«Mardamej: Reload 2012» երկրորդ սոցիալական նորարարության ճամբարը տեղի կունենա նոյեմբերի 23-25, Ծաղկաձորում։
Ճամբարը գաղափարների յուրօրինակ «ինկուբատոր է», ուր մշակվում ու կյանքի են կոչվում սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված բազմաթիվ նախագծեր, որոնք առավել արդյունավետ են դառնում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ:
Հայաստանում առաջին` «Մարդամեջ-Tech4People» սոցիալական նորարարության ճամբարն անցկացվեց 2011թվականի նոյեմբերի 18-20-ը Ծաղկաձորում: Ճամբարն իրականացնում էին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), ՄԱԿի զարգացման ծրագիրը (UNDP) և Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագիրը` Սոցիալական նորարարության ճամբար ՍՊԸ-ի հետ համագործակցությամբ: Ճամբարն ընթացավ «օգտագործենք օնլայն աշխարհը` օֆլայնը փոխելու համար» կարգախոսի ներքո։
ԵՀՀ-ն նախաձեռնել էր մարզային մասնակցության խթանման քարոզարշավ, որի շրջանակներում անցկացված 14 արտագնա ճանաչողական հանդիպումների ընթացքում ներգրավել էր ավելի քան 240 մարդ: Ակտիվ քարոզարշավի շնորհիվ ծրագրի սահմանված վերջնաժամկետին ստացվել էր 66 ծրագրային հայտ և ևս 66 մասնակցության հայտ:
Հիմնվելով նորարարության աստիճանի, տեխնոլոգիայի իրատեսականության և ծախսարդյունավետության մակարդակի վրա, հեղինակավոր ժյուրին ներկայացված 66 մասնակիցների կողմից ներկայացրած 70 գաղափարից ընտրել էր հետևյալ 6-ը` Ճամբարի ընթացքում մշակվելու համար.
- «Անել թե չանել», Արամ Թովմասյան: Նախընտրական խոստումների մոնիտորինգի հարթակ
- «Պոպ կլինիկ», Անի դավթյան: Առաջնային բուժօգնության հաստատություններում ծառայությունների մատուցման և հիվանդների արձագանքների մոնիտորինգ
- «Թաղ Ինֆո», Գայանե Միրզոյան: Գերտեղայնացված համայնքային նորություններ
- «My Transport.am», Լիլիթ Մանուկյան: Հանրային տրանսպորտի չվացուցակ
- «ILike», Սամվել Մարտիրոսյան: Սոցիալական ցանց «1000 ու մի մանրուք»
- «Wish2Real», Ստեփան Սմբատյան: Սոցիալական աջակցության կարիքը բարեգործական ռեսուրսներին կցող պլատֆորմ:
Երկու օրվա աշխատանքների արդյունքում ի վերջո ընտրվեց «My Transport» ծրագիրը` ստանալով 4,000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհային աջակցություն և UCom-ի կողմից երկու տարվա անվճար ինտերնետ և հոսթինգ: «ILike» ծրագիրը ստացավ հանդիսատեսի աջակցության մրցանակը: ԵՀՀ-ն լրացուցիչ աջակցություն տրամադրեց ճամբարում մշակված չորս ծրագրերի, որոնք հաջողությամբ իրականացվում են: Գերտեղայնացված համայնքային նորությունների հարթակը սկսել է ծրագիրը ֆեյսբուքի էջով և ավարտին է հասցնում վեբ կայքը: Wish2Real ծրագիրն արդեն հասանելի է wish2real.com հասցեում և ֆեյսբուքյան էջում: Պոպ կլինիկը գործում է popclinic.org հասցեում և ֆեյսբուքյան էջում:
«Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբար, սեպտեմբեր 2012 (186.05 KBytes)