Հետազոտությամբ փորձ է արվում բացահայտել միջնակարգ կրթության ոլորտում բռնության առաջացման պատճառները, դրսևորման ձևերը, բռնության սուբյեկտներն ու օբյեկտները, ինչպես նաև հետևանքներն ու կանխարգելման մեխանիզմները։ Հետազոտությունն իրականացվել է «հիմնավորված տեսություն» մեթոդաբանության կիրառմամբ։ Մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս փոքրաթիվ, սակայն խորքային հարցազրույցների միջոցով լայն պատկերացում կազմել դպրոցական բռնության դրսևորման գործընթացի, դրա տարրերի և հիմնական դերակատարների մասին։ Երևանի միջնակարգ դպրոցների յոթ աշակերտի հետ անցկացված խորին հարցազրույցների արդյունքում հետազոտությունը վերլուծում է դպրոցական բռնության առանձնահատկությունները հենց աշակերտների աչքերով։
Բռնության մշակույթը Հայաստանում գիրքն ամբողջությամբ հասանելի է այստեղ։