Հետազոտության նպատակն է ուսումնասիրել հայ հասարակության մեջ քրեական ենթամշակույթի տարբեր տարրերի, ազդեցության միջոցների կապը և ներգործությունը բռնության ձևավորման, դրսևորման և տարածման վրա սոցիալական հարաբերություններում, սոցիալական ինստիտուտների և խմբերի շրջանակում։ Հետազոտության մեջ ներառվել են պատմափաստագրական, գեղարվեստական, արխիվային, գրավոր նյութերի վերլուծություններ, այդ թվում՝ նախկինում չուսումնասիրված փորձառությունների ուսումնասիրություններ, ինչպես նաև փորձագիտական աղբյուրների, բանավոր շրջանառվող պատմությունների, դրանց կրող անձանց հետ հարցազրույցների ամփոփումները։ Հետազոտության վերջնարդյունքում ձևավորվել է ուղեցույց՝ հանրային քաղաքականության ինստիտուցիոնալ ևերկարաժամկետ լուծումների առաջարկներով, որն ուղղված է բռնությունից զերծ սոցիալական հարաբերությունների ձևավորմանը, սոցիալական ինստիտուտների առավել արդյունավետ գործառնության ապահովմանը։
Բռնության մշակույթը Հայաստանում գիրքն ամբողջությամբ հասանելի է այստեղ։