«Կանայք՝ հանուն խաղաղության և անվտանգության»

HCA_EPF_GPPAC

Ծրագրի ղեկավար կազմակերպություն՝  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Գործընկեր կազմակերպություն՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամ

Ֆինանսավորում՝ Կանանց խաղաղության և մարդասիրական հիմնադրամ (WPHF) - Արագ արձագանքման պատուհան

Տևողություն՝ 2025թ․ հոկտեմբեր - 2026թ․ մարտ

Համայնքներ՝ Գորիս, Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ, Իջևան, Նոյեմբերյան, Բերդ

«Կանայք՝ հանուն խաղաղության և անվտանգության» նախագծի նպատակն է աջակցել Հայաստանի սահմանամերձ համայնքներում ապրող կանանց՝ ակտիվորեն ներգրավվելու և առաջնորդական դեր ստանձնելու խաղաղության ու անվտանգության գործընթացներում՝ ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի («Կանայք, խաղաղություն և անվտանգություն») և դրա տեղայնացման վերաբերյալ նրանց ընկալումներն ու կարողությունները խորացնելու միջոցով։ Գիտելիքների, առաջնորդական հմտությունների զարգացման և քաղաքացիական ակտիվության խթանման միջոցով նախագիծը հնարավորություն կտա, որ սահմանամերձ համայքների կանանց տեսակետները, կարիքներն ու առաջարկությունները լսելի լինեն և ինտեգրվեն հետկոնֆլիկտային շրջանի քաղաքականությունների ձևավորման գործընթացում։ Նախագծի արդյունքում կմշակվի խաղաղաշինական գործընթացում կանանց ազդեցությունն ընդլայնելուն ուղղված առաջարկությունների փաթեթ, որը կարող է մեթոդապես կիրառելի լինել ազգային ու տեղական դերակատարների կողմից և ապահովել կանանց իրական մասնակցությունը քաղաքականությունների մշակման և տեղական նախաձեռնությունների իրականացման մեջ։

 Նախագծի հիմնական բաղադրիչները

  1. Համայնքային հանդիպումներ, կարիքների գնահատում և խորհրդակցություններ ՀՀ սահմանամերձ վեց համայնքներում։
  2. Եռօրյա ուսումնական այց Երևան ընտրված 24 մասնակիցների համար, ներառյալ՝
    • Հանդիպումներ ՀՀ կառավարության և միջազգային կառույցների համապատասխան ստորաբաժանումների (ԱԳՆ, ՄԱԿ գրասենյակ, EUMA), ինչպես նաև տեղական ՀԿ-ների և փորձագետների հետ
    • Խաղաղաշինության գործընթացներին նպաստող կարողությունների ամրապնդման դասընթացներ
    • Տեղական մակարդակում կանանց դերն ու ազդեցությունը խթանող գործողությունների մշակում
  3. Մշակված գործողությունների պլանի ներկայացում ու քննարկում վեց համայնքներում՝ տեղի բնակիչների լայն շրջանակի ընդգրկմամբ
  4. Առաջարկությունների փաթեթի մշակում ու ներկայացում ազգային, տեղական ու միջազգային դերակատարներին

Ակնկալվող արդյունքներ

  • Սահմանամերձ համայնքների կանանց միջև ակտիվ և արդյունավետ հաղորդակցություն և համագործակցություն
  • Կանանց իմաստալից ներգրավվածություն ու մասնակցություն խաղաղաշինության և անվտանգության գործընթացներում տեղական մակարդակում
  • Առաջարկությունների փաթեթ, որն կամփոփի համայնքային հանդիպումների արդյունքները և կներկայացնի խաղաղաշինական գործընթացնեորւմ հանրային և հատկապես կանանց մասնակցությունը խթանող կիրառելի մեթոդաբանություն

 

Ավելին