Լուիզա Այվազյան-Գալանտերյան

Luiza Ayvazyan-Galanteryan

Լուիզա Այվազյան-Գալանտերյան

Զարգացման ծրագրերի ղեկավար

Լուիզա Այվազյան-Գալանտերյանը միացել է ԵՀՀ թիմին  2018թ. հուլիսին։ Լուիզան ունի դրամաշնորհների կառավարման/միջազգային և տեղական ֆոնդահայթայթման ոլորտներում ավելի քան հինգ տարվա փորձ։ Մոտ տաս տարի զբաղվում է տեղական և միջազգային կազմակերպություններում կրթական, հակակոռուպցիոն, քաղաքականության մշակման և հետազոտական ծրագրերի իրականացմամբ և համակարգմամբ։ Նախքան ԵՀՀ թիմին միանալը Լուիզան աշխատել է «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամում, որը զբաղվում է տարբեր ոլորտներում քաղաքականության մշակմամբ։ Լուիզան աշխատել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում` որպես «Թափանցիկության և հաշվետվողականության խթանումը ՀՀ պաշտպանության համակարգում» ծրագրի համակարգող։ Լուիզան աշխատել է նաև Միջազգային հարաբերությունների Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակում որպես ծրագրի ղեկավար։

Լուիզան ունի մագիստրոսի կոչում «Միջազգային հարաբերություններ» մասնագիտացմամբ, որը նա ստացել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի կողմից։ Կովկասի ինստիտուտում Լուիզան վերապատրաստվել է քաղաքական լրագրության մասնագիտությամբ։ 2015-2016թթ. սովորել է Եվրոպայի խորհրդի՝ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում։

Մասնագիտական կրթությունից զատ՝ Լուիզան մասնակցել է մի շարք ազգային և միջազգային համաժողովների/դասընթացների, ինչպիսիք են՝ Եվրոպական խորհրդարանի՝ Երիտասարդ քաղաքական առաջնորդների ծրագիրը/Բրյուսել, Ժողովրդավարության համաշխարհային ֆորումը/Ստրասբուրգ, Եվրոպական դիվանագիտության դասընթացը/ Վարշավա, և այլն։