ հետաքրքրությունը զուգակցվում է երիտասարդական ՀԿ ոլորտում ակտիվ ներգրավվածությամբ Հայաստանում:

Իր կարիերայի ընթացքում Անդրանիկը մասնակցել է բազմաթիվ միջազգային ծրագրերի և վերապատրաստումների՝ ուղղված եվրոպական նախագծերի կառավարմանը, կարողությունների զարգացմանը և Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև խաղաղ երկխոսություններին: