Դավադրության տեսություն. Մաս 2 (Jam Session 23)

04.08.2017

Տեսանյութի սղագրություն

Մաս առաջին

Գևորգ Տեր-Գաբրիելյան (ԳՏԳ) – Սա «դավադրությունների տեսություն» կամ «կոնսպիրոլոգիա» թեմայով մեր քննարկման երկրորդ մասն է և վերջինը: Առաջին մասում մենք քննարկեցինք մի շարք հարցեր, որոնց հիմա նորից կանդրադառնանք, որպեսզի վերհիշենք, թե ինչ ենք քննարկել: Մի քիչ նոր կազմով է այժմ նստած մեր խումբը: Ուրեմն՝ ինչի՞ մասին մենք խոսեցինք: Մենք խոսեցինք, որ դավադրությունների տեսությունները լինում են երկու տեսակ՝ մասնակի և համընդհանուր: Մասնակիի օրինակ է, երբ ինչ-որ մի համայնքում, ասենք, համարում են, որ այսինչ անծանոթ ընտանիքը, երևի թե, այդ համայնքի, ասենք թե, չգիտեմ, ավտոմեքենաների միջադեպերի վրա շատ է ազդում: Դա շատ ուժեղ ասոցացվում է դիսկրիմինացիայի հետ, հակատոլերանտության հետ, քսենոֆոբիայի հետ և այլն: Համընդհանուրը համարում է, որ կա մի ինչ-որ դավադիրներների խումբ՝ գաղտնի, որը գաղտնի ինչ-որ բան է ծրագրել և իրագործել է, որը մեծ, հանրային նշանակություն է ունեցել: Հիշեցնելու կարգով ասեմ, որ տարբեր ժամանակ տարբեր այդպիսի անուններ են ունենում այդ ենթակաները, առաջնորդները։ Դավադրության տեսության խմբի ենթական ո՞վ է, գործ անողը ո՞վ է: Ասենք, իմ հիշողության մեջ կան ժամանակներ, երբ այդպիսի կար, ասենք, «Իննի միություն», որը ինչ-որ մոգական էդպիսի խորհուրդ էր, որոնք որոշում էին ինչ-որ բաներ անել աշխարհում՝ մարդկությանը կառավարելու համար, և, իբր, անում էին:

Ավելի ծանոթ գուցե հնչի այսպես ասած «Հռոմի ակումբ» հասկացությունը, որը իրականում գոյություն ունեցող ակումբ է, նախկին քաղաքական գործիչների կամ ինչ-որ բարձրաբերձ անձանց, և ինչ-որ, ուրեմն, էսպես… ո՞նց է կոչվում, երբ մարդը աքսակալ է, էսպես ասած - мудрец, իմաստունների, - որը, ուրեմն, էդ «Հռոմի ակումբ»-ը որոշում է այս քայլը կամ այն քայլը, և, ասենք, խոսակցություններ կային, որ «Հռոմի ակումբ»-ը որոշել էր, որ Խորհրդային Միությունը պիտի այս ձևի քանդվի, այլ ոչ թե այլ ձևի, և այլն:

Մեկ այլ դեպք, և դեռ Խորհրդային Միության խոր ժամանակներում ես հիշում եմ, որ Ամերիկան, երբ համարվում էր ռազմավարական թշնամի, ասում էին՝ կա էդպիսի «RAND Corporation», որը իրոք կար, որը  think tank էր, որը իրոք գիտահետազոտական-քաղաքական ինստիտուտ էր, հիմա էլ կա, որը իբր թե էլի զբաղված էր նրանով, որ ստեղծում էր «դավադրական» կոնցեպտներ և իրագործում էր աշխարհով մեկ: Էդպես՝ էդ պարզապես օրինակներ եմ բերում:

Բայց մենք ինչի՞ մասին խոսեցինք: Պարզապես հիշեցնելու համար, որ դա որոշակի ուղեղի տեսակ է, որը կարծում է, որ աշխարհը կառավարվում է կամ բոլոր պրոցեսներրը կառավարվում են առաջնորդի՝ «ալֆա որձի» կողմից, կամ առաջնորդների խմբի՝ «ալֆա որձերի» խմբի[1] կողմից: Որ նրանք ամենակարող են որոշակի ոլորտներում, որ նրանք կարող են միանգամից իրագործել այն, ինչի որոշումը կայացրել են: Այսինքն՝ դժվարություն չկա, ռեսուրս չի պահանջվում, և հենց որ որոշումը կայացրեցին՝ բոլոր լծակները ունեն, որ իրագործեն, և ստացվի հենց այն էֆեկտը, որ իրենք ուզում էին: Դա մի մոտեցում է, որը բացառում է, չի հասկանում, թե ի՞նչ է բարդ պրոցեսները, և սրա մասին մենք մի քիչ ավելի կխոսենք: Եվ արդեն հասկանալի է, որ գործողությունը հեշտ է ընկալում, այսինքն, էլի եմ ասում՝ ռեսուրս, բան չի տեսնում՝ միանգամից որոշեցին, և հանկարծ իրագործվեց, և որոշման ու իրագործման միջև արանք չկա:

Մենք նաև նշեցինք, որ պարարտ հող կարող է լինել դավադրության տեսության ծաղկման համար: Եվ այդ պարարտ հողը այն դեպքում է ստեղծվում, եթե պետական իշխանությունը շշի-վզիկային տեսք ունի, այսինքն մեկ հոգի է որոշում ամեն ինչ: Որովհետև սա իսկույն արձագանքում է այս «ալֆա որձ» հասկացության հետ, և մարդիկ ասում են «հա, ուրեմն որոշումները այդպես են կատարվում»:

Որ ճշմարտության ու ստի խառնուրդը ինֆորմացիայի տարափի հետ միասին ևս մի հանգամանք է, որը օգնում է, որպեսզի պարարտ հող ստեղծվի դավադրությունների տեսության համար:

Մենք նշեցինք, որ նրանք (դավադրության տեսությունները) միշտ մարդու իրավունքները բացասում են իրենց մեջ այն լիբերալ իմաստով, որով մարդու իրավունքների համակարգը ստեղծվել է, որովհետև մարդու ազատության պակաս են նշանակում:

conspiracy theory part2 pic 1

Այսինքն, եթե դու չգիտես, որն է ճիշտը, որը ճշմարտությունը՝ քո գիտելիքի և կարծիքի ազատությունն է փոքրացել, այսինքն քո իմացածի ստույգ և համակարգված մասը փոքրանում է: Եվ եթե պատկերացումն այն է, որ որոշումը հավասար է իրագործմանը, որը այդպես չէ, իհարկե, դա նշանակում է, որ այդ իրագործողը ազատություն բացարձակապես չունի։ Նա, հենց որոշումը ասացին՝ նա իրագործում է:

Եվ ասացինք, որ նաև, իհարկե, կարևոր հանգամանք է  այն, որ սա մարդուն բնորոշ իրադրություն է, սա արխայիկ մտածողության արտահայտում է: Ասվեց նաև, որ սա շատ նման է նախամիաստվածային կրոնական համակարգերին, բազմաստվածային կրոնական համակարգերին:

Եվ որ, ուրեմն, ռազմական ինստիտուցիայի և անվտանգության ինստիտուցիայի ուռճացումը տվյալ պետության կամ համակարգի կամ հասարակության մեջ նույնպես օգնում է, նույնպես պարարտ հող է ստեղծում դրա համար:

Ինձ թվում է՝ ես գլխավոր բոլոր հարցերին անդրադարձա, նաև հիշեցնեմ պատճառահետևանքային կապի խնդիրը, որ տեղերը փոխվում են պատճառահետևանքային կապի: Որովհետև համարվում է, որ, ասենք, եթե արգելվել է մանկատներից երեխաներ որդեգրել՝ դա արել են մանկատների տնօրենները, որպեսզի երեխաների քանակը այնտեղ չպակասի, որպեսզի նրանք փողը շարունակեն պետությունից ստանալ և իրենց գրպանը դնել: Այսինքն՝ արգելումը կարող է լրիվ ուրիշ պատճառ ունենալ, բայց մեկնաբանվում է այնպես, որ այս, ուրեմն, խմբի դավադրությունն էր դա, որը իրագործվեց:

Այսքանով, էսպես ներածական մասը ավարտելով, անցնենք կամաց-կամաց հաջորդ փուլին մեր քննարկման, որը պիտի ավարտվի նրանով, թե «իսկ ի՞նչ անել այդ դեպքում»՝ դավադրությունների տեսության հետ ի՞նչ անել:

Որեմն, մի շարք անգամ նշվեց, որ այդ մարդը, որի ուղեղը հակված է դավադրությունների տեսության, նա չի ընկալում, թե ի՞նչ է բարդ պրոցեսը:

Ի՞նչ է բարդ պրոցեսը: Եվ էստեղ շատ հետաքրքիր ու կարևոր է, որ համակարգային մոտեցումը իրականում հատուկ է դավադրությունների տեսության ջատագովներին, ուղղակի աղավաղված համակարգային մոտեցում է:

Բարդ պրոցեսը՝ դա նշանակում է, որ մարդու կյանքը և օբյեկտիվ իրադրությունը միասին ազդեցություն են ունենում, որևէ մեկ այլ օբյեկտիվ իրադրություն ստեղծելով:

Եվ որպեսզի դու, այսպես ասած, հասկանաս՝ ի՞նչ իրագործվեց, ի՞նչ կատարվեց իրականում, դու պիտի այս ամբողջ բարդ պրոցեսը դիտարկես, այլ ոչ թե միայն կարծես, որ մարդը որոշում կայացրեց և այս էֆեկտին հասավ:

Բարդ պրոցեսը դա է նշանակում, որ կա ռացիոնալ գործողության հետևանք, բայց նա միշտ ագուցված է բոլոր մնացած հանգամանքների հանրագումարին: Այսինքն, ի՞նչ ասեմ: Ասենք թե մարդը գնում է պոլիտեխնիկ ինստիտուտ, որպեսզի դառնա էլեկտրոնային մասնագետ: Նա ավարտում է, դիպլոմը ստանում է, հետո պարզվում է, որ կամ գնաց Լոս Անջելես, որպես վարորդ՝ «gg»-ի, կամ գազավիկ է աշխատում` տնից տուն գնալով և ստուգելով գազը Հայաստանում, կամ մեկ այլ բան: Կամ ինքը որոշում է կինոռեժիսոր դառնալ, գնում է, ավարտում է բարձրագույն կինոմատոգրաֆիստական կուրսեր և դառնում է հայտնի ռեժիսոր:

Պարզ պրոցեսը նայում է այսպես. մարդը ավարտեց՝ ուրեմն նա սա է, և պարզ պրոցեսի վրա հիմնված, ասենք, կրթական համակարգը նույնպես այդպես է նայում, որ մարդը ավարտեց, դիպլոմը ստացավ, ուրեմն նա աշխատանք կունենա դիպլոմով, ուրեմն դա է պետք:

