Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են ՀՀ-ի նկատմամբ կայացված և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում արձանագրած ՄԻԵԴ այն վճիռները, որոնցով ճանաչված խախտումները առավել խնդրահարույց են դիտարկվել դրանց հիմքում ընկած օրենսդրական կամ իրավակիրառ բնույթի խնդիրների տեսանկյունից։ Առաջարկվել են խնդիրների կանխարգելմանն ուղղված որոշակի լուծումներ։
***
Հետազոտությունը կատարվել է «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: