«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակներում հրավիրված դրամաշնորհային ծրագրեր

Արագածոտն Ինֆոտուն – Լյուպին ՀԿ

Թեմատիկ ուղղվածություն՝ կրթություն, բռնության կանխարգելում, երիտասարդության ներգրավում, մարզային քաղաքներում սովետական ճարտարապետության վերաիմաստավորում.

  1. Դպրոցներում ոչ ֆորմալ կրթական մեթդների ներդրում։ Ինֆոտունը կհամագործակցի Թալին համայնքի մի շարք դպրոցների և մանկապարտեզների հետ և կծանոթանա իրավիճակին։ Տարրական դպեցների ուսուցիչների և մանկապարտեզների վարիչների հետ կանցկացվեն դասընթացներ, ինչպես նաև համագործակցություն կհաստատվի ուսանողական խորհուրդների հետ։
  2. Վարքաբանական խնդիրներ և/կամ վատ սովորություններ ունեցող ուսանողների և այլ երիտասարդների շրջանում կիրականացվի կարիքների գնահատում, և կկիրառվեն այնպիսի մեթոդներ, ինչպիսին է կամավորության և/կամ սոցիալական աշխատանքի միջոցով տարբեր նախագծերի մասնակցությունը։
  3. Ինֆոտունն իր աշխատանքներում կներգրավի փորձագետների, որպեսզի համայնքային աշխատողներին ծանոթացնի հիմնականում միջնակարգ դպրոցներում բռնության առաջացման պատճառների գնահատման, բռնության արտահայման և դրանց կանխարգելման համար հետազոտություն անցկացնելուն և մեթոդոլոգիական գործիքակազմին։ Իսկ սրան կհետևի ուսումնասիրության և առաջարկների զարգացման փուլը, որն էլ կհաղորդակցվի համապատասխան հաստատություններին։
  4. Ինֆոտունն իր աշխատանքներում կներգրավի ակտիվիստների, որոնք կուսումնասիրեն սովետական ժամանակաշրջանի ճարտարապետական, ֆունկցիոնալ և ընկալման առումներով նշանակալի շենքերի պատմությունը և կոնտեքստը։ Սա նպատակ ունի վերաիմաստավորել և վերաբրենդավորել այդ շենքերը։ Քննարկման արդյունքում ծագած գաղափարները եռաչափ ֆորմատով կարտապատկերվեն և կներկայացվեն համայնքի անդամներին և ՏԻՄ-երին։

Արարատի ԻնֆոՏուն – Քոլսոն ՀԿ

Թեմատիկ ուղղվածություն՝ բռնության կանխարգելում և հակախտրականություն, ազգային փոքրամասնություններ, շահերի բախում, գրագողության դեմ պայքար։

  1. Ներկայացնել և համեմատել Սովետական Միության և Հայաստանի Հանրապետության աշխատաշուկաներում ազգությամբ եզդի կանանց ներգրավվածությունը և դերը՝ հավաքագրելով և ներկայացնելով նրանց պատմությունները։
  2. Բարձրացնել բռնության և խտրականության դեմ պայքարում քաղաքացիական հասարակության ակտիվության և ինքնագիտակցության մակարդակը՝ խորհրդակցելով ոլորտի փորձագետների հետ, ինչպես նաև կազմակերպելով էսսեների և մուլտիմեդիա
  3. Բարձրացնել կոռուպցիայի և շահերի բախման դեմ պայքարում քաղաքացիական հասարակության ակտիվության մակարդակը ՏԻՄ-երի համար հակակոռուպցիոն դպրոցների կազմակերպման միջոցով։
  4. Ուսուցիչների և ուսանողների շրջանում բարձրացնել ակադեմիական գրագիտության, ստեղծարար գրագրության և հեղինակային իրավունքների պաշտպանության կարևորության գիտակցման մակարդակը։ Արարատի մարզի միջնակարգ դպրոցներում նվազեցնել գրագողության մակարդակը ուսուցիչներին և ուսանողներին առկա խնդիրները հաղորդակցելու միջոցով։

Արմավիր ԻնֆոՏուն – Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ

Թեմատիկ ուղղվածություն, ՏԻՄ մակարդակում շահերի բախում, կրթական համակարգ, քաղաքացիական լրագրություն և մեդիագրագիտություն

  1. Հանրահռչակել Արմավիրի տեղական ինքնակառավարման մարմինների կայացրած որոշումներում շահերի բախման դեպքերն ուսումնասիրելու գործընթացքում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը։ Այս փուլին կհաջորդի տեղական մակարդակում շահերի բախման օրենսդրության զարգացման և ներկայացման փուլը։
  2. Հասցեագրել դպրոցներում բռնության, բուլինգի և խտրականության խնդիրները՝ ուսուցիչների համար կազմակերպելով աշխատաժողովներ։ Այս փուլին կհաջորդի ուսուցիչների կողմից ներկայացված փոքր ծրագրի իրականացման փուլը։ Աշխատաժողովներից հետո կձևավորվի ուսուցիչների ակումբ, որը կհասցեագրի չորս հիմնական ուղղություններ՝ քննադատական մտածողություն և մեդիագրագիտություն, բուլինգը դպրոցներում, գրագողություն և ակադեմիական ազնվություն, ներառական կրթություն և խոցելի խմբեր։
  3. Մեդիագրագիտության հմտություններ զարգացնելու միջոցով հասցեագրել կեղծ լուրերի և մեդիամանիպուլյացիաների խնդիրները, ինչպես նաև աջակցել քաղաքացիական լրագրողներին, որպեսզի վերջիններս կարողանան ավելի պրոֆեսիոնալ կերպով զարգացնել իրենց լրագրության բովանդակությունը։ Այս բաղկացուցչի ներքո ԻնֆոՏան կողմից քաղաքացիական լրագրողների համար նախատեսվում է դասընթացներ և տեսադասախոսություններ։

Գյումրի Ինֆոտուն – ԽորանԱրդ ՀԿ

Թեմատիկ ուղղվածություն՝ բռնության կանխարգելում, կոռուպցիայի դեմ պայքար և քսաներորդ դարի ժառանգություն

  1. Ուսումնասիրել տեղի հեղինակությունների դերը իրենց բնակավայրերում, ընտանեկան կամ հարևանական կոնֆլիկտների լուծման գործում, ինչպես նաև վավերագրել Սարապատում, Ամասիայում և Աշոցքում բռնության դեպքերը։ Այնուհետև, բացահայտել, թե ինչպես կոնֆլիկտի լուծման «ոչ ֆորմալ» բաղադրիչն ազդում տեղական ինքնակառավարման էության վրա։
  2. Կատարել համեմատական վերլուծություն, որպեսզի պարզի, թե Սարապատ, Ամասիա և Աշոցք համայնքներում ինչ չափով են համայնքային զարգացման պլանները համընկնում համայնքի կարիքների հետ։ Վերլուծությանը կհետևի առաջարկությունների ձևակերպման ու համապատասխան շահառուներին ներկայացման փուլը։
  3. Պատրաստել և հրապարակել Գյումրում 24 ամենանշանակալի սովետական և հետսովետական շենքերի փաստաթղթերը, որպեսզի կանխվի դրանց նկատմամբ հետագա հնարավոր միջամտությունները, որոնք իրենց հերթին կարող են խախտել քաղաքի ճարտարապետական ներդաշնակությունը։

Ijevan InfoTun- Ijevan Infotun NGO

Thematic focus: Violence prevention and anti-discrimination, rethinking 20th century, conflict of interest, anti-plagiarism.

  1. In cooperation with the academic community develop and teach a module on academic integrity in the 1st and 2nd academic years, introduce effective anti-plagiarism systems through close cooperation with YSU Ijevan branch.
  2. Study possible manifestations of conflict of interest cases in the local self-government system and develop guidelines for further behavioral change.
  3. Initiate establishment of a violence and crime prevention body adjacent to the local self-government bodies which will serve as inter-institutional communication entity to discuss issues related to crime and violence expressions in the community on regular basis and to jointly develop strategies and action plans to address the issues revealed. It is anticipated that the body will engage representatives of the LG, police, educational institutions, healthcare institutions, civil society, etc. 
  4. Mapping and digitalizing the information about the cultural and historic monuments placed in the Sculpture park and other parts of the city, study the history of the Soviet-era monument symposium and introduce it to the younger generation. Discuss the possibility of relaunching the symposium to boost the cultural life in the city.

Իջևան Ինֆոտուն – Իջևան Ինֆոտուն ՀԿ

Թեմատիկ ուղղվածություն՝ բռնության կանգարգելում և հակախտրականություն, վերարժևորելով քսաներորդ դարը, շահերի բախում, գրագողության դեմ պայքար։

  1. Գիտական շրջանակների հետ համատեղ զարգացնել և առաջին ու երկրորդ կուրսերում ուսուցանել ակադեմիական ազնվության մասին մոդուլ, ինչպես նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ սերտ համագործակցությամբ ներկայացնել գրագողության դեմ արդյունավետ համակարգեր։
  2. Ուսումնասիրել տեղական ինքնակառավարման համակարգում շահերի բախման դրսևորումները և զարգացնել ուղեցույցներ հետագա վարքաբանական փոփոխությունների համար։
  3. Սկսել տեղական ինքնակառավարման մարմիններին առընթեր բռնության և հանցավորության կանխարգելման մարմին, որը, որպես միջինստիտուցիոնալ մարմին, որը կքննարկի պարբերական բնույթ կրող հանցավորության և բռնության արտահայտությունները և միասնական ուժերով կմշակի ռազմավարություններ և գործողությունների պաններ։ Ակնկալվում է, որ այդ մարմինն իր աշխատանքներում կներգրավի ՏԻՄ ներկայացուցիչների, ոստիկանների, կրթական հաստատությունների, առողջապահական հաստատությունների, քաղաքացիական հասարակությունից ներկայացուցիչների և ոչ միայն։
  4. Քարտեզագրել և թվայնացնել Քանդակների այգում  և այլուր գտնվող պատմական հուշարձանների մասին տեղեկությունները, ուսումնասիրել սովետական շրջանի՝ հուշարձաններին վերաբերող գիտաժողովի պատմությունը և ներկայացնել երիտասարդ սերնդին։ Քաղաքի մշակութային կյանքի աշխուժացման նպատակով քննարկել գիտաժողովը վերսկսելու հնարավորությունը։

Կոտայք Ինֆոտուն – Երեխայի և ընտանիքի զարգացման կոնտրոն ՀԿ

Թեմատիկ ուղղվածություն՝ կոռուպցիա և բուժհաստատություններ, գրագողություն, քսաներորդ դարի քաղաքային և արդյունաբերական ճարտարապետություն

  1. Ուսումնասիրել կառավարության գնումներում կոռուպցիայի դրսևորումները՝ ուշադրություն դարձնելով առողջապահական համակարգում պետական ծառայություններին և ուսումնասիրելով Կոտայքի մարզի բուժհաստատություններում կոռուպցիայի դեպքերը։
  2. Դասընթացաշարի միջոցով ուսանողներին և ուսուցիչներին ներկայացնել ակադեմիական ազնվության սկզբունքները։ Դասընթացներին կհետևի Հրազդանի դպրոցների համար նախատեսված գրագողության դեմ ուղեցույց։
  3. Սովետական ժամանակներից մնացած արդյունաբերական լքված շենքերի ուսումնասիրության միջոցով երարժևորել Հրազդանի սովետական անցկալը և առաջարկել դրանք վերագործարկելու այլընտրանքներ։

Մարտունի Ինֆոտուն – Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

Թեմատիկ ուղղվածություն՝ մշակույթ, վերարժևորելով քսաներորդ դարը

  1. Ուսումնասիրել և ներկայացնել սովետական Մարտունու շրջանի մշակութային կյանքը, դրա վրա դրված սահմանափակումները և ճնշումները, սրանց ազդեցությունը մշակութի և ներկա իրավիճակի վրա։
  2. Ուսումնասիրել Մարտունու գյուղերի ներկա մշակութային կյանքը, հասանելի ռեսուրսները և այն աշխուժացնելու հնարավորությունը։ Բացի այդ, վերակենդանացնել համայնքային մշակույթի տան բուն հատկությունները, մշակել առաջարկությունների փաթեթ և ներկայացնել տեղական մարմիններին։
  3. Մարտունու մշակույթի տների անձակազմերի համար կարողությունները զարգացնող գործողությունների միջոցով ձևավորել մարզում մշակութային կյանքը խթանող նոր միջավայր։

Սյունիքի Ինֆոտուն – Գորիսի մամուլի ակումբ ՀԿ

Թեմատիկ ուղղվածություն՝ բռնության կանխարգելում, անդրադարձ քսաներորդ դարին, տեղական մակարդակում հակակոռուպցիոն քաղաքականություններ

  1. Ուսումնասիրել Սյունիքի մարզում սովետական բռնաճնշումների պատմությունը և արդյունքները ներկայացնել հասարակության լայն շերտերին՝ նպատակ ունենալով ջատագովել մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին խոսույթը։ Ինֆոտան անձնակազմը կկազմակերպի ֆոկուս խմբային քննարկումներ և հարցզրույցներ, իրականացնել փաստաթղթային հետազոտություն, որպեսզի հավաքագրի թեմային առնչվող բոլոր անհրաժեշտ նյութերը։ Ինֆոտունը նաև իր աշխատանքներում կներգրավի փորձագետների, որպեսզի վերջիններս աջակցեն տվյալների հավաքագրման մեթոդաբանության ընտրության և տվյալների վերլուծության հարցերում։ Ընտրվախ մեթոդներից մեկը Սյունիքի մարզի՝ բռնաճնշումների ենթարկված բնակիչների և/կամ իրենց հետնորդների բանավոր պատմությունների հավաքագրումն է։
  2. Մշտադիտարկել և վերլուծել Տեղ համայնքում շահերի բախման դեպքերը, իրականացնել հետազոտություն։ Դրան կհետևի քաղաքականությունների և ընթացակարգերի զարգացումը, որոնց վերաբերող համապատասխան փաստաթղթերը կներկայացվեն ՏԻՄ մարմիններին և համայնքի ակտիվ ներկայացուցիչներին։

Վանաձոր Ինֆոտուն – ՀԿ Կենտրոն

Թեմատիկ ուղղվածություն՝ հակախտրականություն և բռնության կանխարգելում, վերարժևորելով 20-րդ դարը, շահերի բախում, կրթական հաստատություններում բռնության դրսևորումները։

  1. Բարելավել  Վանաձորում հանրային տարածքների կառավարումը՝ երիտասարդների շրջանում քաղաքացիական և հետաքննական լրագրության կարողությունները զարգացնելու միջոցով։ Վերհանել ՏԻՄ-երի կայացրած որոշումներում շահերի բախման դեպքերը։
  2. Ակադեմիական ազնվության, ինչպես նաև կրթական հաստատություններում գրագողությունը հայտնաբերող համակարգերի զարգացմամբ / ներդրմամբ նպաստել երիտասարդների մոտ ստեղծարարության և ինքնազարգացվածության մակարդակի աճին։
  3. Տեսանյութեր և վավերագրական կարճ ֆիլմեր նկարահանելու հնարավորության միջոցով նպաստել երիտասարդ ռեժիսորների ինքնարտահայտման մակարդակի աճին։ Ստացված տեսանյութերը պատմելու են սովետական Վանաձորի մասին, և որոնք կենտրոնանալու են այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են ճարտարապետությունը, մշակույթը և արդյունաբերությունը։
  4. Հասցեագրել կրթական հաստատություններում բուլինգի, խտրականության և բռնության հարցերը։ Ինֆոտունն իր աշխատանքներում կներգրավի ակտիվիստների, որպեսզի համատեղ ուժերով ստեղծեն և դպրոցներում տարածեն թեմատիկ վիզուալ նյութեր (պոստերներ և կոմիքսներ)։ Նախապես ընտրված վեց կրթական հաստատություններում ուսուցիչների և ուսանողների համար կազմակերպել բռնության կանխարգելմանը նվիրված դասընթացներ։

Վայք Ինֆոտուն – Աշխատանք և մայրություն ՀԿ

Թեմատիկ ուղղվածություն՝ կրթություն, քաղաքային պլանավորում, քսաներորդ դարի լուսաբանում

  1. Նպաստել կրթական հաստատություններում կրթության որակի բարձրացմանը՝ զարգացնելով ուսանողների ակադեմիական կարողությունները, հատկապես, տվյալների հավաքագրումը և վերլուծությունը, ակադեմիական, գրագողությունից զերծ գրագրությունը, ակադեմիական էսսեների զարգացումը և այլն։ Այդ նպատակով կիրականացվի դասընթացների շարք բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների համար, որոնցում կներգրավվեն նաև ներկայացուցիչներ ակադեմիական շրջանակներից։
  2. «Կանաչ և խելացի քաղաքների» գաղափարի շուրջ զարգացնել Վայքի ՏԻՄ-երի և բնակիչների իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև նպաստել Վայք համայնքում «կանաչ և խելացի քաղաքների» զարգացման ռազմավարությունը։
  3. Տարածքների կառավարման, երիտասարդական կենտրոնների, կրթական և մշակութային համակարգերի վերաարդիականացման կոնտեքստում վերանայել սովետական ժառանգությունը։

 

Այս տեքստը թարմացվել է 2022թ․ հունիսի 6-ին։

 

 

«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

Ավելին