Բարդ պրոցեսը հասկանում է աշխարհի բարդությունը, կոնտեքստը՝ ինչպիսին է այժմ, և հաշվի է առնում այդ բոլոր հանգամանքները, որ եթե ավարտեց՝ պարտադիր չի, որ մասնագետ լինի, որ կարող է ավարտի ու մասնագետ լինի ու չլինի, կարող է իր մասնագիտությունը լրիվ մի կողմ թողնի: Օրինակ՝ իմ հայրը ջութակահար էր, բայց քառասունութ թվից չնվագեց այլևս ջութակ, հենց որ դուրս եկավ նվագախմբից, այլևս չնվագեց ջութակ: Մեր մոտիկ գործընկեր Վազգենը բժիշկ է իր կրթությամբ, բայց աշխատում է որպես ԵՀՀ-ի փոխտնօրեն, և այլն: Շատ ունենք այդպիսի օրինակներ. ես էլ թուրքագետ եմ, բայց թուրքագիտությամբ փաստորեն չեմ զբաղվում՝ իմ առաջին մասնագիտությամբ:

Ուրեմն այդ ամբողջ կոնտեքստը ընկալելը դա արդեն բարդ պրոցեսի օրինակ է:

Մարդիկ շատ հաճախ հակված են պարզացնել ու պարզը տեսնել, որը բերում է նրանց լրիվ սխալ հետևությունների: Շատ հետաքրքիր պահեր կան այստեղ, որոնք երևի արժի, որ մենք մի հատ անդրադառնանք:

Ուրեմն, նաև այս դավադրությունների տեսությանը հակված մտածողությունը բացառում է մարդու կամքը, եթե այդ մարդը այս «ալֆա որձ»-ը չէ կամ այդ գաղտնի խումբը չէ:

Ուրեմն նա մի կողմից գերուռճացնում է իր այդ դավադրության անդամների կարողությունը, կամքը՝ գործ անել, թելադրել իրենց ասածը և այլն։

Մյուս կողմից՝ ինքն իր, որպես հասարակության անդամի կարողությունը՝ ինչ-որ բան անել, հերքում է:

Նրա համար հասարակության անդամը դառնում է զինվորի պես մեկը, որը լրիվ մանիպուլացվում է՝ կամ ուղղակի, կամ անուղղակի գաղտնի միջոցներով:

Այսինքն նա սովորական հասարակության անդամի կամքը բացառում է, բացասում է, իսկ ինչ-որ գաղտնի խմբի կամքը գերա-, բան է անում՝ ուռճացնում է:

Մյուս կարևորը. ես ասացի, որ սա նաև ունի մշակութային հիմք, որովհետև ես ասում եմ, որ դա շատ հատուկ է կոնտինենտալ քաղաքակրթությանը, Բյուզանդական կայսրության բյուրոկրատիայի ժառանգներին, որովհետև անգլո-ամերիկյան աշխարհում, երբ ներքևից է գալիս իշխանությունը, մարդիկ շատ ավելի քիչ են հակված ազդեցության տակ լինել, (կարծել), որ ամեն ինչ պիտի համակարգվի:

Եվ սա շատ կարևոր հատկանիշ է, ու մարդը պիտի կարողանա այդ հատկանիշը իր մեջ ունենալ: Հենց դա էլի բարդ պրոցեսի հարց է: Այսինքն՝ մարդը պիտի հասկանա, որ այստեղ կային, ասենք, որոշ հանգամանքներ, որոնք այս որոշման վրա ազդեցին, իսկ որոշ (այլ) հանգամանքներ, որոնք բացարձակապես կապ չեն ունեցել այս որոշման հետ, բայց ազդել են միանգամից հետևության վրա, հետևանքի վրա:

Եվ սա պետք է անկախ, առկախված պահել ուղեղում:

Այն մարդը, որը չի կարողանում պատկերացնել բաներ, որոնք կապված չեն այլ բաների հետ, ավելի հակված է կոնսպիրոլոգիական մտածողությամբ հեշտությամբ ներարկվելու, այն ընդունելու:

Իսկ մենք մեր ուսումնական համակարգերում ավանդաբար... Ամբողջ կոնտինենտալ ուսումնական համակարգերը, բացի նրանցից, որոնք խոշոր ռեֆորմ են անցել, ինչպես ասենք Ֆինլանդիայինը և այլն, ավանդաբար հիմնված են աղավաղված համակարգային մոտեցում ստեղծելու վրա:

Նրանք ասում են. «Միացրու այս գիտելիքդ այս գիտելիքին: Ամեն ինչ իրար հետ փոխկապակցված է»: Այդ թեզը՝ «ամեն ինչ իրար հետ փոխկապակցված է», որ մենք կարող ենք տեսնել նաև շատ հայտնի գրողների մոտ՝ Լև Տոլստոյի, Հրանտ Մաթևոսյանի և այլն, որը շատ գեղեցիկ է հնչում, որը շատ միֆոլոգիական է, բայց ռացիոնալ ուղեղը պիտի կարողանա առանձին պահել որոշ փոփոխականներ, չմիավորել ամեն ինչը մի (բանի մեջ)… ճխտել մի բանի մեջ:

Եվ սինկրետիկ իրադրությունը՝ ասենք, եթե դու ֆիզիկոս ես և հավատացյալ, ինչպես Ալբերտ Էյնշտեյնը: Եթե Ալբերտ էյնշտեյնը որոշեր լինել համակարգային մոտեցում ունեցող, քանի որ նա հավատացյալ էր՝ նա երբեք հայտնագործությունները չէր անի: Նա կարողացավ իր հայտնագործությունները անել, որովհետև նա ուներ սինկրետիկ ուղեղ, այն իմաստով, որ նա և՛ հավատացյալ էր, և՛ բնական պրոցեսները հետազոտող, բայց դա իրեն չխանգարեց, որպեսզի նա այս հարցում խորանա առանց այն հարցին անդրադառնալու ամեն անգամ: Ես դա հիմա, իհարկե, մեկնաբանում եմ, ես նրա ուղեղի մեջ չեմ մտել: Բայց դա պարզ է, ու ցանկացած այլ օրինակի վրա էլ կարող է ցույց տրվել:

Ուրեմն այդ սինկրետիկ ուղեղը իր արխայիկ մասով չպիտի խանգարի, որ ռացիոնալը քո մոտ մնա որպես այն, ինչ դու գիտես, ինչ հասկանում ես, ինչին հավատում ես և ինչը որ եթե ընդունել ես՝ հաստատ գիտես, որ դա այդպես է քիչ թե շատ, և կարող ես փոխել, եթե դա դադարեց այդպես լինել:

Իսկ այն, ինչը անստուգելի է... Այսինքն մարդ պիտի կարողանա տարբերակել անստուգելին ստուգելիից կամ անհերքելին հերքելիից. Աստծո գոյությունը հերքելի չէ, ոչ էլ անհերքելի է՝ դա հերքելիության-անհերքելիության հնարավորությունից դուրս է:

Իսկ ասենք այն, որ սա (իրը) ընկնում է (ինչքա՞ն էր էդ) G արագացմամբ՝ սա հերքելի կամ ոչ հերքելի փաստ է, այսինքն կարելի է ստուգել: Այդ տարբերակումը մարդու ուղեղի մեջ պիտի լինի և այդպիսի մարդիկ են, որոնք կարող են հասկանալ բարդ պրոցեսները: Եվ այդպիսի մարդիկ, իհարկե, ավելի զինված են, որպեսզի չունենան հակում հեշտությամբ ընդունել կոնսպիրոլոգիական տեսությունները:

Մյուս կարևոր հատկանիշը, որի մասին ես ուզում էի խոսել, որը արդեն ասվեց նախորդ անգամ, ուղղակի ես մի հատ էլ նշեմ, Իզաբելլան, ինձ թվում է, դա նշեց՝ դա միապատճառայնության մոտեցումն է, որ ամեն հետևություն ունի մեկ պատճառ[2]:

Ավաղ, պիտի ասեմ, որ մեր համալսարաններում՝ և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, մինչև այսօր այդպես է հետազոտվում, այդպես է դասավանդվում պատճառահետևանքային կապը, որ ամեն արդյունք ունի մեկ պատճառ: Ես հիշում եմ, որ մի ուսանողի հետ խոսում էի՝ ռուս-հայկական համալսարանից, որը փիլիսոփայության դասընթացում հենց այդպիսի ինֆորմացիա էր ստացել, որը ասում էր, որ… Ինչ օրինակ էր նա բերում. որ, ուրեմն, եթե մարդը մահացավ, այդ մահվան համար կա ընդամենը մեկ պատճառ, օբյեկտիվորեն ասած: Դա, ավաղ, համակարգային մոտեցմանը և բարդ պրոցեսներ հասկացողի ուղեղին չի համապատասխանում, հարիր չէ, այդ մոտեցումը: Ինչո՞ւ: Որովհետև դա իրոք այդպես չէ: Ավաղ, մահվան հետ կապված օրինակ եմ բերում, բայց որպես տեսական օրինակ կարելի է ասել: Օրինակ, երբ իննսունհինգ տարեկան անձը մահանում է, և նրան տանում են արդեն դիահերձման, բժիշկն ասում է. «Նա մահացավ սրտի կաթվածից», մինչդեռ նա իննսունհինգ տարեկան մարդ է: Պարզ է, չէ՞, որ ինչ-որ մի փոքրիկ… Դա արդեն պատճառ չի, ավելի շուտ՝ ինչ-որ պատրվակ է, ինչ-որ հանգամանք է. մարդը պիտի մահանար՝ դրանից է մահացել, բայց նրա մահվան պատճառը, բնականաբար, խոր, այսպես ասած, ընդլայնված իմաստով միայն սրտի կաթվածը չէ, այլ հազար ու մի բոլոր պատճառները, տարեց դառնալու և այլնի հետ կապված, միասին են գալիս, որպեսզի մարդը մահանա:

Նույն կերպ էլ, ասենք, Խորհրդային միության փլուզումը: Շատ հաճախ ասում են, որ էսինչ մի պատճառը կար, ասենք, նավթի գինը ընկավ, կամ, չգիտեմ, ծերացել էր ծերակույտը կառավարիչների, և այլն: (Մինչդեռ հասկանալի է, որ) Բոլոր պատճառները (դեր ունեին)… կամ (ասում են) ղարաբաղյան շարժումը պատճառ դարձավ: Բոլոր պատճառները միասին են աշխատել, ես դրա մասին արդեն խոսել եմ[3]:

Ուրեմն՝ ցանկացած հետևանքի բազմապատճառայնությունն ընկալելը նույնպես ձև է, որպեսզի մի քիչ կոնսպիրոլոգիայի դեմ ունենաս, էսպես, բան՝ դիմադրողականություն:

Եվ հակառակը. էն պահին, երբ մի պատճառ ես տեսնում, թեկուզ և ֆիզիկայի կամ, ասենք, բժշկության մեջ, գիտականորեն ընդունված է մի պատճառ տեսնել, բայց մենք ինքներս տեսնում ենք, ինչքան դա քիչ է բավարարում հասկանալու համար, և ցանկացած, նույնիսկ ֆիզիկայի օրենք, եթե մենք խորանանք, դա՝ մի պատճառ չկա, կա մի ստուգելի՛ պատճառ շատ-շատ:

Ասենք. այն, որ սա (իրի ընկնելը) գրավիտացիոն ուժերի ազդեցություն է՝ դա է պատճառը, բայց... իսկ ի՞նչ են գրավիտացիոն ուժերը՝ մինչև հիմա գիտությունը չգիտի: Դրա համար, ուրեմն, արդյունքում (գիտենք, որ) կա այդ, ուրեմն, ձգողականության ուժը, դա մնում է բազմապատճառային և չստուգված պատճառների արդյունք:

Այդ բարդությունը հասկանալը շատ կարևոր է: Մյուսը. ես արդեն ասացի մի քանի… Տեսե՛ք, պատճառների հետ ինչքան կապված մոտեցումներ կան: Մյուսը՝ դա իհարկե աբստրակցիայի հարցն է, որը բավական բարդ հարց է: (Ես հիմա սա ջնջում եմ (գրատախտակից), որովհետև այս ամենը արդեն եղել է):

Մեզ մոտ շատ հաճախ համարվում է, որ աբստրակտ մտածողությունը դա տեսական մտածողությունն է: Դա, իհարկե, այդպես չէ: Պետք է ճիշտ հասկանալ՝ ի՞նչ է աբստրակտ մտածողությունը նախ և առաջ, հետո ես կբացատրեմ այդ օրինակը, թե ինչո՞ւ է աբստրակտ մտածողությունը օգնում սխալ ընկալել իրադրությունը, և այդպիսով էլի լինել հակված ընդունել կոնսպիրոլոգիաները:

Աբստրակտ մտածողությունը դա մի մտածողություն է, որը, օրինակի համար, ասում է, որ. քանի որ կան ոչխարներ, կա ոչխարների հոտ, ամեն ոչխարը ինքը, էսպես ասած, ոչխարի անհատականություն է: Ուրեմն՝ մենք նրանց բոլորին, քանի որ նրանք ունեն որոշակի նմանություններ, բոլորին անվանել ենք «ոչխար» և այդ մի բառը աբստրակտ կերպով բնորոշում է յուրաքանչյուր ոչխարին: Իհարկե ոչ լրիվ: Դա մի ձև է հասկանալ:

Մյուս կարևոր օրինակը, էլի ոչխարների վրա. կա ոչխարների հոտ: Մենք հաշվում ենք ոչխարների հոտը, հետո ոչխարներին ջնջում ենք և այդ թիվն ենք, թվով ենք սկսում գործողություններ կատարել: Այսինքն, եթե դա… (չգիտեմ, ես հիմա ոչխար կարամ նկարեմ, թե չէ, բայց…) Էս մեկ, էս երկու, էս երեք ոչխարներին՝ մենք ասում ենք սա մեկ է, երկուս է, երեք է. մեկ, երկու, երեք՝ իրենք երեք հատ են: Հետո մենք իրենց ջնջում ենք և սկսում ենք միայն այս թվերի հետ գործ ունենալ: Էլի աբստրակցիայի օրինակ է սա:

Ընդհանուր առմամբ աբստրակցիան ձգտում է հետևյալին. որ մի միավոր բովանդակությանը համապատասխանի մի միավոր ձև: Ձև, իհարկե, ոչ թե, ասենք, թվի ձևի իմաստով: Բայց եթե մենք վերցնենք հենց այս թվերը, այստեղ, ասենք, երկու թիվը, սա ի՞նչ է: Նա ինքը նշանակում է միայն երկուս՝ քանակություն, և ինքը արտահայտված է մեկ ձևով: Աբստրակցիան այդպիսի ձգտում ունի: Մեծ մասամբ դեպքերի (բացի մաթեմատիկայից, որտեղ դու վերացարկվում ես այն հանգամանքից, որ այս երկուսը կարող է տարբեր ձևերով գրված լինել և այլն, և այլն: Աբստրակցիան կարելի է օգտագործել մաթեմատիկայում), իսկ մեծ մասամբ կյանքի դեպքերի դա պարզունակացում է նշանակում, այսինքն դա սխալանք է մտցնում մեր մտածողության մեջ:

Մի շատ գեղեցիկ օրինակ հնչեց մեր կրեատիվ խաղերից մեկի ժամանակ, երբ մեր մոտիկ բարեկամներից մեկը ասաց. եթե դու փողոցով անցնում ես և տեսնում ես, որ ուժեղը ծեծում է թույլին, կամ ուժեղը հարձակվում է թույլի վրա, և դու չես օգնում թույլին, նշանակում է «ipso facto», լատիներեն ասած, այսինքն ըստ փաստի, դու դրանով օգնում ես ուժեղին: Տեսեք ի՞նչն է սրա խնդիրը. որ սա աբստրակտ մտածողության օրինակ է. ուժը նկարվում է միայն մի իմաստով, միայն մի ձևով, թուլությունը ևս մի ձևով, դու երրորդն ես. ու ասում է. «Եթե դուք իրար հետ չմիավորվեցիք, որ սրան հակակշռեք՝ նա հաղթելու է սրան»:

Խնդիրը ի՞նչն է: Այսպիսի օրինակներ, որոնք շատ են բոլոր փորձերում՝ տեսականացնել մարդկային իրավիճակները, օրինակ, ռացիոնալ խաղերի տեսության մեջ դա բանտարկյալների դիլեման է և այլն՝ էնտեղ բոլորը այդպիսի օրինակներ են: Խնդիրն այն է, որ սա միայն մի կտրվածքն է այդ ուժեղի և թույլի:

Եթե դու իրական կյանքում ես դա տեսնում, դու կարող ես հազար ու մի այլ հանգամանք տեսնել, որը դրդիչ կհանդիսանա: Օրինակ, որ սա (ծեծողը) աժդահա է, բայց ուժեղ չէ, կամ սա (ծեծվողը) կին է, որը հավելյալ կարող է դրդիչ հանգամանք հանդիսանալ, իսկ եթե կին չէ՝ «տղերք են, դե թող կռվեն»: Կամ, հազար ու մի էդպիսի, ուրեմն, մոտեցում:

Նույնը, ասենք, բանտարկյալների դիլեմայում, որ ասում են՝ երկու բանտարկյալ նստած էին, գիտեք, մենք քննարկել էինք դա մի շարք անգամներ[4]: Եթե պատկերացրեք, որ դա հայր ու տղա են այդ բանտարկյալները կամ եղբայրներ են, նրանց մոտիվացիաները լրիվ կփոխվեն:

Այդ ամենը աբստրակտ մտածողության մեջ հաշվի չի առնվում:

Ուրեմն՝ աբստրակտ մտածելը իրական դեպքերի մասին, անքննադատորեն աբստրակտ մտածելը, նույնպես օգնում է, որպեսզի կոնսպիրոլոգիայի համար պարարտ հող ստեղծվի:

Իսկ մեր կրթական համակարգը, ավաղ, ավանդաբար շատ ուժեղ սրան է հակված: Սա համարվում է ավելի բարձրակարգ մտածողություն, համարվում է, որ սա (աբստրակտ մտածողությունը) տեսություններ ստեղծելու հիմքն է, և չի հասկացվում, որ առանց (իջնելու «ներքև»՝ կոնկրետին…) Իհարկե, (մյուս կողմից) կոնկրետ մտածելը, եթե դու տեսնում ես երկու ոչխար և չես կարող ընդհանրացնել, դա համարվում է արխայիկ: Հիշենք այն, որ, ասենք, որոշ արխայիկ ժողովուրդների համար, ժողովուրդների մոտ, ասենք, կա ձյան հիսուն-վաթսուն տարբեր անվանում՝ ոչ թե ձյան և նրա հատկանիշների, այլ հենց ամեն հատկանիշ ունեցող ձյան համար, տեսակի համար տարբեր անվանում կա: Դա արխայիկ մտածողության դեպք է:

Այն, որ մարդիկ կարողացան վերացարկվել և ասել, որ ձյունը, բոլոր տեսակի ձները մի ընդհանրություն ունեն, մի հատկանիշ ունեն, նրանք ձյուն են, բայց դա կարող է լինել կապույտ, կիսահալ, փաթիլաձև և այլն, և այլն, դա զարգացում էր մարդկային քաղաքակրթության: Ուրեմն՝ էդ արխայիկությունը դա կոնկրետ մտածողությունն է, աբստրակտ մտածողությունը դա հավելյալ ներդրում է դրա վրա, որը օգնել է, որ քաղաքակրթությունը զարգանա:

Սակայն մեզ գրեթե երբեք չի ուսուցանվում և չի առաջադրվում կարիքը՝ կոնկրետի և աբստրակտի համագումարից, հանրագումարից հասցնել այն մտածողությանը, որը մենք անվանում ենք օնթոլոգիական մտածողություն, այսինքն՝ երբ տեսնում ենք կամ աշխատում ենք երևակայել օբյեկտը իր ամբողջությամբ, ոչ թե վերացարկված նրա մի քանի հատկանիշը: Դա է հենց, որ երևի առանձին մենք կունենանք քննարկումներ դրա վերաբերյալ՝ մտագործունեության մեթոդաբանության[5], կրեատիվ խաղերի[6] հետ կապված, երբ մենք փորձում ենք դուրս գալ օբյեկտների (մակարդակի) և գործ ունենալ օբյեկտների հետ (ոչ թե նրանց «հատումների»):

Բայց մեր մարդկանց մեծամասնությունը խառնում է աբստրակտ մտածողությունը տեսական մտածելու կարողության հետ, և, ստեղծելով մոդելներ, որոնք շատ հարցերում չեն համապատասխանում իրականությանը, աբստրակտ մոդելներ ստեղծելով՝ հակում է ստեղծում, որպեսզի հեշտ լինի ընկալելը կոնսպիրոլոգիական տեսությունները:

Ուրեմն դա ես մի հատ էլ եմ ուզում պատկերեմ, որ ավելի հասկանալի լինի, որովհետև դա պատմականորեն, էսպես ասած, եկած ինչ-որ պրոցես է... Էստեղ պատկերեմ: Ուրեմն՝ կար սինկրետիկ մտածողություն, մենք այդ մասին արդեն խոսեցինք: Սինկրետիկը[7] դա նշանակում է ռացիոնալը և իռացիոնալը իրար հետ են, չեն տարաբաժանված: Ասենք աստղագուշակը և բանը՝ աստղագետը չեն տարաբաժանված իրարից:

Տեղի ունեցավ անալիտիկ մոտեցում, և սկսեցին իրարից տարաբաժանվել ամեն ինչ, և հենց այս անալիտիկ մոտեցման արդյունքն է նաև բարդ պրոցեսները հասկանալու կարողությունը և, իհարկե, ոչ լրիվ, բայց մոնադային[8] կարողությունը (իրը պայմանականորեն պատկերացնել որևէ համակարգից  դուրս, անկախ) անալիտիկ մոտեցման շնորհիվ է:

Նրանք բերեցին կամ պիտի բերեն սինթետիկ մոտեցման, այն, ինչ կոչվում է մեզ մոտ սինթետիկ, որը, էսպես ասած, հեգելյան դիալեկտիկայի երրորդ օղակն է, որը նշանակում է, որ դու սինթեզում ես քո բոլոր ինֆորմացիաները, քո ամբողջ ունեցածը, դու համակարգում ես արդեն ամեն ինչ:

conspiracy theory part 2 pic2

Հիմա. անալիտիզմի դեպքում դու դիտարկում ես մեխանիզմները: Անալիտիզմի շատ հետաքրքիր օրինակներ կան: Ի վերջո մեր ամբողջ, ասենք, գիտությունը զարգացել է անալիտիզմի շնորհիվ: Երբ դու ասում ես, ասենք, «մարդը ունի երկու ձեռք, երկու ոտք, մեկ գլուխ, ուրեմն եթե մենք ռոբոտ ենք ստեղծում, մի հատ փորձենք ստեղծել մարդու պես՝ երկու ձեռքով, երկու ոտքով, մեկ գլուխով»:

Մոդելները սկսում են վերցնել որոշակի հատկանիշներ այն երևույթի, որի մասին խոսքը գնում է, և միայն այդ հատկանիշների վրա կենտրոնանալ:

Աբսուրդը սկսվում է այն բանից, երբ դու փորձում ես ձեռքը հետազոտելով հասկանալ, թե մարդը ինչ է: Այսինքն դա սխալ օբյեկտի ընտրություն է նշանակում:

Ի՞նչ է տեղի ունենում այդ դեպքում՝ անալիտիզմի դեպքում. գիտությունը զարգանում է հետևյալ կերպ. ամեն մոդել հերքվում է[9], ամեն անգամ պարզունակացված մոդելներ է ստեղծում, ինչպես մենք էստեղ դա արեցինք, և քննարկում: Տեսնում ես, որ չէ, կյանքը ավելի բարդ է, քան պարզունակացված մոդելը:

Այսինքն՝ անալիտիզմի դեպքում երբեք չի հասնում վերջնական ճշմարտությանը իրադրությունը, բայց ճանապարհին կարող ես տեխնոլոգիական շատ լավ, ուրեմն, ստեղծել օրինակներ: Սխալ անալիտիզմի… Դրական անալիտիզմը ասացի՝ դա կարողանալը չհամակարգված մտքումդ մի բան պահել, մոնադներ պահել, ձեռքը դիտարկել մարդուց անկախ: Ճիշտ անալիտիզմը՝ դա այդ մոդելների ստեղծումն է և պետության զարգացումը (ասում եմ պետության…) գիտության զարգացումը:

Որը (սակայն) նաև, «ճիշտ» անալիտիզմը բերում է նրան, որ… ուրեմն բերում է հաջորդ սխալին, երբ դու սկսում ես կենդանին բացատրել անկենդանով, բարդը բացատրել պարզով, ինչպես, օրինակ, ոչ թե մարդու ուղեղը բացատրել… ոչ թե կոմպյուտերը բացատրել որպես մարդու ուղեղի մոդել, այլ հակառակը՝ մարդու ուղեղը բացատրել կոմպյուտերի միջոցով:

«Բարդը բացատրել պարզով» դա նշանակում է՝ դու բաց ես թողնում շատ խոշոր, շատ կարևոր հանգամանքներ: Բայց գիտության մեջ հաճախ են ընտրում այդ ձևը, որովհետև այլ կերպ չունեն հնար հետազոտելու ինչ-որ մի բանը: Ասում են՝ դիցուք եկեք դիտարկենք այսպիսի մոդել, որ մարդու ուղեղը կոմպյուտեր է: Կոմպյուտերը ի՞նչ է անում՝ հաշվում է, չէ՞, համակարգիչը, կոմպյուտերը, իսկ մարդու ուղեղը այլ կերպ է աշխատում: Տարբերությունը ի՞նչն է. որ եթե համակարգչին դու մի բան ես հանձնարարում, ինչ-որ հաշվարկ կատարել՝ նրա միայն այդ գիծն է աշխատում, իսկ մարդու ուղեղը՝ ցանկացած իմպուլսից միլիոնավոր գծեր ու կապեր են զարգանում: Մենք գիտենք դա՝ Տատիանա Չեռնիգովսկայայի դասախոսությունները, որը շատ լավ էդ ամեն ինչը բացատրում է: Հիմա, մենք կարող ենք…

Հիմա ես ուզում եմ շարունակեմ էս սինթետիկից հետո: Ուրեմն՝ սինթետիկից հետո գալիս է… էն, ինչ ես անվանում եմ… սինթետիկը տալիս է մեծ մոդել: Մեծ մոդել ասելով ես հասկանում եմ էն բարդ մոդելը (դուք կարող եք դա տեսնել, ասենք, փիլիսոփայության և գիտության միասնության մեջ), որը ասում է, որ գիտությունը այսինչ մոդելով է բացատրում այսինչ բանը, բայց մենք ունենք հազար ու մի չլուծված հարց, բայց մենք փորձում ենք դրանք համակարգել, և կռիվ ենք տալիս, որպեսզի և՛ մոդելը բարդանա գիտության, և՛ փիլիսոփայության չլուծված հարցերը մի քիչ ավելի մոտենան ճշմարտությանը: Դա ստեղծում է մեծ մոդել: Այստեղ շատ հետաքրքիր հանգամանք կա, որովհետև մարդու ուղեղը չի կարող լրացնել ծակերը բոլոր հարցերի։ Մենք ամեն ինչ չենք տեսնում միաժամանակ, մանավանդ՝ չենք տեսնում, չենք զգում, չենք համը տեսնում:

Մեր ինֆորմացիան միշտ ծակոտկեն է, այսինքն մեր ստեղծած համակարգերը բոլորը միշտ ծակոտկեն են, դրա համար մեր մոդելները միշտ թերի են: Ուրեմն՝ մեր համակարգերը ինչ-որ այսպիսի տեսք ունեն (նկար): Ինչ որ օղակներ իրար հետ կապված են, մեջտեղը լիքը ծակոտկեններ կան:

Դա լավ երևակայելու համար կարելի է հոլովական համակարգը հասկանալ: Ունենք, ասենք ինչ հոլովներ ունենք. ուղղական, սեռական, տրական (և այլն), բոլոր լեզուներում կարող ա հոլով էլ չկա, բայց եթե կա՝ մի քանիսն են իրենք, շատ չեն. «մեջտեղները» չկա: Ասենք՝ կա բացառական հոլով հայերենում, որը կարող է ուրիշ լեզվում չլինել, կապով արտահայտված լինել, բայց ասենք չկա «հարաբերական» հոլով կամ «սիրողական» հոլով: Կարող էր լինել, բայց չկա: Այսինքն այդ բոլոր համակարգերը՝ իրենք ծակոտկեն են, ինչ-որ, մեջտեղները ինչ-որ բաներ կան, որոնք չկա:

Այդպես է մարդը համակարգում և համակարգված մոտենում ամեն ինչին: Եվ սա, այս բարդությունը գիտակցելն է շատ կարևոր, որ չխառնել երբեք համակարգված մասը քո գիտելիքի նրա հետ, որ մեջտեղը կարող էին լինել ծակեր, որոնք լցված չեն, ու շատ ավելի շատ են էդ ծակերը բնականաբար: Այսինքն՝ ամեն անգամ, երբ ստեղծվում է մեծ մոդել, մեծ մոդելը դա թվացյալ ամբողջություն է: Լավ օրինակ է գրական կերպարը: Ամենամեծ մոդելներից մեկն է գրական կերպարը՝ Համլետը, ասենք թե, չէ՞, որը և՛ դրսից կարող են երևակայել (դու երևակայում ես նրան՝ նկարագրվածը), և՛ ներսից: Եվ այդքան բան է խոսվել նրա մասին, և այդքան անգամ բեմադրվել է:

conspiracy theory part 2 pic3

Այսինքն՝ ամենամեծ մոդելներից մեկն է, և ինչքա՛ն ծակոտկեն, որովհետև մինչև հիմա հազար ու մի գուշակում (են անում), և բոլորը արդարացի կլինեն. թե, ի վերջո, ինչո՞ւ էր նա այդպես վարվում, այլ ոչ թե այնպես:

Ուրեմն՝ մեծ մոդելը շատ կարևոր բան է, սակայն… (Էս ջնջում եմ): էդ մոդելը շատ կարևոր բան է, սակայն պետք է որ հասկանալ, որ ինքը տալիս է միայն թվացյալ ամբողջություն: Ինքը ծակոտկեն է՝ էդ բառն էլ գրեմ, որ լավ տպավորվի:

Եվ ինչպե՞ս են փորձում հաղթահարել սա: Մարդ կա, որը ապրում է ան… Ո՛չ, դա կոչվում է էկլեկտիկ: Նա ասում է «Ես գիտեմ, որ սա այսպես է, չեմ էլ փորձելու համակարգել ոչ մի բան»: Նա հեշտ կարող է ենթարկվել շատ համակարգված որևէ տեքստի, միանգամից դասավորվում են իր մեջ, որովհետև դժվար է պահել անկախ մոնադներ և չհամակարգել: Էկլեկտիկ մարդը միանգամից իր մեջ հանկարծ դասավորում է, էդ հոսքի մեջ է ընկնում ու դառնում է ամբոխի անդամ, կամ նա դառնում է ֆանատիկոս: Եթե նա դառնում է որոշակի գաղափարական ուղղության ջատագով առանց մնացածը փորձելու համակարգելու, կամ մտածելու, թե դրա հետ ի՞նչ անել, - նա դառնում է ֆանատիկոս:

Այսինքն տեսեք՝ ի՞նչ է ստացվում. շատ սկզբունքային լինելը դա ֆանատիկոսության ուղղություն է, դա հեշտացնում է էլի, որ ներս գա կոնսպիրոլոգիան: Այսինքն՝ մարդը, որը, ասենք, սկզբունքային կոմունիստ էր իր գաղափարներից ելնելով, նա կարծում էր, որ բոլոր նրանք, ովքեր թշնամի են ժողովրդի հայտարարվում՝ բոլոր նրանք իրոք ժողովրդի թշնամի են, նա չէր ուզում մտածել: Դա շատ իրար հետ փոխկապակցված են:

Այսքանով ես ավարտեցի այս մասը և հիմա մնում է երևի մեզ քիչ թե շատ քննարկել, թե ի՞նչ անել դրա հետ կապված: Դրա համար ուզում եմ հարցնել. արդյո՞ք կան կոմենտարներ կամ դատողություններ այս ասածիս վերաբերյալ:

Ռոբերտ Ղազինյան (ՌՂ) – Իմ կարծիքով դավադրության տեսությունների ամենամեծ խնդիրը կայանում է նրանում, որ հնարավոր չի ապացուցել. արդյո՞ք դրանք իրականում մտացածին երևույթներ են, թե իրականությանն են համապատասխանում: Ուստի էդ պատճառով շատ մեծ հարց է առաջանում, թե ինչպե՞ս տարբերակել սուտը այն դավադրության տեսությունների, որոնք իրականության ընդհանրապես չեն համապատասխանում, և նրանք, որոնք ունեն ճշմարտության հատիկ, որովհետև չի կարելի բացառել, որ ինչ-որ ուժեր, ինչ-որ մարդիկ կարող են պայմանավորվածություն ձեռք բերել այս կամ այն նպատակին հասնելու համար:

Այսինքն այստեղ շատ լուրջ խնդիր է առաջանում, թե ոնց պետք է ճիշտ կողմնորոշվել. արդյո՞ք դա իրականում դավադրության տեսություն է, արդյո՞ք դա իրականում սուտ է և իրականությանը չի համապատասխանում, թե՞ որոշակի ճշմարտության հատիկ ամեն դեպքում կա: Էս հարցին երևի շատ դժվար կլինի պատասխանել, և սա է երևի, որ հենց դավադրության տեսությունը դարձնում է կենսունակ:

ԳՏԳ – Կա՞ ուրիշ կոմենտար:

Վարուժան Ավանեսյան (ՎԱ) – Չգիտեմ կոմենտար ասեմ, թե մոտեցում ասեմ, բայց ձեր խոսքից ելնելով սենց մի հատ վերհուշ ապրեցի. երբ որ բավականին տարիներ առաջ քննարկվում էր կրթության օպտիմիզացիայի ծրագիրը: Եվ ըստ այդ ծրագրի՝  շատ դպրոցներում աշխատող մարդիկ, որոնք որ ունակ են աշխատելու և չունեն մանկավարժի որակավորում՝ դիպլոմի մեջ  գրած, (նրանց) ասում են. «Դուք ազատված եք և այլևս չեք աշխատում»:

Այդ բարդ իրավիճակում հայտնված մարդը, երբ որ ինքը ավարտել ա, հաստատել ա իրա համար, որ կյանքը առաջ ա գնում, և ինքը դասավանդել ա երկար տարիներ, ու, դիպլոմի մեջ չլինելով էդ մանկավարժի որակավորում գրվածը, էսօր ինքը օրենքի քայլով մնում ա դուրս, և այդ բարդ իրավիճակում կողմնորոշվելու կամ նոր բան արարելու համար փորձում ա ինչ-որ մի բան անել:

Կիսում եմ, որ կան մարդիկ, որոնք որ ինչ-որ բան ձեռնարկեցին, կատարեցին, կան մարդիկ՝ դարձան մի ամբոխ ու այդպես էլ մնացին: Ես կարծում եմ, էստեղ, չգիտեմ՝ էս տեսությունը կամ մոտեցումներն ընկալելու համար միգուցե երևի վարքագծային մոտեցումն ա ավելի շատ անհրաժեշտ, կամ աշխատանքային գործունեությունը, կամ կրթվածությունը, կամ տեղեկացվածությունը, կամ բոլորը միասին, որովհետև էդքանը բերում ա նոր բանի՝ ինչ-որ մի բանի ստեղծում:

Չգիտեմ, կարծեմ՝ հետ վերադարձ դեպի ինչ-որ մի կետի, որից որ սկսվում ա կամ նոր գնալ դեպի՝ չգիտեմ, մի ծակոտկենից գնալ դեպի ավելի մեկ ուրիշ ամբողջություն...

Արմենուհի Նիկողոսյան (ԱՆ) - Հիմնվելով ամփոփման հատվածում ձեր բերած օրինակի վրա՝ մանկատան, ինձ մոտ այսպիսի հարց առաջացավ: Արդյո՞ք հնարավոր է ինչ-որ համեմատականներ տանել դավադրության տեսության և կոռուպցիայի միջև, այսինքն հնարավո՞ր է արդյոք համարել, որ կոռուպցիան դավադրության տեսության երևույթ է, թե դրանք լրիվ առանձին ինչ-որ բաներ են:

ԳՏԳ – Շնորհակալություն կոմենտարների համար:

ՌՂ – Ինձ հետաքրքրում ա՝ կարող ա՞ փորձենք ինչ-որ հատկանիշներ զարգացնենք դավադրության տեսությունների, որոնցով հնարավոր կլինի տարանջատել, որ այդ երևույթը իրականում դավադրության տեսություն է, դավադրություն է, այլ ոչ թե իրականություն:

ԳՏԳ – Դե էլի ստի հարցն է: Ի՞նչ ասեմ՝ ձեր բոլոր կոմենտարները իրոք ավելի շուտ կոմենտար են: Ասենք, եթե փորձեմ անդրադառնալ կոռուպցիայի հարցին՝ շա՜տ բան կարելի է էստեղ քննարկել: Բնականաբար շատ իրար առնչվում են, բայց ի՞նչ առումով: Իմ տեսակետից առաջին բանը, որ գալիս է իմ մտքին այդ առումով՝ որ, ուրեմն, կոռուպցիոն համակարգի գոյությունը ընդհանրանում է ավելի շատ, քան իրականում գուցեև կա: Այսինքն, եթե դու լսես մեր հայաստանյան բնակչին՝ նա կարծում է, որ ամեն ինչն է կոռումպացված մինչև վերջ: Այսինքն, երբ դրանից բողոքում են, ասենք, պետական այն պաշտոնյաները, որոնք համարում են, որ իրենք կոռումպացված չեն: Ինչո՞ւմն է էստեղ խնդիրը. դա այն արխայիկ ուղեղի գոյությունն է և այն հանգամանքների՝ կրթական համակարգ և այլն, որոնք ձևավորել եդ այն մարդուն, և կոռուպցիայի օրինակների: Այսինքն նա՝ այդ մարդը, ձևավորվել է այնպես, որ այլևս ոչ մի բանին չհավատա՝ վստահության պակասը և այլն։ Էստեղ շատ կարելի է խորանալ:

Եվ դա գալիս է նաև Ռոբի հարցի պատասխանին, թե «իսկ ինչպե՞ս կողմնորոշվել»: Դրա մասին մի քիչ կխոսենք: Եվ նաև Վարուժանի ասածին՝ թե «իսկ որտե՞ղ կանգ առնել, որտե՞ղ է ճշմարտությունը»: Եվ Ռոբի հարցի մի տարբերակը՝ թե սուտը (ինչպես տարբերակել):

Մենք արդեն անցյալ անգամ խոսեցինք[10], որ սուտը ռեակտիվ կերպով մերկացնելը բավական չէ, որովհետև դու ամեն անգամ մերկացնում ես... դա հսկայական ռեսուրս է պահանջում, հա՞, հետաքննական ժուռնալիզմի: Ամեն անգամ մերկացնում ես մեկ առանձին ստի դեպք, մինչդեռ հոսքը, տարափը՝ հսկայական է, որտեղ կա և՛ սուտ, և՛ ոչ սուտ, բայց հորինվածք. անմե՛ղ հորինվածք և հորինվածք, որը կարող է հետևանքներ ունենալ վատ, անմե՛ղ սուտ և հազար ու մի բան՝ անստուգելի բան և այլն։ Էդ ամբողջ հոսքը գալիս է, իսկ դու մեկ, հատուկենտ ինչ որ բաներ ես ընտրում, և պարզ է, որ հետևից չես հասնի: Ուրեմն պետք է կողմնորոշվել:

Այս ամբողջ մեր պատմությունը, խոսակցությունը ինչի՞ համար է. որովհետև ես ինչ որ կողմնորոշման ուղեցույց եմ ինձ համար գտել և կիսում եմ, այսինքն՝ ես էսպես (այս բոլոր նկարագրած ձևերն օգտագործելով) եմ կողմնորոշվում էս հարցերի մեջ: Վերջնական պատասխանը երբեմն կարելի է հայտնաբերել, եթե կա ռեսուրս ու երկարատև նպատակադրություն. հայտնաբերել՝ արդյո՞ք դա եղել է դավադրություն, թե ոչ:

Բայց շատ հաճախ դու կարող ես կողմնորոշվել: Այսինքն դավադրության հավանականությունը ե՞րբ է մեծանում: Մենք արդեն (խոսեցինք դրա մասին նախորդ հաղորդման մեջ, սրա սկզբում): Տեսության՝ սուտ դավադրության տեսության գոյության, այսինքն՝ սուտ դավադրության հավանականությունը ե՞րբ է մեծանում: Մենք արդեն ասացինք՝ եթե գերազանցված է (շշի-վզիկությունը), եթե այսպիսի (շշի վզիկային, միլիտարիզացված) պետական համակարգ է: Այսինքն՝ չկա նորմալ հարաբերություն, հավասարազոր իշխանության բաշխում համակարգի մեջ՝ այլ շշի-վզիկային է, եթե ռազմական ինստիտուցիաները գերակշռված են, եթե անվտանգության ինստիտուցիաները գերակշռված են: Հազար ու մի դրսի հանգամանք կա, և ես կարող եմ այդ հանգամանքները հիմա նաև ընդհանրացնելու համար պարզապես մի շարք հանգամանքներ նշել, որոնք մեզ բոլորիս բավական ծանոթ են և որոնք մեդիագրագիտության հետ շատ մեծ առնչություն ունեն, որովհետև դուք տեքստին հանդիպելիս պիտի կողմնորոշվեք. արդյոք ո՞րն է տոնայնությունը, ո՞րն է տոկոսայնությունը սրա մեջ դավադրության տեսության հավանականության:

Ուրեմն, եթե կա մեկ շեֆի միֆը, կամ այդ, ուրեմն, արխայիկ մտածողությունը դեպի՝ թե ինչպե՞ս են իրագործվում որոշումները կամ հրամանները:

Եթե կա վատ ուսուցում, որը այս ամենը չի բացատրում, և ընդհակառակը՝ դաստիարակում է կա՛մ աբստրակտ մտածողներ, կա՛մ սինկրետիկ մտածողներ:

Եթե գաղտնիություն կա՝ շեֆերը գաղտնի են, եթե գործողությունների, որոշումների ընդունումը թափանցիկ չէ:

Եթե կա թշնամու կերպար, եթե կա քավության նոխազ:

Եթե կա պրոպագանդա:

Եթե կա սնոտիապաշտություն:

Եթե կան կարծրատիպեր, որոնք չեն քանդվում, այլ ընդհակառակը՝ ամրապնդվում են:

Եթե հասարակությունը ավանդապաշտ է:

Եթե կա միլիտարիզմ:

Եթե կա պատասխանատվության բացակայություն՝ այս (շարքային ազատ) մարդու կամքի հերքում: Ինչպես ասացի՝ կա այսպիսի «մկրատ», որ այդ դավադիրները շատ ուժեղ կամք ու հնարավորություն ունեն, իսկ մենք ընդհանրապես ոչինչ չենք կարող ասել...

Եթե կա քսենոֆոբիա, ռասիզմ և այլն:

Conspiracy theory part 2 pic 4

Այդ բոլոր հանգամանքները օգնում են, այսինքն՝ գուցե դու ամեն դավադրության տեսություն չես կարող մերկացնել, ապացուցել, որ սա տեսություն էր կամ տեսություն չէր, այլ սա իրոք դավադրություն էր, դու՝ որպես սովորական մարդ: Բայց դու, եթե տեսնում ես՝ հենց սրա (վերը նշված հատկանիշների) հետքը, հոտը առնում ես՝ իսկույն կարող ես հասկանալ, որ սա այն հասարակությունն է, որտեղ նրանք կարող են ծաղկել, կամ սա այդ մարդկային միջավայրն է: Այսինքն՝ այդպես կարելի է արդեն կողմնորոշվել:

Շատ հետաքրքիր է, որ մարդու լեզուն, ի վերջո, այնպես է կազմված, որ հեշտացնում է… Մենք խոսեցինք հրեաների, հակասեմիտիզմի մասին նախկին անգամ, բայց ոչ միայն հրեաների, և նույնիսկ, ասենք, հայերի դեպքում, որոնք նույնպես ենթարկվել են, չէ՞, այդպիսի, ուրեմն, վերաբերմունքի հենց Թուրքիայում, Օսմանյան կայսրությունում: Այսօր էլ ասում են՝ «դու քուրդ ես և՝ հայ ես» արդեն՝ միավորում են (այդ երկու էթնոսին) այսօրվա իրադրության մեջ (Թուրքիայում Էրդողանն ու նրա աջակիցները), որպես նեգատիվ. որ դու դավադիր ես էս իշխանության դեմ:

Եվ հայերը (նույնպես) շատ հակված են այդ անելու, այդ մենք գիտենք՝ էդ աֆրիկացի ամուսնու լուսանկարի պատմությունը, որի շուրջ էդպիսի, ուրեմն, ռասիստական ինչ-որ կոմենտարներ սկսվեցին, և այլն, և այլն:

Մարդու լեզվի մեջ, ինչպես ասում էր Բրոդսկին[11] Պլատոնովի արձակի առիթով[12], արդեն կա այդ աբսուրդը, որովհետև շատ հեշտ է ընդհանրացնել:

Անհարկի ընդհանրացումները մեկ այլ հանգամանք են՝ լեզվական, որը օգնում է դավադրությունների տեսության զարգացմանը:

Օրինակ, եթե ասում ես՝ «բոլոր գերմանացիները ճշտապահ են»: Թվում է, թե կոմպլիմենտ է գերմանացիներին մեծ մասամբ, բայց իրականում դա անհարկի ընդհանրացում է՝ և՛ փաստացիորեն, և՛ հենց բուն լեզվական առումով: Երբեք հնարավոր չէ ասել «հայերը այսպիսին են, ռուսները այնպիսին են, գերմանացիները այնպիսին են»: Իսկ մենք մեր լեզվում, մեր առօրյա լեզվում անընդհատ այդպես ենք խոսում: Հիմա մարդկային զարգացած հասարակությունները դրա հակակշիռն են ստեղծել, ինչպես օրինակ այն, ինչ կոչվում է քաղաքական կոռեկտություն[13]:

Որի դեմ որ հիմա Թրամփի կողմնակիցները ուժեղ ելույթ են ունենում, որովհետև դա էլ չափազանցվեց:

Բայց ի՞նչն է այստեղ խնդիրը, ինչպե՞ս են նրանք (քաղաքական կոռեկտության ջատագովները) դա անում: Ուրեմն դու անում ես disclaimer, այսինքն հայերեն ասած՝ բան՝ «նախաներողություն», «նախաթողություն», այսինքն ասում ես, որ՝ «Կներեք, ես հիմա մի բան եմ ասելու, որովհետև ավելի լավ չեմ կարող ասել, բայց ճիշտ հասկացեք, ինչ նկատի ունեմ (ոչ մեկին չեմ ուզում վիրավորած լինել)»:

ՎԱ – Ծանուցում։

ԳՏԳ – Նախածանուցում... disclaimer նշանակում է… claim դա նշանակում է «պնդում», ուրեմն «հակապնդում» ես անում նախօրոք՝ քո տեքստից առաջ (գալիք պնդմանդ նախահերքում, նախասահմանափակում), որ քո պնդումը ճիշտ տեղավորես, որ մարդիկ ճիշտ հասկանան:

Ուրեմն ասում ես. «Ես, իհարկե, բոլոր գերմանացիներին չեմ ճանաչում (disclaimer-ը խոսքիդ այդ մասն է), բայց ինչքան որ հանդիպել եմ՝ բոլորը ճշտապահ են»:

Դա հակապնդում է, ու կարող է դրա նեգատիվ տարբերակը լինել: Օրինակ. «Ես, իհարկե, բոլոր հրեաներին չեմ ճանաչում, բայց ինչքան որ հանդիպել եմ՝ բոլորը դավադրություն են անում մեր դեմ»:

Կամ սրա հակառակն էլ ի՞նչն է, որ... ինչպե՞ս են հակասեմիթները արդարանում: Այ հիմա, որ… Հիմա տեսաք՝ ինչ տեղի ունեցավ, որ ռուսական մի բարձրաստիճան պաշտոնյա՝ Պյոտր Տոլստոյը ասաց, որ… փաստորեն հրեա բառը չօգտագործելով, բայց ասաց, որ հրեաներն են մեղավոր, որ բոլոր բաները քանդվել են՝ եկեղեցիները[14]:

Սկսեց մե՜ծ խոսակցություն դրա շուրջ ռուսաստանյան մամուլում:

Եվ հոդվածներից մեկը քննարկում է, թե «Իսկ Պուտինը ի՞նչ է՝ նա է՞լ է հակասեմիտ, թե՞ ոչ»: Եվ գալիս են եզրակացության, որ գուցեև ոչ, որովհետև նա ունի այնպիսի ընկերներ, ինչպես Ռոտենբերգ եղբայրներն են:

Բայց դրան էլ հետևում է մյուս թեզը: Ասում են. «Բայց դա բոլոր հակասեմերի լավագույն ներողությունն է: Նրանք միշտ ասում էին, որ «Մենք հակասեմիտ չենք, տեսեք, մենք մի հատ հաճելի հրեա ընկեր ունենք»: Նացիզմի ժամանակ դա կոչվում էր «արժեքավոր հրեա»՝ նա, ում չէին սպանում, որովհետև նա ինչ-որ պրոֆեսիոնալ արժեք էր իրենից ներկայացնում: Ուրեմն «արժեքավոր հրեա» ընկեր կամ բարեկամ ունենալը հակասեմության բացակայության օրինակ չէ:

Ուրեմն, մտքիս թելը չկորցնեմ, էսքան բան հասկացանք՝ ինչպե՞ս կողմնորոշվել: Հենց որ ես տեսնում եմ այդ անհարկի ընդհանրացումը որևէ տեքստի մեջ, ամենաանմեղ տեքստի մեջ… Հիշո՞ւմ եք՝ Իզաբելլան ասում էր, որ կան շատ գրագետ մարդիկ, որոնք կարող են իրենց թույլ տալ դավադրության տեսության ճիրանների մեջ ընկնել…

Ես էլ էդպիսի օրինակներ ունեմ շատ էլի: Այսինքն՝ լավ, հետաքրքիր քանդակագործ, զարգացած, որոշակի երկրի որոշակի քաղաքում կարևոր դեր կատարող, իրենց տանը նստած ենք, մեկ էլ սկսում է ասել, թե հրեաները հորինել են էդ Հոլոքոստը: Ուրեմն ու դու չգիտես՝ ինչ անես, իրենց տանը հյուր ես:

Ես ասում եմ, որ «Իմ ներկայությամբ ես խնդրում եմ չանել էդպիսի դիտարկումներ՝ դա ինձ անձամբ վիրավորական է: Կներեք, չնսայած դուք եք տանտերը, բայց ես չեմ կարող (դա ընդունել)»:

Ու էդ մարդը ի՞նչ է անում: Նա չի ասում. «Ուրեմն դուրս գնա, ես էդպես եմ համարում»: Նա իսկույն հետ է քաշվում:

Այսինքն դա ի՞նչ էր նշանակում. որ նա, էդ դիսկուրսի մեջ գտնվելով, երբեք դիմադրություն չէր տեսել: Հենց որ տեսավ…

Իսկ ինքը, իրականում իրա համար մեկ ա՝ եղե՞լ ա Հոլոքոստ, չի՞ եղել Հոլոքոստ:

Այսինքն շատ հաճախ դրանք ամպային են, էդ դավադրությունների տեսությունները՝ մի հատ փչում ես՝ թռնում ա: Դրա համար շատ կարևոր է դիմադրելը, ասելը, որ «տես՝ անհարկի ընդհանրացում, տես՝ ուրեմն (մեկ այլ սխալ մտածողության դեպք)…»:

Որովհետև գիտե՞ք ինչն է հարցը: Սենց մի շատ դժվար բան ասեմ, քաղաքականապես ոչ շատ կոռեկտ. անկախ նրանից՝ Հոլոքոստ եղել էր, լինելու էր, թե չէր լինելու, ասել, որ հրեաները հորինել են Հոլոքոստը, մնում է ռասիզմ և… Հասկանո՞ւմ եք ինչումն է բանը: էս էն դեպքերից է, որ, ասենք՝ «հրեաները բոլորը գեղեցիկ են»՝ էլի էդպիսի դեպք է, կամ ասել՝ «հայերը բոլորը գեղեցիկ են կամ անտաշ են»:

Այ էդ պահից արդեն, հենց որ տեքստի մեջ տեսնում ես անհարկի ընդհանրացում, իսկ ազգերի դեպքում դա ամենահաճախ պատահող դեպքերից է... Բայց կարող է ուրիշ էլ լինել՝ ասենք «մեր բոլոր ուսանողները կամ աշակերտները հայրենասեր են»:

Այդ բոլոր տարատեսակները տեքստերի արդեն իրենց մեջ պարարտ հող են պարունակում (դավադրության տեսության): Դու արդեն կարող ես տեսնել, որ սա հասարակություն է, որը հակված է դավադրությունների: Դրա համար ամերիկյան ակադեմիական գրի մեջ, որը պիտի հրապարակվի՝ disclaimer-ները – հակապնդումները, այդքան մեծ ու կարևոր նշանակություն ունեն: Այսինքն՝ գրեթե յուրաքանչյուր ճառ սկսվում է disclaimer-ներով, որ՝ «խնդրում եմ սա հասկանալ այսպես, ոչ թե այսպես»:

Մյուս խնդիրը, որը ծնվում է այդ իրադրությունից՝ լեզվի պարադոքսից, որը դեռ, ասացի, լավագույնս Պլատոնովն էր ձևակերպել, դա «LGBT-ի» խնդիրն է: Ասեմ ի՞նչ իմաստով՝ բառային:

Ուրեմն՝ ի՞նչ է այստեղ տեղի ունենում: Քանի որ կա L ու կա G՝ ստեղծվեց LG: Հետո առաջանում է մյուս խումբը, ասում է՝ «մենք էլ B ենք», հետո են երրորդը՝ T, հետո արդեն մի հատ էլ տառ է ավելացել՝ I, հետո կարող ա մի հատ էլ տառ ավելանա:

Այսինքն՝ տեսեք, էս անալիտիկ մոտեցումը, ամեն խմբին իր իրավունքներ տալը ստեղծում է լեզվի մեջ նոր պրոցես, որը ճիշտն ասած նույնպես շատ (հետևանքային է)…

