Այս տեսանյութը նկարահանվել է 31 մայիսի, 2021 թ․
Տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով։
Այսօր խոսելու ենք, ինչպես ինձ հանձնարարված է, մասնակցայնության և թափանցիկության մասին։ Իհարկե, դա չափազանց մեծ թեմա է, և մի թեման, երևի, ավելի շատ կկարողանանք քննարկել, քան երկուսը միասին։ Բայց ամեն դեպքում, ես երկու հասկացություն էլ այստեղ գրեմ, հետո տեսնենք՝ ինչ ենք անում։
Մասնակցայնություն և թափանցիկություն։
Իմաստ չունի ցանկացած այսպիսի հասկացություններ և արժեքներ դիտարկել (որպես այդպիսին) առանձին վերցրած, այսինքն` լավագույնը գոնե դրնանց և ինչ-որ մեկ այլ հասկացության դիալեկտիկ հարաբերակցությունը մոդելավորելն է և ։ Օրինակ՝ ինձ համար շատ հեշտ է մոդելավորել, թե թափանցիկությունն ինչին է վերաբերվում։
Թափանցիկությունը առնչվում է մեկ այլ շատ կարևոր և հայտնի հասկացության՝ կոնֆիդենցիալությանը (խորհրդապահությանը)։ Այսինքն՝ առանց խորհրդապահությունը հաշվի առնելու թափանցիկությունը, երբ սկսում են տարփողել, ստացվում է բավականին աբսուրդ իրադրություն։ Այլ կերպ ասած՝ պահանջում են պետական գաղտնիքները բացահայտել և այլն և այլն։ Սովորաբար այդպես չի լինում։ Դրա համար այս դիալեկտիկ հարաբերության մեջ է պետք դիտարկել այս երկու հասկացությունը։ Ինչ վերաբերում է մասնակցայնությանը, այստեղ ես ավելի մեծ դժվարություն ունեի գտնելու, թե որն է նրա դիալեկտիկ հարաբերակիցը։Բայց ես որոշեցի, որ առաջնորդությունն է։ Եվ ինչպես տեսնում ենք,սրանք այդպես հականիշային հարաբերակցության մեջ չեն, ինչպես սրանք․ սա ավելի հականիշային հարաբերություն է, սա ավելի ոչ 180 աստիճանով իրար հակադիր հարաբերություն է։ Հիմա, ես, նախևառաջ, ուզում եմ խոսել սրա մասին, որքան ժամանակ կմնա՝ կանդրադառնանք նրան, եթե ժամանակ չմնա, ուրիշ հանդիպում կկազմակերպենք։
Սրա մասին ես ինչպե՞ս եմ ուզում խոսել․ ես ուզում եմ սկզբում պատկերել մասնակցային առաջնորդական իրադրության իդեալական տարբերակը։ Պիտի ասեմ, որ այդ իդեալական տարբերակը մեզանում կա պատկերված «Համակարգված մտագործունեություն և մեթոդաբանություն․կրեատիվ խաղեր» գրքում։ Ահա սա է՝ այ ա՛յս նկարն է, որը կոչվում է սահող գեներալի սկզբունքը։ Հիմա ես մոտավորապես սա նորից կպատկերեմ։