«Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացը աշխատանքային իրավունքների ոլորտում» ծրագիր

Labor_Rights_Arm

 

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, «Պրիզմա» հետազոտական ընկերությունը, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն, «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ն միավորվել և ստեղծել են «Աշխատանքային իրավունքներ» կոնսորցիումը «Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացը աշխատանքային իրավունքների ոլորտում» ծրագրի իրականացման համար: Այն մեկնարկել է 2021 թվականի հունիսին և կիրականացվի մինչև 2022 թվականի հունիսը։ 

Այս ծրագիրը մաս է կազմում՝ «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի, որն էլ իրականացվում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ), «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության կազմած կոնսորցիումի կողմից Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով։

Ծրագրի նպատակն է.

Բարելավել գործատու և աշխատող հարաբերությունները՝ դրանք դարձնելով իրավահարաբերություններ՝ ներկայացնելով հիմնավորված և վստահելի առաջարկներ, հետամուտ լինելով վերջիններիս ներառմանն ու իրացմանը՝ ի նպաստ աշխատանքային իրավունքների պաշտպանության:

Ծրագրի խնդիրներն են.

  • Իրականացնել համապարփակ ուսումնասիրություն աշխատանքային պայմանագրերի ոլորտում՝ վեր հանելով հաճախ հանդիպող խնդիրները օրենսդրական և իրավակիրառ մակարդակում
  • Կազմել ամփոփ եզրակացություն վերհանված խնդիրների հիման վրա
  • Մշակել տվյալահեն առաջարկությունների փաթեթ՝ ուղղված ոլորտի բարեփոխմանը
  • Իրականացնել թիրախավորված աշխատանք պատկան մարմինների հետ՝ ուղղված առաջարկների ներառմանն ու կիրառմանը
  • Մեծացնել ՔՀԿ-ների ազդեցությունը ոլորտում հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում:

***

Սույն ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և նյութերի բովանդակությունը միմիայն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-նն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Ավելին