Ինչո՞ւ ընդհանրական բառ չի գտնվում: Որովհետև դա նեղացնում է, վիրավորում է այդ համայնքներին պատկանող, այդ խմբերին պատկանող անձնավորություններին: Նույն կերպ, ինչպես իսպաներեն սևամորթ բառը, սև բառը սկսեց վիրավորել սևամորթներին, աֆրիկացիներին, որը առաջներում այդպես չէր: Այսինքն՝ հին բառը, ընդհանրական բառը վիրավորում է:

Այդպես ստեղծվում է քաղաքական կոռեկտության  փնտրտուքը, թե ինչպես տակից դուրս գալ, որ անհարկի ընդհանրացումներ չլինեն: Բայց, իհարկե, չնայած դրա վրա կարելի է բարեհամբույր կերպով ժպտալ, այդպիսի, ուրեմն, բառակապակցությունների կամ բաների՝ հապավումների, որ սկսում են առաջանալ, - բայց դա շատ ավելի առողջ մոտեցում է, քան անհարկի ընդհանրացումները:

Մենք նույնպես գործ ունենք դրա հետ անընդհատ, որովհետև մեր խաղաղարարական լեզվի մեջ մենք անընդհատ պիտի մտածենք: Երբ մենք, օրինակ, ասում ենք՝ «հայ-թուրքական ծրագիր», մենք անում ենք հայ-թուրքական, ասենք, (հարաբերությունների) «նորմալացման ծրագիր», մեր գործընկերները՝ Հրանտ Դինք ֆոնդից, ասում են. «Կներեք, սա սխալ ձևակերպում է՝ մենք անում ենք Հայաստան-Թուրքիա նորմալացման ծրագիր: Դուք չեք կարող ասել հայ-թուրքական»: Որովհետև անգլերեն Turkish նշանակում է և՛ Թուրքիայում գտնվող, և՛ թուրք», իսկ հայերեն թուրքը նշանակում է անձ՝ ազգով: Ուրեմն, եթե դուք ասում եք «Մեր թուրք գործընկերները», դուք մեզ, որոնք հայ են՝ Թուրքիայում բնակվող, սխալ ձևակերպում եք տալիս: Ուրեմն պետք է ասել. «Մեր՝ Թուրքիայում գտնվող գործընկերները»:

Այսինքն՝ ամեն բառի, լեզվի, նախադասության նկատմամբ հատուկ ուշադրություն, նրա սեմանտիկ ծանրակշռությունը հասկանալ, նոր օգտագործել: Եվ ուրեմն դա շատ է օգնում…

Վերջին բանը երևի ասեմ: Ուրեմն ես ասացի, շատ ձևեր կան՝ ինչպես պետք է կողմնորոշվել: Եվ էդ բոլորը, ասենք, պրոպագանդայի բոլոր այդ պրիոմների վերաբերյալ մենք հսկայական ցանկ[15] ենք ուղարկել մեր գործընկերներին, որոնք կան, թե ինչպե՞ս են էդ… ինչպե՞ս են իրենք (էդ պրիոմները) աղավաղում, հա՞, ճշմարտությունը:

Այդ բոլոր պրիոմները եթե ունես, որևէ տեքստի վրա դնում ես՝ իսկույն երևում է. սա դավադրությունների տեսությունը առաջ տանող տեքստ է, թե՞ հիպոթեզ ստեղծող, որը ստուգման արժանի է: Ու կարելի է էդպես մանրամասն նայել. կա՞ն արդյոք անհարկի ընդհանրացումներ, արդյո՞ք հեղինակը արխայիկ ուղեղին համապատասխան է մտածում ինչ-որ պրոցեսների մասին, թե ոչ, հա՞:

Սա շատ խորքային վերլուծություն է պահանջում տեքստերի, որը, ավաղ, հայաստանյան տեքստերում նույնպես հանդիպում է, բայց այդքան շատ չէ: Ինչո՞ւ. որովհետև մեզ մոտ ընդհանրապես հանրային դիսկուրսը ծանծաղ է: Եթե զարգանար մեզ մոտ հանրային դիսկուրսը, հաստատ կլինեին և՛ դրական իմաստով շատ ավելի խոր ու լավ տեքստեր, ՛և բացասական իմաստով շատ ավելի դավադրական, ինչ-որ, այսբերգի, էսպես ասած, բանը ունեցող՝ չերևացող մաս ունեցող տեքստեր: Բայց մեզ մոտ շատ քիչ է:

Ռուսաստանում բավական շատ է, հիմա Ամերիկայում է սկսում զարգանալ, ու շատ հետաքրքիր է դիտել դա, դիտարկել և տեսնել՝ ինչպե՞ս են աղավաղում ճշմարտությունը նաև լիբերալ լրատվամիջոցները, ինչքա՞ն դա արեցին մինչև հիմա, և շարունակում են անել: Այսինքն՝ էլի խնդիր է ստեղծվում, որ ասում է «եթե դու չես երգում մեզ հետ, ուրեմն դու մեր թշնամին ես»՝ էն Մայակովսկու և Լենինի ասածները: Այսինքն՝ լիբերալ մեդիան ասում է «Մենք հիմա ասելու ենք սուտ Տրամպի մասին, որովհետև նա մեր թշնամին է, իսկ դուք պարտավոր եք, եթե լիբերալ եք, մեզ պաշտպանել»: Չէ, էդպես չի: Քննադատական մտածողությունը սկսում է նրանից, երբ դու անկախություն ես պահպանում ցանկացա՛ծ հանրությունից. և՛ քո գործընկերներից՝ լիբերալ են, թե չէ, և՛ քո ազգից, եթե ազգի, էսպես ասենք, «առաջնորդ դիսկուրսները» ճիշտ ուղղությամբ չեն տանում, և՛ ամեն ինչից:

Դու պիտի կարողանաս քննադատական մտածողություն արտահայտել ամեն ինչի նկատմամբ:

Եթե չես կարողանում կողմնորոշվել՝ (վերջին խորհուրդս դա է) երևակայիր արդյունքը, վերջը: Եթե, ասենք, տեքստ է տրված, ու չես հասկանում՝ էստեղ դնես, թե էնտեղ (դավադրական տեսությունների շարքը, թե ոչ)՝ երևակայի, եթե սա իրագործվեր՝ ի՞նչ ձևի աշխարհ էր լինելու:

Դա մի քիչ օգնում է:

Էլ չասած՝ խորհրդակցիր, և այլն: Մենք շատ ենք խոսել մի շարք պրիոմների մասին:

Կա՞ն արդյոք հավելյալ նկատառումներ, որ ուզում են հնչել: Խնդրեմ, Ջուլիա ջան, մի հատ սպասիր, թող տան միկրոֆոնը:

Ջուլիա  Սահակյան (ՋՍ) – Ուղղակի էսպես մի փոքր կարևորություն նշեմ, որ էս ամեն ինչը խոսվեց: Հետաքրքիր էր սուտը ճշմարտության տեսանկյունից չընկալելու հարցում, բայց այստեղ կարևոր է նաև էս պրոցեսներում ճշմարտությունը բաց չթողնել և ճշմարտությունը սուտի տեղ չանցկացնել: Այսինքն մենք անընդհատ խոսում ենք պրոպագանդայի ազդեցությանը չենթարկվելու մասին և այլն, բայց էս ամեն ինչին զուգահեռ մեզ նաև հմտություններ, գործիքներ և մեխանիզմներ են պետք՝ ճիշտը չկորցնելու, և միգուցե հենց դավադրությունը կարող է լինել այն, որ դու ճշմարտությունը կարող ես ստի տեղ ընդունես և իրեն չընկալես որպես ճշմարտություն:

ՌՂ – Փոքր դիտարկում. ես կարծում եմ, որ ոչ միայն ժողովուրդները, մարդիկ սովորական կարող են ենթարկվել, ընդունել դավադրության տեսություններ և հավատալ դրանց, այլ նաև՝ ամբողջ կառավարություններ և պետություններ, և, ըստ իրենց այդ հավատի՝ կառուցել իրենց քաղաքականությունը: Օրինակ ես կարծում եմ, որ եթե մենք Ռուսաստանի պաշտոնյաներին հարցնենք՝ նրանց զգալի մասը կարող է հավատալ, որ Ամերիկան իրականում ուզում է գրավել Սիբիրը և այնտեղի հանածոներին տեր դառնալ: Դա մի թեզ է, որը շատ է շրջանառվում հիմա[16]: Այսինքն էդ մարդիկ կարող են հավատալ դրան և ըստ դրա կառուցվի իրենց քաղաքականությունը:

ԳՏԳ – Ուրիշ կա՞ կարծիք: Կարճ անդրադառնամ և եզրափակենք: Էստեղ կա մի հետաքրքիր հանգամանք՝ սկզբից Ռոբի ասածի առթիվ, չնայած Ջուլիայի ասածին էլ է մոտենում: Ի վերջո, կոպիտ ասած, «թշնամու գործելակերպը պիտի լավ իմանաս»: Այսինքն՝ լավագույն ձևը դավադրությունների տեսությանը հակադրվելու՝ դա այն է, երբ դու կարող ես նրանց բոլոր քայլերը կատարել, բայց դու չես պատկանում նրանց:

Այսինքն՝ դու կարող ես քո արխայիկ ուղեղը գործադրել, ամբողջ այդ նկարը վեր հանել և հետո ասել, որ «Տեսեք, սա՝ սա էր»: Դա շատ կարևոր կարողություն է: Ի՞նչ է տեղի ունենում. Օրինակ՝ պրիոմներից մեկը. շատ կարևոր է վերլուծական աշխատանքի մեջ հենց տեսնել, թե ում էր սա շահեկան, հենց էստեղ: Ուրեմն՝ դու ոչ թե դառնում ես… դու ոչ թե հայտարարում ես, թե «մանկատների տնօրենների դավադրություն էր սա»՝ բայց դու ասում ես. «Այս իրադրությունից օգտվելու են մանկատների տնօրենները՝ բոլոր դրա հնարավոր հետևանքներով»: Այսինքն՝ տեսնել, թե ու՛մ շահին է համապատասխանում, դա, կարելի է ասել, հեշտացնում է…

Իսկ դա, ի վերջո, մարքսիստական վերլուծություն է իրականում: Առաջին անգամ լավագույն կերպով դա Մարքսից սկսած այդ սոցիալիստական շարժումներն են սկսել անել, երբ ասել են՝ տեսեք, սրանք սոցիալական խմբեր են, դասակարգեր են: Այ, օրինակ, լիբերալ դիսկուրսը շահեկան է բուրժուազիային, որովհետև կապիտալիզմը ամրապնդում է: Մինչև հիմա էլ սոցիալիստ-մտածողները դա են ասում: Ուրեմն. տեսնել՝ ո՞ւմ է շահեկան, թվում է, թե անմեղ տեքստը, նեյտրալ տեքստը. դա շատ կարևոր հատկություն է: Պարտադիր չի, որ դա այդ դեպքում լինի դավադրաբար ստեղծված, բայց կարևոր է, որպեսզի դու կողմնորոշվես էս կյանքում:

Եթե խոսքը գնում է ցանկացած խմբի մասին՝ լինեն դա ռուսաստանյան պաշտոնյաներ, հայաստանյան կամ ոչ պաշտոնյաներ, կամ ամերիկյան, կամ ով ուզում է լինի՝ դու չես կարող նրա ուղեղի մեջ խորանալ, տեսնել թե՝ իսկ նա իրականում ինչպես է մտածում: Ինչպես և հավատքի հարցում. դու չգիտես՝ նա կրոնին պատկանում է, բայց արդյոք նա իրականում հավատում է, թե չէ՝ ո՞վ գիտի՝ Աստված գիտի միայն: Չես կարող դու դա օբյեկտիվորեն չափել: Ինչ-որ չափով չափում են, բայց կարելի է շատ հեշտ արտաքին շերտերի վրա կանգ առնել, էլի, էդ հարցի:

Հիմա, երբ մենք նայում ենք՝ ո՞ւմ է շահագրգիռ (ես դրանից սկսեցի էս խոսակցությունը), մենք իսկույն կարող ենք ասել, որ դավադրությունների տեսությունը շահագրգռական է այսպիսի՛ կառուցվածք ունեցող պետությունների համար, այսպիսի՛ էլիտա ունեցող:

Որը իրենից ի՞նչ է հետևանքներ բերում. որ քիչ զարգացրեք մարդկանց՝ որ հեշտ լինի հավատալը. կապեր մի՛ հաստատեք վերևի հետ, աստվածացրե՛ք վերևը գտնվողներին, գաղտնիությունը ավելացրեք...

«Քիչ զարգացրեք» նշանակում է և՛ աղքատությունը ավելացրեք, և՛ կրթական մակարդակը իջացրեք: Հիմա դու չգիտես՝ կրթական մակարդակը իջավ Հայաստանում օբյեկտիվ, թե՞ սուբյեկտիվ պատճառներով: Բայց էն, որ բառացիորեն սարսափելի վիճակում է գտնվում... ինչպես նաև մի շարք այլ տեղերում... ողջ աշխարհու՛մ ճգնաժամի մեջ է, բայց Հայաստանում շա՛տ վատ վիճակի մեջ է գտնվում: Դա ի՞նչ է նշանակում. որ դա օբյեկտիվորեն օգուտ է հենց նրանց, ովքեր հիմա էլ իշխանության, կոպիտ ասած, գլուխ են:

Այսինքն՝ էդպես սկսում ես կողմնորոշվել, դասակարգային վերլուծությունն էլ է օգնում: Եվ գալով Ջուլիայի… Հիշեցնես մի հատ:

ՋՍ – Որ մենք շատ հաճախ խոսում ենք սուտը տարբերակելու մասին, բայց…

ԳՏԳ – Հա, ճշմարտությանը… հա: Գիտես ի՞նչ, էլի եմ ասում՝ ճշմարտությանը պետք է թերահավատ լինել. ինձ թվում է, քննադատական մտածողությունը հենց դա է նշանակում: Ոչ մի ճշմարտություն՝ ներառյալ G արագացումը (բացարձակ չէ)...

Ես էդ շատ լավ հիշում եմ, որ մի օր ֆիզիկոսի հետ խոսում էի, ասեցի. «Դե երկու անգամ երկուսը չորս ա»: Ասեց. «Կներես, ախպեր ջան, նայած ո՞ր դեպքում»: Ասեցի.  «Ո՞նց թե»: Ասում ա. «Բա, եթե լույսի արագություն ա՝ մասսան փոքրանում ա, լույսի արագությունների դեպքում երկու անգամ երկուսը չորսից քիչ ա»: Հասկանո՞ւմ եք:

Ուրեմն՝ ոչ մի ճշմարտություն չի կարելի վերցնել որպես միակ: Դրա համար հատուկ մեթոդաբանություններ են ստեղծվել, ասենք՝ Պոպպերի մեթոդաբանությունը[17]: Որը հիմնված է էն թեզի վրա, որ գիտությունը զարգանում է ոչ թե ճշմարիտ տեսությունների շնորհիվ՝ այլ տեսությունների հերքման շնորհիվ: Ցանկացած տեսություն հերքի՝ կամ մարդկությունն ինքը կհերքի. և դա կլինի զարգացման ևս մեկ փուլ:

Եվ՝ բարդ մտածողությունը, բարդ ընթացակարգերը հասկանալը. երբ դու ինքդ քո մասին գիտես և աշխարհի մասին գիտես, որ մի մասը համակարգված է, մի մասը՝ ոչ, մի մասը քո կամքով կարող ես իրագործել, մյուս մասը՝ շատ մեծ կազմակերպում է պետք, և մեկ է՝ կլինեն հանգամանքներ, որ դու հաշվի չէիր առել:

Հետո դուրս արի սրանից, հաշվի առ, որքան կարող ես, այս պատկերը տես... և, ասենք, մտագործունեության մեթոդաբանությունը հենց դա է անում՝ նա դուրս է գալիս, դրսից նայում է, թե ինչ ստացվեց:

Ուրիշ ճար չկա՝ պրիմիտիվ ճշմարտություններին հավատալը։

Հիմա՝ ասում եք. «Դրա պատճառով մարդս երերում է»: Այո, ամբողջ աշխարհում այսօր մարդս երերում է: Արժեքային համակարգերը ճոճվող վիճակում են, դա համաշխարհային երևույթ է:

 Ինչպե՞ս դրան դիմանալ. չլինել արխայիկ ուղեղ ունեցող, իմանալ, որ ռիսկը անընդհատ լինելու է, իմանալ, որ անորոշությունը մեծ է, և այն մյուս խորհուրդները, որ ես տվել էի այն բանում[18]:

Շատ բան. չգիտեմ, էլի, խոսել եմ ես դրա մասին. այդ սոլիդարությունը ստեղծել, այն խորհուրդները (լսել), որ տվել էի այն, ուրեմն, զրույցի ժամանակ. ինֆորմացիոն տարափի հետ ինչպե՞ս վարվել: Էդպե՛ս միայն:

Պետք է մարդը հասկանա, որ ինքը ապրում է ուրիշ հանգամանքներում, և ոչ մի բանը չվերցնի որպես… որ ասում են face value. իր «երեսի արժեքի» համար: Օրինակ. ասում են՝ հիմա սարսափելի շատ է բռնությունը: Իսկ մենք գիտենք և, ասենք, Սթիվեն Փինքերի գործից[19], և որը ընդհամենը հինգ տարի առաջ է հրապարակվել՝ վերջին հրատարակությունը. որ աշխարհում համեմատաբար պատերազմներից զոհվողների թիվը կտրուկ ներքև է գնացել: Չնայած դրանից հետո Սիրիան է եղել, բայց ինքը ստատիստիկորեն չի դարձնելու դեպի վեր գնացող դեռևս դա. կարող է մի քիչ դանդաղեցնի:

Հիմա ո՞վ է ճիշտ՝ Սթիվեն Փի՞նքերը, թե՞ մեր զգացողությունը: Որպեսզի մենք ճիշտ կողմնորոշվենք՝ պիտի հաշվի առնենք ինֆորմացիոն տարափը, որը մենք ստանում ենք: Առաջ այդքան չէինք ստանում ինֆորմացիոն տարափ: Հիմա՝ բանը, ասենք, Դոնալդ Տրամփը սկսել է որոշումներ ընդունել՝ բոլորը տեսնում են, բոլորը ռեակցիա են տալիս, մենք ամբողջ օրը հետևում ենք դրան: Բայց եկեք հիշենք, որ Բարակ Օբաման, երբ ութ տարի առաջ սկսեց որոշումներ ընդունել՝ այդքան ինֆորմացիա չկար դրա մասին՝ դեռ թվիթերը նոր էր ստեղծվում: Չորս տարի առաջ՝ արդեն ավելի կար: Իսկ Բիլ Քլինթոնի ժամանակ՝ ընդհանրապես միայն հեռուստատեսությունը և ավանդական մեդիան, ինչ-որ տալիս էին մեզ ինֆորմացիա, դա էինք իմանում: Այսինքն՝ ի՞նչն է փոխվել. Թրամփն է սարսափելի երևույթ, թե ինֆորմացիայի քանակն է պարզապես շատացել. այդ հարցերում մենք պիտի կարողանանք կողմնորոշվել:

Ավելի, էսպես ասած, հեշտ ընդունելի ճշմարտություն չկա՝ բարդությունների հետ պիտի գործ ունենանք ու պատրաստ լինենք դրան:

ՎԱ – Մերսի:

ԳՏԳ – Շնորհակալություն:

 

Սղագրությունը` Տաթևիկ Ղահրամանյանի

Սղագրության ավարտը` փետրվարի 16, 2017թ

[1] Դավադրության տեսություն։ Մաս 1-ին (էջ 3)

[2] Դավադրության տեսություն։ Մաս 1-ին (էջ 6-7)

[3] Տե՛ս http://gtergab.com/files/uploads/methodology/33.sukhoy-ostatok--ch-fall-2008.pdf

Էջ 3-6, նկար 2

[4] Քննադատական մտածողություն․տեսություններ (Jam Session 4)

[5] Տե՛ս, օրինակ,

http://praxos.ru/index.php/%D0%A1%D0%9C%D0%94-%D0%BC%D0%B5%D1%82%D0%BE%D0%B4%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B3%D0%B8%D1%8F

[6] Տե՛ս, օրինակ, մեկ կրեատիվ խաղի հաշվետվություն. http://am.epfarmenia.am/wp-content/uploads/2014/07/Higher-education-reform-in-Armenia.-Armenian.pdf

[7] Տե՛ս սինկրետիզմի բացատրությունը ռուսերեն վիկիպեդիայում.

https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B8%D0%BD%D0%BA%D1%80%D0%B5%D1%82%D0%B8%D0%B7%D0%BC

[8] https://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B0%D0%B4%D0%B0

[9] Տե՛ս https://en.wikipedia.org/wiki/Karl_Popper

[10] http://am.epfarmenia.am/conspiracy_theory_part-1/

[11]https://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D1%80%D0%BE%D0%B4%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9,_%D0%98%D0%BE%D1%81%D0%B8%D1%84_%D0%90%D0%BB%D0%B5%D0%BA%D1%81%D0%B0%D0%BD%D0%B4%D1%80%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87

[12]https://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%BB%D0%B0%D1%82%D0%BE%D0%BD%D0%BE%D0%B2,_%D0%90%D0%BD%D0%B4%D1%80%D0%B5%D0%B9_%D0%9F%D0%BB%D0%B0%D1%82%D0%BE%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87

[13] https://en.wikipedia.org/wiki/Political_correctness

[14] http://echo.msk.ru/blog/echomsk/1915204-echo/

[15] List of fallacies

Энциклопедия методов пропаганды

[16] http://medialeaks.ru/2306yut_albright/

[17] https://plato.stanford.edu/entries/popper/

[18] Ինպե՞ս դիմակայել ինֆորմացիոն հոսքի տարափին

[19] Pinker, S. (2011). The Better Angels of our Nature . New York, NY: Viking.