Բառարանն անդրադառնում է քրեական ենթամշակույթում օգտագործվող «գողական» խոսվածքի բառերի ու հասկացությունների բացատրությանը։ Խնդրի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ այս ենթամշակույթն իրեն բնորոշ խոսվածքով ներթափանցել է հասարակական հարաբերությունների ամենատարբեր ոլորտներ և մեծ ազդեցություն ունի հատկապես երիտասարդների աշխարհընկալման ձևավորման և սոցիալականացման գործընթացներում։ Ավելին՝ ենթամշակույթի թելադրած հարաբերությունների էությունը և կիրառվող բառապաշարը կարող է ծանոթ լինել նաև քրեական ենթամշակույթ չկրող անձանց։ Ուստի բառարանը կարող է օգտակար լինել ոչ միայն հասարակագիտական հետազոտություններով զբաղվողներին, այլև ընթերցող լայն շրջանակներին։ Բառարանի ընթերցումն ավելի ընկալելի դարձնելու համար բառահոդվածներում ներկայացվում է ոչ միայն բառերի և արտահայտությունների բացատրությունը, այլև դրանց ծագումը, պատմությունը և բաղդատումը։