Մասնակցայնություն և թափանցիկություն․ Գևորգ Տեր-Գաբրիելյան (Jam Session 47)

30.08.2021

Տեսանյութը նկարահանվել է 31 մայիսի, 2021 թ․

  • «Քննադատական մտածողություն․ տրամաբանական սխալներ և հռետորաբանական շեղող կիրառուկներ» գրքույկը հասանելի է այստեղ։
  • «Համակարգված մտագործունեության մեթոդաբանություն և կրեատիվ խաղեր» գրքույկը հասանելի է այստեղ։

Տեսանյութի ամբողջական սղագրությունը հասանելի է այստեղ։

***

«Եվ ուրեմն, կենտրոնանանք այդ «վստահություն» հասկացության վրա, և այն հանգամանքի վրա, որ վստահությունը ռացիոնալ մոտեցմամբ է պայմանավորվում, ոչ թե մարդու ներքին առաքինություններով, որ նա կարող է ունենալ, կարող է չունենալ։ Այսինքն՝ վստահությունը կայանում է նրանում, որ դու գիտես, որ այսպիսի համակարգերում դու ավելի ապահով ես, դու շատ բան ես վճարում, բայց նաև ստանում ես ապահովություն և տևական անվտանգություն, և քո պլաններն իրագործելու հնարավորություն, դու կարող ես մասնակցայնություն ցուցաբերել երբ ուզում ես, իսկ երբ ուզում ես վստահել՝ քո դատելուց է կախված, դու ես որոշում: Այդ առումով կրթական ցենզը շատ կարևոր է, որ դու գիտես՝ ինչ կրթական ցենզ ունի տվյալ պահին իշխանավորը, քո ղեկավարը, նա գիտի՝ դու ինչ կրթական ցենզ ունես»։

 «Թափանիցիկությունը նույնիսկ արևմտյան հասարակություններում, նույնիսկ այդ ռացիոնալ, քիչ թե շատ, հասարակություններում շատ կարևոր դեր է կատարում, այսինքն՝ թույլ է տալիս, որ երևա՝ ինչպես է որոշումն ընդունվում։ Որովհետև անվստահությունը, կասկածը ե՞րբ է առաջանում․․․։ Երբ, ինչպես ասացի` ալֆա-որձի կողմից ընդունված որոշումները թվում են վոլյունտարիստական։ Այսինքն՝ նախօրոք չպայմանավորված, ծրագրի նպատակներին չհամապատասխանող, ինչ-որ մի այլ ուղղությամբ տանող, ասվել էր, որ, ասենք, թե բիզնեսը ազատ կլինի, մինչդեռ տեսնում ես, որ ընդհակառակը, պահանջում են kick-back-ներ, «ատկատներ», և այլն․․․ և այլն։ Այսինքն հենց որ տեսնում ես, որ որոշումները չեն համապատասխանում նախօրոք ստեղծված ծրագրին, այս պահին իրագործվող ծրագրին, վստահությունը փոքրանում է»։