Միջոցառումների անցկացման համար ԵՀՀ-ի կողմից առաջարկվող հարմարությունները բաղկացած են երեք սենյակներից՝ կոնֆերանս-դահլիճ, հադիպումների փոքր սենյակ և ազատ տարածք:
Կոնֆերանս-դահլիճը հագեցած է հաղորդակցության և շնորհանդեսների կազմակերպման արդի սարքավորումներով, որոնք հարմար են ավանդական ձևաչափով համաժողովների և սեմինարների, առցանց ռեժիմով կոնֆերանսների, մամլո հանդիպումների և ֆոկուս-խմբերի քննարկումների կազմակերպման համար՝ տեսագրման հնարավորությամբ:
Դահլիճը նախատեսված է մինչև 50 անձ հյուրընկալելու համար, ունի ելույթների հարթակ և մինչև 30 մասնակիցների համար նախատեսված U-աձև դասավորված նստատեղեր:
Հանդիպումների փոքր սենյակը կարող է օգտագործվել որպես առանձին՝ մինչև 12 մասնակիցների համար նախատեսված կոնֆերանս-սենյակ: Այն կարող է օգտագործվել նաև որպես բանակցությունների սենյակ՝ ավելի լայնամասշտաբ համաժողովի շրջանակում:
Հանդիպումների փոքր սենյակը նպատակահարմար է համաժողովների, գործնական պարապմունքների, թիմային աշխատանքների և այլ միջոցառումների անցկացման համար:
Ազատ տարածքն ունի ելք դեպի խոհանոց: Որպես այդպիսին՝ այն կարող է օգտագործվել այլ նպատակներով: Ազատ տարաքծում կա հեռուստացույց, մագնիսամարկերային սպիտակ գրատախտակ և բազմոց: Այնտեղ միաժամանակ կարող են հյուրընկալվել ավելի քան 20 անձ՝ «կլոր-սեղան» ձևաչափով հանդիպումների ժամանակ: Այն հարմար է տարբեր նպատակներով սոցիալական միջոցառումներ կազմակերպելու համար՝ ներառյալ ուսուցողական դասընթացներ, թիմային աշխատանքներ, կոկտեյլ-երեկույթներ և այլն: Բացի այդ, ազատ տարածքում տեղադրված հեռուստացույցի միջոցով կարելի է ցուցացրել կոնֆերանս-դահլիճում տեղի ունեցող միջոցառումը՝ այդ կերպ ապահովելով ավելի մեծ թվով անձանց մասնակցությունը:
Կոնֆերանս սենյակի հնարավորությունների մանրամասն նկարագրություն
Կոնֆերանս սենյակ |
Ք.մ. | Թատրոն |
U-աձև |
Քառակուսի |
170 | 50-60 | 25 | 30 |
Կոնֆերանս-սենյակների վարձավճարը ներառում է անվճար Wi-Fi ինտերնետային կապ, բլոկնոտներ և գրիչներ. շարժական գրատախտակների հենակներ` թղթերով և մարկերներով, տեսալսողական սարքեր, LCD պրոյեկտոր + էկրան, մագնիսամարկերային սպիտակ գրատախտակ չոր մաքրման հնարավորությունով, հեռուստակոնֆերանսի միկրոֆոններ, լազերային ուղեցույց, տեսակոնֆերանսի համակարգ: Ձեր ցանկությամբ կարող են տրամադրվել նաև լրացուցիչ ծառայություններ:
Սննդի կազմակերպում (նախաճաշ/ճաշ, սուրճի ընդմիջումներ, կոկտեյլ-երեկոներ), թարգմանչական սարքավորումներ, մագնիսամարկերային սպիտակ գրատախտակ, կոնֆերանս կապի ձայնային համակարգ, միաժամանակյա (սինխրոն) թարգմանություն:
Դուք կարող եք հարմարեցնել սենյակները՝ տարբեր տեսակի հանդիպումներ կազմակերպելու համար. դրա համար պարզապես պետք է ընտրեք ձեր միջոցառման ձևաչափին համապատասխանող սենյակ: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և պայմանավորվածություններ ձեռք բերելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ:
Բացի այդ, մենք առաջարկում ենք սննդի կազմակերպման (ճաշ, սուրճի ընդմիջում) տարբեր ընտրանի՝ լրացուցիչ վճարի դիմաց:
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել միջոցառումների կազմակերպման համար պատասխանատու աշխատակցին հետևյալ հեռախոսահամարով՝ +374 95 25 15 57: