Woman, War, Peace: The construct and its (not) overcoming in Armenian literature

Երեք հեղինակների տեքստերի ուսումնասիրությունը պատերազմի, կնոջ և անվտանգության հարցերի դիտանկյունից թույլ է տալիս բերված օրինակների հիման վրա եզրակացնել, որ քաղաքական և պատմական իրավիճակները չեն կարող լուրջ հետևանք չունենալ գրական տեքստի գաղափարական ուղղվածության վրա։ ժամանակակից գիտությունը և քաղաքականությունը խաղաղության իրենց կարգախոսներում մերժում են պատերազմը՝ որպես բռնության տեսակի հերքում, որպես մարդուն բացառիկ արժեք դիտարկելու միակ ձև։ Գրականության՝ որպես հումանիզմի լավագույն դրսևորման ձևի, պայքարը բռնության դեմ էլի ունի խաղաղության և մարդու արժեքի գիտակցումը։