«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ» ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Թուրքիայի ութ քաղաքացիական հասարակության կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից։ Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Սիվիլիթաս հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։
Ծրագիրը Եվրոպական միության կողմից նախկինում աջակցություն ստացած ծրագրերի՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 1-ին փուլ» և «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» տրամաբանական շարունակությունն է, որն իրականացվել է նույն կոնսորցիումի կողմից 2014-2015 և 2016-2018-ին, այսպիսով, այն կլրացնի կոնսորցիումի նախկինում ծավալած գործունեությանը։
Ծրագրի ընդհանուր նպատակն է պարարտ հող նախապատրաստել ընդարձակ քաղաքական զարգացումների և լայնածավալ միջամտությունների համար, որոնք կնպաստեն Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանն և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:
Ծրագիրը սկսվել է 2019-ի սեպտեմբերին և կտևի երկու տարի։
Ծրագրի նպատակն է՝
- ընդլայնել այն մարդկանց շարքերը, որոնք կաջակցեն Հայաստան-Թուրքիա երկխոսությանը և կարգավորմանը՝ հիմնվելով գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցության վրա և երկխոսության գործընթացին նոր դերակատարներ ներգրավվելու միջոցով.
- ուսումնասիրել և քարտեզագրել Հայաստան-Թուրքիա կարգավորմանը նպաստող բազմակողմանի գործողություները՝ Հայաստանում և Թուրքիայում պետական և ոչ պետական շահառուների, ինչպես նաև միջազգային դերակատարների արդյունավետ ներգրավվածության միջոցով։
Կոնսորցիումի անդամներն իրենց նպատակին հասնելու համար կիրականացնեն մի շարք փոքր կամ միջին չափի գործողություններ՝ թիրախավորելով հասարակության տարբեր շերտերին և բազմազան շահառուներին։ Կոնսորցիումը կհեշտացնի Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև փոխգործակցությունն ու երկխոսությունը, որը կհիմնվի «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 1-ին փուլ» և «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» ծրագրերի շահառուների միջև ձևավորված հարաբերություների վրա, ինչպես նաև նոր դերակատարներ կներգրավի քաղաքացիական հասարակության, կանանց, երիտասարդական խմբերից կամ կազմակերպություններից, քաղաքական, կառավարական կառույցներից և գործարար համայնքից։
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ» ծրագրի բաղադրիչները
«Մուշ գնահատման զեկույց ճարտարապետական մշակութային ժառանգության մասին»
Անադոլու Քյուլթյուրը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)-ն կիրականացնեն Մուշի տարածքում հայկական մշակութային ժառանգություն հանդիսացող հուշարձանների ներկայիս վիճակի մասին գիտական հավաքագրում, ռիսկերի գնահատում և դրանց գոյությունն երկարաձգելուն ուղղված քայլեր։ Այն իրականացվելու է դեպի Մուշ այցելությունների միջոցով՝ գնահատելու տարածքում գտնվող հայկական հուշարձանների ներկայիս վիճակը: Ի հավելումն այս ամենի, փորձագետների խումբը նաև կհավաքագրի շենքերի ներկայիս պայմանների վերաբերյալ ինֆորմացիան, շենքերի կրած վնասները, ինչպես նաև ճարտարապետական ծրագրերի միջոցով կթվայանացվի փլուզման ռիսկի տակ գտնվող կամ ճարտարապետական պլաններ չունեցող շենքերի չափումները։ Սա մեծապես կնպաստի տեղական և ազգային իշխանությունների հուշարձանների պահպանման ուղղությամբ ուշադրության բարձրացմանը, ինչպես նաև շահագրգիռ կողմերին կտրամադրի համապատասխան և ճշգրիտ մեթոդաբանություն՝ գոյություն ունեցող և ապագա վերակառուցման ծրագրեր իրականացնելու համար։ Արդյունքներն ու առաջարկությունները կհավաքագրվեն «Մուշ գնահատման զեկույց ճարտարապետական մշակութային ժառանգության մասին» հրատարակությունում։
«Ենթադրամաշնորհների և այլ շահառուների հետագա աջակցություն»
ԵՀՀ-ն և կոնսորցիումը կտրամադրեն փոքր մասշտաբի աջակցություն, որպեսզի նպաստի «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի նախկին փուլերի շրջանակում իրականացված ենթադրամաշնորհների և այլ կարևոր գործունեությունների և ծրագրային բաղադրիչների հետագա զարգացմանը: Սրա արդյունքում ամենաքիչը հինգ փոքր ծրագրեր աջակցություն կստանան։ Այս փոքր ծրագրերը կիրականացվեն «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի ենթադրամաշնորհառուների կամ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» այլ ծրագրերի շահառուների կողմից։ Սա կմեծացնի «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի ընդհանուր ազդեցությունը և կընդլայնի շահակիցների և շահառուների շրջանակը։
«Մտածիր ապագայի մասին» միջոցառում
«Մտածիր ապագայի մասին» միջոցառումը նպատակ է հետապնդում հավաքելու «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շահառուներին և շահակիցներին Հայաստան-Թուրքիա երկխոսության ուղղությամբ ծրագրային հետագա նոր մտքերի փոխանակման համար, որին կաջակցեն Հայաստան-Թուրքիա երկխոսության նախաձեռնությունների տարբեր շահակիցները։ Այս միջոցառումը կհամախմբի Հայաստանից ու Թուրքիայից գործարարների, արվեստագետների, կինոռեժիսորների և գիտնականների, ճարտարապետների, քաղաքական վերլուծաբանների, լրագրողների և ուսուցիչների՝ քննարկելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունները։
«Ոչ պաշտոնական Track 1․5 դիվանագիտություն»
Ոչ պաշտոնական Track 1․5 դիվանագիտությունը մեկօրյա կլոր սեղան քննարկում է, որը, քաղաքականություն մշակողներին կներգրավվի Track 1.5 և Track 2 ոչ պաշտոնական դիվանագիտության մակարդակի բաց քննարկումներում, ինչն էլ կընդլայնի ծրագրի քաղաքականությունների վրա ազդեցությունը։ Այն կհամախմբի Հայաստանից և Թուրքիայից, տարածաշրջանի այլ երկրներից նախկին քաղաքական գործիչների, դիվանագետների, մարդասիրական կազմակերպություների ներկայացուցիչների, բարձրաստիճան պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների, գիտնականների։ Կլոր սեղան քննարկման արդյունքում կստեղծվի քաղքականությունների վերաբերյալ վերլուծական համառոտագրեր, որը կտրամադրվի Հայաստանում և Թուրքիայում գտնվող շահագրգիռ կողմերին։ Այն նաև համագործակցություն հարթակ կհանդիսանա ոչ պաշտոնական Track 1․5 դիվանագիտության մակարդակի մասնակիցների միջև։
2017-ին ԵՀՀ-ն «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում կազմակերպել էր նման «Track 1․5 դիվանագիտություն» միջոցառում «Տարածաշրջանային և ազգային անվտանգության զարգացումներ. Հայաստան-Թուրքիա հարաբերություններ» թեմայով։ Միջոցառման արդյունքում ստեղծվել է մեկ հրապարակված գիրք, որը ներկայացնում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող վերջին 25 տարիներին Հայաստանում, Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում, ինչպես նաև` Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Չինաստանում ձևավորված ազգային անվտանգության մոտեցումները և հայեցակարգերը:
«Ենթադրամաշնորհային բաղադրիչ»
Ենթադրամաշնորհային բաղադրիչը նպատակ ունի ավելի մեծ թվով շահառուների և շահակիցների ներգրավվել ծրագրի գործողություններում՝ապահովելով քաղաքացիական հասարակության ավելի մեծ շրջանակի ներգրավվածությունը։ Գործողությունը կաջակցի մի շարք ենթադրամաշնորհային ծրագրերի, որոնք կարող են ներառել կամ չներառել մյուս կողմին (Հայաստանից կամ Թուրքիայից) և առաջարկել նոր (նորարարական) մտքեր, որոնք կխթանեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այն կարող է իր մեջ ներառել գաղափարներ, որոնք խթանում են տնտեսական և բիզնես համագործակցությունը, ինչպես նաև հաշմանդամների իրավունքների պաշտպանությանն ուղղված լավագույն փորձի փոխանակմանը։ Բոլոր ծրագրերը, որոնք աջակցություն կստանան, կառաջնորդվեն գենդերային հավասարության և ներառական մասնակցության սկզբունքներով։ Այս ծրագրերը կբարձրացնեն «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի և երկու երկրների միջև այլ վստահության փոխամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների ազդեցությունն և տեսանելիունը։
Գործողությունների արդյունքները հանրությանը կներկայացվեն ծրագրի եռալեզու կայքի միջոցով՝ www.armenia-turkey.net։