Տաթև Հարոյան
Տաթև Հարոյանը ԵՀՀ-ի թիմին միացել է 2022 թվականից որպես զարգացման և ֆոնդհայթայթման համակարգող։ Նա համակարգում է կազմակերպության նոր ծրագրերի մշակման և նոր համագործակցությունների զարգացման աշխատանքները։ ԵՀՀ-ից բացի, Տաթևը նաև աշխատում է Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) որպես դասախոսի օգնական՝ բակալավրի և մագիստրատուրայի մարքեթինգի առարկաների համար:
Մինչ ԵՀՀ-ին միանալը նա աշխատել է որպես բիզնեսի զարգացման մասնագետ «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղում (2021-2022թթ.) և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնում (2018-2021թթ.) որպես ծրագրերի և հաղորդակցության համակարգող:
Տաթևը Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջանավարտ է և գործարարության բաժնի բակալավրի կոչում։ Նա նաև ունի միջին մասնագիտական որակավորում Հայաստանում Եվրոպական քոլեջ հիմնադրամից՝ մենեջմենթի ոլորտում: