Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ + (2018)

Եվրոպական միության կողմից ֆինանսավորված «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» (ATNP) ծրագրի նպատակն էր հզորացնել և ներգրավել Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիական հասարակություններին՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, ինչպես նաև երկու հասարակությունների ներսում և միմյանց միջև ժողովրդավարական բազմակարծության և սոցիալական ներգրավվածության հաստատմանը: Այս նպատակին հասնելու համար իրականացվել են տնտեսական, մշակութային, կրթական և հանրային իրազեկման տարաբնույթ գործողություններ` ամրապնդելով հասարակության տարբեր խմբերի միջև տեղեկատվական հոսքերը, հաղորդակցությունը և կապերի հաստատումը։ 

Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը տրամադրել է աջակցություն Եվրասիա hամագործակցություն hիմնադրամին, ինչը հնարավորություն է տվել շարունակել «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» (ATNP) ծրագիրը 2017 թ․ նոյեմբերից 2018 թ․ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում։

Շվեդիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ ծրագրի այս փուլը իրականացվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» (ATNP) ծրագրում ընդգրկված ութ կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից: Կոնսորցիումի անդամներն էին. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը:

Շվեդիայի արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված կարճաժամկետ օժանդակությունը նպաստել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» (ATNP) ծրագրի կոնսորցիումի կուտակած կազմակերպչական ռեսուրսի և ինստիտուցիոնալ հիշողության պահպանմանը, ինչպես նաև օգնել է շարունակել կոնսորցիումի հիմնական գործառույթները՝ պահպանելով տեղական ու միջազգային շահառուների և շահագրգիռ կողմերի հետ հարաբերությունները։

Ավելին