Փիրուզե Մանուկյան

Փիրուզե Մանուկյան

Փիրուզե Մանուկյան

Ծրագրի ղեկավար

Փիրուզե Մանուկյանը ունի  է մոտ երեսուն տարվա աշխատանքային փորձ: Նա ավարտելէ ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետը, կենսաֆիզիկայի բաժինը։ Աշխատել է Երևանի թիվ 72՝ Հրաչյա Աճառյանի անվան, միջնակարգ դպրոցում որպես կենսաբանության ուսուցիչ և փոխտնօրեն։ Սովորել է Կենտրոնական Եվրոպական համալսարանում, ստացել մագիստրոսի գիտական կոչում՝ Բնապահպանական գիտությունների և քաղաքականության ոլորտում:

Դպրոցում աշխատելուն զուգահեռ մասնակցել է մի շարք միջազգային կոնֆերանսների, սեմինարների ու դասընթացների։ «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով» ծրագրի արդյունքում ստացելէ Դասընթացավարի միջազգային հավաստագիր։

Փիրուզեն համագործակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Բաց հասարակության ինստիտուտը, ԱՄՆ Խաղաղության կորպուսը, ԱՄՆ ՄԶԳ, ինչպես նաև բնապահպանական մի շարք ծրագրերի շրջանակներում եղել է Բնապահպանության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի փորձագետ։ Աշխատել է Փրոջեքթ Հարմոնի կազմակերպությունում որպես վերապատրաստումների համակարգող, այնուհետև փոխանակային ծրագրերում՝ համակարգող: Փիրուզեն ունի մոտ քսան տարվա՝ ՀԿ ոլորտում աշխատանքի փորձ, իսկ վերջին 5 տարիները աշխատել է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամում։  

2017թ. Փիրուզեն միացել է ԵՀՀ թիմին՝ որպես ծրագրի ղեկավար: