Գևորգ Տեր-Գաբրիելյան

Gevorg Ter-Gabrielyan

Գևորգ Տեր-Գաբրիելյան

Գլխավոր տնօրեն

Գևորգ Տեր-Գաբրիելյանը միջազգային զարգացման հանրագետ է և արձակագիր: Ունի երեսունհինգ տարվա աշխատանքային փորձ մասնավոր, պետական և հասարակական սեկտորներում: Ապրել և աշխատել է վեց երկրներում, իր աշխատանքն ընդգրկել է Եվրասիա տարածաշրջանը Բալկաններից մինչև Կենտրոնական Ասիա, կենտրոնում միշտ ունենալով Հայաստանը: Մասնագիտացած է ռազմավարություների մշակման, խոշորածավալ ծրագրերի նախագծման և իրագործման, համագործակցությունների կառավարման, դրամաշնորհների հատկացման, մասնակցային ուսուցման, մտագործունեության ասպարեզներում: Իր գործունեության ընթացքում անդրադարձել է քաղաքացիական հասարակության, երիտասարդության, մեդիաների, կովկասյան տարածաշրջանի, կոնֆլիկտների տրանսֆորմացիայի, ԵՄ-ի հետ հարաբերությունների խնդիրներին: ԵՀՀ գլխավոր տնօրեն է դարձել 2017 թ.: Նախկինում աշխատել է որպես Եվրասիա ծրագրի ղեկավար, ապա ավագ խորհրդատու Լոնդոնի InternationalAlert ոչ կառավարական կազմակերպությունում, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Երևանում, եղել է փորձագետ ՀՀ Առաջին նախագահի աշխատակազմում: Դասավանդել է համալսարաններում ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում և Հայաստանում: Հրապարակել է արձակի երեք գիրք: Հեղինակ է բազում հրապարակախոսական և քաղաքագիտական հոդվածների և էսսեների հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն: Հեղինակ կամ համահեղինակ և խմբագիր է ուսումնական ձեռնարկների և ժողովածուների: Պարոն Տեր-Գաբրիելյանն ունի գիտությունների թեկնածուի կոչում թյուրքական լեզվաբանությունից ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայից, մագիստրոսի կոչում հասարակական և քաղաքական գիտությունների գծով Լանքաստերի համալսարանից և միջազգային կառավարման գծով՝ Բոուլինգ Գրինի համալսարանից:

Անձնական կայք. gtergab.com