Այս նախաձեռնության հեղինակը «Ուրբան» հիﬓադրաﬓ է։ Կազմակերպությունը դեռևս 2008 թվականից շարունակաբար աշխատել է համայնքների հետ Հայաստանի ամբողջ տարածքում՝ քաջալերելով, կրթելով համայնքների բնակչությանը և աղբահանության պատասխանատուներին, տրամադրելով համապատասխան կարողություններ և ենթակառուցվածքներ պլաստիկ աղբի տեսակավորուﬓ և վերամշակուﬓ իրականացնելու համար։ Սկսելով Ալավերդիից` այսօր այս գործելակերպը տարածվել կամ տարածվում է Հայաստանի ավելի քան 20 համայնքներում, իսկ Սյունիքի մարզի Կապան համայնքում շուտով կշահագործվի պլաստիկ աղբի վերամշակման առաջին արտադրամասը։
Նյութը հասանելի է նաև թուրքերենով։