Իրականացնող գործընկերներ․ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (UNHCR), Եվրասիա համագործակցություն հիմնադրամ (ԵՀՀ/EPF), Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ (ADC)
Ծրագրի տևողությունը․ 11/2025 – 12/2026
Տասնամյակներ շարունակ Հայաստանը եղել է արտագաղթի երկիր։ Վերջին տարիներին, մի շարք իրադարձություններ հանգեցրել են ներգաղթի զգալի աճի։ 2023 թվականին պատերազմի հետևանքով մոտ 120,000 արցախահայերի բռնի տեղահանումը Հայաստան, ինչպես նաև մի շարք աշխարհաքաղաքական իրադարձություններ, առաջացրել են ներգաղթի սուր ճգնաժամային իրավիճակ Հայաստանում։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), UNHCR Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և գործընկերությամբ, մեկնարկել է նորարարական նոր նախագիծ։
Առաջիկա տասներկու ամիսների ընթացքում, UNHCR-ի և գործընկերների հետ միասին, մենք սերտորեն կհամագործակցենք փախստականների կողմից ղեկավարվող կազմակերպությունների հետ (ՓՀԿ)՝ խթանելով համագործակցությունը ընդունող համայնքների, պետական հաստատությունների և Հայաստանի ողջ տարածքում գործող ՀԿ-ների հետ։
Փախստականների կողմից ղեկավարվող կազմակերպություններն ունեն յուրահատուկ պատկերացում տեղահանված մարդկանց խնդիրների և առկա հնարավորությունների մասնին։ Նրանք վայելում են իրենց համայնքների վստահությունն ու հարգանքը և կարող են հանդես գալ նրանց անունից, աջակցել նրանց, ինչպես նաև խթանել նրանց մասնակցությունը այնպիսի շարժումներում, ինչպես օրինակ #WithRefugees շարժումն է։
Այս ծրագրի նպատակն է հզորացնել այդ կազմակերպություններին և համայնքային նախաձեռնող խմբերին՝ օգնելու նրանց բացահայտել, քննարկել և արձագանքել փախստականների կարիքներին։ Նախագծի շրջանակում մենք կաշխատենք զարգացնել նրանց կարողություններն ու հմտությունները, որպեսզի նրանք ավելի արդյունավետ աջակցեն մյուսներին՝ օգնելով կողմնորոշվել սոցիալական ծառայությունների համակարգում, ծանոթացնելով ընդունող համայնքներում առկա հնարավորություններին, ինչպես նաև խրախուսել կրթական հնարավորությունները, զբաղվածությունը և հասարակական ակտիվ մասնակցությունը։
Ծրագրի շրջանակում ՓՀԿ-ները կարող են օգտվել հետևյալ հնարավորություններից.
- Մասնակցել ՓՀԿ-ների քարտեզագրմանը և տվյալների բազա ստեղծել կազմակերպությունների աշխարհագրական ընդգրկման, թեմատիկ առաջնահերթությունների, մատուցվող ծառայությունների, համայնքային կապերի և փորձի վերաբերյալ։
- Բացահայտել կազմակերպական զարգացման կարիքները՝ կայուն, ոլորտային և ռազմավարական կազմակերպություններ դառնալու համար։
- Մասնակցել կարողությունների զարգացման միջոցառումների`փախստականների պաշտպանության և շահերի պաշտպանության հմտությունները զարգացնելու համար։
- Դրամաշնորհային աջակցություն ստանալ փախստականների պաշտպանությանն ուղղված ծառայությունները, ինստիտուցիոնալ համակարգերը զարգացնելու համար։
- Ծրագրի արդյունքում ձեռք բերված հաջողություններն և մարտահրավերները ներկայացնել որոշում կայացնողներին ու ներգրավված այլ գործընկերներին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել՝
ԵՀՀ Ծրագրի ղեկավար Տաթևիկ Փափազյանի հետ` [email protected], +374 98 733225։