Իշխանություն․ Գևորգ Տեր-Գաբրիելյան (Jam Session 48)

18.10.2021

Տեսանյութը նկարահանվել է 08 հուլիսի, 2021 թ․

  • «Քննադատական մտածողություն․ տրամաբանական սխալներ և հռետորաբանական շեղող կիրառուկներ» գրքույկը հասանելի է այստեղ։
  • «ԵՀՀ գենդերային քաղաքականությունը․ տեսական հիմնահարցեր» փաստաթուղթը հասանելի է այստեղ:
  • «ԵՀՀ կրթություն և ուսուցում» փաստաթուղթը հասանելի է այստեղ:

Տեսանյութի ամբողջական սղագրությունը հասանելի է այստեղ։

«Մենք հիմա կդիտարկենք իշխի շատ տարբեր դրսևորումներ, տարբերակներ: Եթե վերադառնանք բուրգին, սակայն հիշենք Նյուտոնի երրորդ օրենքը՝ չենք մոռանա, որ իշխ բոլորն են դրսևորում, ո՛չ թե միայն ալֆա որձը: Նա պարզապես այդ «մասսան» է, այդ հավելյալ «պլյուս»-ն է կուտակել, ինչու և իր ազդեցությունն ամենաակնառուն է: Բայց բոլոր մյուս վերևինները ներքևների վրա, նույնիսկ ներքևները վերևների վրա ունեն ազդեցություններ: Նրանք ունեն ցանկություններ, նրանք ունեն կարիքներ, եթե նրանք ունեն ուժ՝ ինչ-որ բան նույնպես պարտադրելու, դա կանեն: Այսինքն իշխն ընդհանրապես հատուկ է, ինչպես գրավիտացիոն ուժը՝ ցանկացած տարածքում գտնվող անկենդան մարմիններին, որպես ֆիզիկայի ուժ գումարած մասսա, ազդակ և այլն, այնպես էլ՝ կենդանի մարմիններին, ներառյալ՝ ոչ մարդկային կենդանի խմբերին: Մարդկայինի դեպքում ավելանում է խոսքը՝ մեկ, և երկրորդը՝ «ազատություն» հասկացությունը՝ կամքը: Որովհետև ոչ մարդկայինի դեպքում մենք չգիտենք, ազատության գործոնը գոյություն ունի, թե ոչ: Բայց հենց որովհետև իշխը նշանակում է կամք՝ воля, - իսկ воля-ն, ինչպես գիտենք, երկու իմաստ ունի ռուսերեն. կամք և ազատություն՝ вольная воля, - ուրեմն մարդն ունի կամք և ունի ազատություն, և դրանք, ըստ երևույթին, իրար ուղիղ համեմատական են. նա ցանկանում է ավելացնել իր ազատության տիրույթները, այսինքն՝ լինել որքան հնարավոր է ազատ»։

«Իրականության սոցիալական կառուցումը դարձավ, երևի, իշխի նկատմամբ այդ մոտեցման ամենահամապարփակ ձևակերպումը: Եվ թե ինչպե՛ս է սոցիալապես կառուցվում իրականությունը՝ դրա մի շարք տարբերակներ սկսեցին այժմ իշխի տեսակետից, իշխի հետ երկխոսության մեջ և հարաբերության մեջ դիտարկվել։ Մինչև այդ էլ, ասենք, նույնիսկ էթնոմարդաբանները, երբ հետազոտում էին տարբեր հասարակություններ, տարբեր ցեղեր, ցեղախմբեր և այլն, ավանդույթներ և այլն, անդրադառնում էին այս հարցերին. որ ամեն հասարակություն իր տիեզերքն է ստեղծում, ամեն հասարակություն ի՛նքն է որոշում, ասենք, երկրագունդը տափակ է, թե ոչ: Բնականաբար, երբ հասարակությունները մեկուսացումից դուրս են գալիս, արդեն համաշխարհային գիտություն է ստեղծվում, լուսավորչությունը եկավ և այլն, և կան այդ որոշումների և մոտեցումների մի շարք դեպքեր, որոնք արդեն նույնացել են աշխարհի մի խոշոր մասի, մարդկանց խոշոր մասի համար»։

«Ամենաանմարդկային գաղափարը դու կարող ես ընդգրկել հանրային դիսկուրս, մանավանդ՝ հիմա, սոցիալական համացանցի պայմաններում: Երբ մտել է, արդեն կարելի է այն զարգացնել: Գիտեք, սև PR-ը որն է. նույնիսկ երբ դու որևէ անընդունելի բանն անելը քննադատում ես, դու ուժգնացնում ես այդ անընդունելի բանի գոյությունը սոցիալական դիսկուրսում։ Լեգիտիմացնում, արդարացնում նրա գոյությունը դիսկուրսում ընդհանրապես: Այսինքն՝ սոցիալապես կառուցում ես աշխարհը: Աշխատում է իրականության սոցիալական կառուցման իշխը, և թվում է, թե ոչ մեկը հեղինակը չէ։

Ինչու է, ասենք, Դմիտրի Կիսելյովի այդ խոսքը՝ ռուսաստանյան գլխավոր հեռուստաալիքով ասված՝ որ «մենք Ամերիկան կդարձնենք միջուկային փոշի», վտանգավոր. որովհետև Սառը պատերազմի ամբողջ պատմության մեջ, 1945 թվականից սկսած, այդպիսի սպառնալիք չէր հնչել ոչ մեկի կողմից: Նույնիսկ Կարիբյան ճգնաժամի ժամանակ, չէր հնչել ո՛չ Ամերիկայի, ո՛չ Խորհրդային միության կողմից: Եվ այդ սպառնալիքի՝ այդպիսի հանրային հնչեցումը հենց այդ Օվերտոնի պատուհանն էր. «մենք մտցրեցինք միջուկային նախնական հարված հասցնելու դիսկուրսը մեր այսօրվա հարաբերություններ», ասում են Կիսելյովն ու իր կլիկը: Այն, ինչի դեմ տասնյակ տարիներ աշխատել են և՛ Խորհրդային միության առաջնորդներն ու պատասխանատուները, և՛ Ամերիկայի այն ժամանակվա նախագահներն ու իրենց թիմերը։ Եվ հիմա հարց է առաջանում. Կիսելյովը դա արեց, որովհետև ինքն ու իր խոսքը, ընդհանրապես խոսքն էժա՞ն են այսօր, էժանացե՞լ են: Թե՞ հենց դա անելու համար՝ նախապատրաստելով իրադրությունը»։

«Մենք ուսումնասիրեցինք իշխի արտահայտումը կրթական պրոցեսներում. որ եթե չափից դուրս շատ ես մարդուն ճնշում կրթական նյութով, քո ուզած ձևով՝ դա արդեն իշխի արտահայտում է։ Եթե սուտ, փսևդոմիֆոլոգիական պատմություն ես տրամադրում իրական պատմության փոխարեն՝ դա իշխի արտահայտում է. մարդու ուղեղը մի կողմ ես տանում: Էլ չասած կոռուպցիոն և այլ դեպքերը։ Մենք, որպես կազմակերպություն, զարգացնում ենք իրավունքահեն մոտեցումները. որովհետև ազատության և կամքի արտահայտումը մարդու իրավունք է: Մարդը սահմանափակված է մյուս մարդու նման իրավունքներով: Բայց ինչքան որ բողբոջը ծաղիկ դարձավ, և մարդն ավելի մասշտաբայնորեն օգտագործեց իր ազատության և կամքի իրավունքը և որոշում ընդունելու այդ կշեռքը (որ սրան համաձայն է, սրան՝ ոչ), առանց խախտելու մյուսների իրավունքները, այնքան ավելի հարմոնիկ, ներդաշնակ կլինի հասարակությունը»։