Ժողովածուի վերլուծական աշխատությունները գիտահանրամատչելի կերպով ներկայացնում են կնոջ, պատերազմի և խաղաղության բազմաշերտ փոխհարաբերությունները, ինչպես դրանք արտացոլվել են հայ գրականության և բանահյուսության տեքստերում։ Գիտական մտքի և գեղարվեստական տեքստերի խաչմերուկում նորարարական տեսակետից քննական վերլուծության են ենթարկվում գրական գործերի և բանահյուսության միջոցով փոխանցվող, աշխարհայացք ձևավորող և վարքականոններ թելադրող պատկերացումները կնոջ դերի և նշանակության մասին։ Գրքում արծարծվում են կանանց և տղամարդկանց, մայրերի և որդիների հարաբերությունների նրբությունները պատերազմի և խաղաղության համատեքստում՝ ինչպես դրանք արտացոլվել են հայ գրականության մի շարք տեքստերի մեջ։ Ժողովածուն հարուստ շտեմարան է, որ ընթերցողին կօգնի հասկանալ կանանցից հայ հասարակության մեջ ակնկալվող գործառույթների և վարքի պատմական դինամիկան, փոփոխությունն ու զարգացումը պատերազմի (և առհասարակ ճգնաժամի), ինչպես նաև խաղաղ կյանքի իրադրություններում՝ ինչպես դրանք արտացոլվում են հայ գրականության մեջ:
Այս հետազոտությունն իրականացվել է Եվրոպական միության աջակցությամբ` «Խաղաղության մշակույթներ» ծրագրի շրջանակներում։ Հետազոտության բովանդակության համար պատասխանատու է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը։ Բովանդակությունը կարող է չհամընկնել Եվրոպական միության տեսակետների հետ: