Զեկույցը ներկայացնում է ՀՀ-ում հոգեկան առողջության ոլորտում գործող խմբային տների նկարագիրը, զարգացման հնարավորությունները և սահմանափակումները՝ հիմնվելով սույն զեկույցի մշակման շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքների վրա՝ խմբային տների միջազգային իրավական կարգավորումների ու չափորոշիչների վերլուծության միջոցով: Զեկույցը կարող է դառնալ հետազոտահեն քաղաքականությունների մշակման շարժիչ ուժ, մասնավորապես՝ ՀՀ-ում հոգեկան առողջության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների, ապաինստիտուցիոնալացմանն առնչվող իրավակարգավորումների մշակման գործընթացում խմբային տներին վերաբերող հեռանկարների սահմանման հիմնավորում:
Զեկույցում տեղ գտած հետազոտական արդյունքները ներկայացնում են ուսումնասիրվող ժամանակահատվածում առկա տվյալները: Հետազոտությունը չի իրականացնել ուսումնասիրվող խմբային տների գործունեության մոնիթորինգի նպատակով: