«Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագիր

pro_public_one_pager

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը (ԼՀԱ), Գորիսի մամուլի ակումբի (ԳՄԱ) և «Ծիածան» Առաջնորդների Կրթական Կենտրոն ՀԿ հետ միասին (այսուհետև՝ «ՊրոՓաբլիկ» գործընկերներ) իրականացնում է «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագիրը, որը մեկնարկել է 2021 թվականի հունիսին և կիրականացվի մինչև 2022 թվականի հունիսը։

Այս ծրագիրը իրականացվում է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։

«ՊրոՓաբլիկ» ծրագիրը միտված է Սյունիքի ՏԻՄ-երի զարգացման ռազմավարական ծրագրերի ուժեղացմանը։ Սյունիքի ՏԻՄ-երի կողմից ռազմավարության մշակման փուլում առավել հիմնավոր խնդիրների բարձրացման ու դրանցից բխող գործողությունների պլանավորման նպատակով, անհրաժեշտ է ուսումնասիրել և վերլուծել Սյունիքի բնակչության կարիքները, ակնկալիքներն ու հնարավորությունները՝ գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, անվտանգության և այլ ոլորտներում՝ տվյալ ուսումնասիրության շրջանակներում իրականացնելու համայնքային քաղաքականության մշակում ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների և այլ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:

Տեղական ինքնակառավարման մարմինների կայուն և արդյունավետ գործունեության հիմքում առկա են զարգացման ռազմավարական ծրագրեր։ Սակայն, Հայաստանում դրանք շատ հաճախ ձևական բնույթ են կրում, քանի որ արտատպվում են նախկին փաստաթղթերից՝ առանց ընթացիկ իրավիճակի ուսումնասիրության և հանրության կարիքների գնահատման, ինչի հետևանքով զարգացման ծրագրերը դառնում են ոչ իրատեսական ներդրումային և դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու տեսանկյունից, իսկ համայնքի բնակչությունը անտեղյակ է մնում ՏԻՄ-երի պլանավորած ծրագրերից, համայնքում նախատեսվող աշխատանքներից ու դրանց իրականացման ժամանակացույցից։  

«ՊրոՓաբլիկ» ծրագրի նպատակն է՝ նպաստել Սյունիքի մարզում բնակչության ապահով, անվտանգ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների բացահայտմանն ու տեղական իշխանությունների ռազմավարության մեջ դրանց ներգրավմանը: Ծրագիրը կանդրադառնա պատերազմի և COVID-19 համավարակի հետևանքներին, ինչպես նաև որպես անհրաժեշտություն ի հայտ եկած հանրային պաշտպանության միջոցառումներին:

Արդյունքում, ՔՀԿ-ները, ՏԻՄ-երը, փորձագետներն ու հասարակությունը կաշխատեն համատեղ՝ մշակելու և Սյունիքի մարզի ՏԻՄ-երի օրակարգում ու ծրագրերում հանրային պաշտպանության և ճգնաժամերի կառավարման ռազմավարություններ ներդնելու նպատակով:

«ՊրոՓաբլիկ» ծրագիրը (1) կնպաստի Սյունիքի ՏԻՄ-երի ռազմավարական ծրագրերի ուժեղացմանը՝ հանրության կարիքների գնահատման, իրավիճակի վերլուծության և գործողությունների առաջնայնության խմբավորման մասով, (2) կխթանի ՏԻՄ-ՔՀԿ համագործակցությունը՝ ստեղծելով կապեր և ներգրավելով ՔՀԿ–ներին ու ՏԻՄ-երին քաղաքականության մշակման գործողություններում։

«ՊրոՓաբլիկ» ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել․

  • Կառավարման համակարգում մարդու անվտանգության ինստիտուցիոնալ բաղադրիչների ուսումնասիրություն,
  • Մարդու անվտանգության թեմայով իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մեդիա նյութերի պատրաստում,
  • Սյունիքի բնակչության վրա արտակարգ իրավիճակների ազդեցության գնահատման և խնդիրների դուրսբերման հիման վրա իրավիճակային վերլուծություն,
  • Արտակարգ իրավիճակների արդյունավետ կառավարման ռազմավարական փաստաթղթի մշակում,
  • Ջատագովության գործողություններ տեղական ինքնակառավարման մարմիններում ռազմավարական փաստաթղթի հետագա կիրառությունը ապահովելու նպատակով։

Հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ Propublicpro ֆեսյբուքյան խմբից կամ դիմել՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով 096-20-45-67 հեռախոսահամարին։

***

Սույն ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և նյութերի բովանդակությունը միմիայն «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությանն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Ավելին