«Արտահայտման ազատության և ժողովրդավարության դրսևորումները հայ գրականության մեջ» ուսումնասիրություն (2011)

«Արտահայտման ազատության և ժողովրդավարության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով մի շարք ուսումնասիրությունները կատարվել են ԵՀՀ «Արտահայտման ազատություն, լրատվություն և ժողովրդավարություն» ծրագրի շրջանակներում, Շվեդիայի Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Նմանատիպ ուսումնասիրության կատարելու նպատակն էր հետազոտել և գիտահանրամատչելի հոդվածներով ներկայացնել, թե որքանով են հայ գրականության մեջ դրսևորվել այնպիսի արժեքներ, ինչպիսիք են արտահայտման ազատությունը, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը:

2011 թվականի փետրվարին հետազոտություններ իրականացնելու համար բաց մրցույթ հայտարարվեց, որի արդյունքում ստացված 15 առաջարկներից փորձագիտական հանձնաժողովը ընտրեց վեցը: Հանձնաժողովի անդամ Սաթենիկ Ավետիսյանը նույնպես ներկայացրեց իր ուսումնասիրությունը: Այսպիսով, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում յոթ հոդված-ուսումնասիրություններ, որոնք անդրադառնում են արտահայտման ազատության և ժողովրդավարության գաղափարներին հայ գրականության մեջ:

Բոլոր հոդվածների եւ ուսումնասիրությունների համեմատական ամփոփիչ վերլուծության հեղինակն է գրող, հրապարակախոս Արա Նեդոլյանը:

Ուսումնասիրությունների տեքստերին, ինչպես նաև հակիրճ ներկայացումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ալա Խառատյան.«Սեռի ազատության ֆենոմենը Վարուժանի ստեղծագործության մեջ»

Ալա Խառատյանը դիտարկել է արտահայտման ազատության` մարդու սեռականության իրավունքը, արտահայտման հնարավորության արտացոլումը Դանիել Վարուժանի ստեղծագործության մեջ, մասնավորապես «Ցեղին սիրտը », «Հեթանոս երգեր» «Նամականի» աշխատանքների մեջ:

Ուսումնասիրության արդյունքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք ներբեռնել ստորև ներկայացված նյութերը:

Ալա Խառատյան.«Սեռի ազատության ֆենոմենը Վարուժանի ստեղծագործության մեջ» (պրեզենտացիա)

Ալա Խառատյան.«Սեռի ազատության ֆենոմենը Վարուժանի ստեղծագործության մեջ»

 

Կարեն Անտաշյան. «Բանակային թեման իբրև խոսքի ազատության ակտ հայ նորագույն շրջանի արձակում»

Կարեն Անտաշյանը ուսումնասիրել է բանակային թեման` որպես արտահայտման ազատության ակտ ժամանակակից գրականության շրջանակներում, փորձելով վերլուծել, թե ինչպե՞ս ու ինչպիսի՞ բանակի մասին է պատմում բանակային գրականությունը:

Ուսումնասիրության արդյունքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք ներբեռնել ստորև ներկայացված նյութերը:

Կարեն Անտաշյան. «Բանակային թեման իբրև խոսքի ազատության ակտ հայ նորագույն շրջանի արձակում» (պրեզենտացիա)

Կարեն Անտաշյան. «Բանակային թեման իբրև խոսքի ազատության ակտ հայ նորագույն շրջանի արձակում»

 

Քրիստինե Հովհաննիսյան. «Արդի քաղաքականությունը և գրականությունը. ինքնամեկուսացում թե բաց սահմաններ»

«Յուրաքանչյուր գրական գործ ստեղծվում և ինքնահաստատվում է այնքանով, որքանով կարողանում է չնմանվել նախորդներին և հենց այդ տարբերության մեջ հաստատել ինքն իրեն»,- այսպես է սկսում Ք. Հովհաննիսյանն իր ուսումնասիրությունը, որի շրջանակներում դիտարկվում է ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային տարիների գրականությունը: Փորձ է արվում վերլուծել այլախոհության և միաձևության հաղթահարումը հայ գրականության մեջ:

Ուսումնասիրության արդյունքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք ներբեռնել ստորև ներկայացված նյութերը:

Քրիստինե Հովհաննիսյան. «Արդի քաղաքականությունը և գրականությունը. ինքնամեկուսացում թե բաց սահմաններ» (պրեզենտացիա)

Քրիստինե Հովհաննիսյան. «Արդի քաղաքականությունը և գրականությունը. ինքնամեկուսացում թե բաց սահմաններ»

 

Սաթենիկ Ավետիսյան.«Կորուսյալ ինքնության որոնումներում»

Սաթենիկ Ավետիսյանը դիտարկել է անհատի կազմավորումն ու մարդու ստեղծագործական ազատության պահանջն Անահիտ Թոփչյանի աշխատանքներում:

Ուսումնասիրության արդյունքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք ներբեռնել ստորև ներկայացված նյութերը:

Սաթենիկ Ավետիսյան.«Կորուսյալ ինքնության որոնումներում» (պրեզենտացիա)

Սաթենիկ Ավետիսյան.«Կորուսյալ ինքնության որոնումներում»

 

Սեդա Մավյան. «Զաբել Եսայան կամ բարձրաձայնելու պարտքը»

Սեդա Մավյանը ուսումնասիրել է խոսքի ազատության դրսևորումը Զ. Եսայանի «Սիլիհտարի պարտեզները», «Ինքնակենսագրություն» և «Ավերակներուն մեջ» աշխատությունների շրջանակներում, որոնք ներկայացնում են երեք տարբեր ժամանակաշրջաններ և իրադարձություններ:

Ուսումնասիրության արդյունքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք ներբեռնել ստորև ներկայացված նյութերը (հայերեն և ֆրանսերեն տարբերակներով):

Սեդա Մավյան.«Զաբել Եսայան կամ բարձրաձայնելու պարտքը» (պրեզենտացիա)

Սեդա Մավյան.«Զաբել Եսայան կամ բարձրաձայնելու պարտքը» (հայերեն)

Սեդա Մավյան.«Զաբել Եսայան կամ բարձրաձայնելու պարտքը» (ֆրանսերեն)

 

Սիլվա Պետրոսյան. «Ժողովրդավարության հիմնարար արժեքներ Մուրացանի գրական ժառանգության մեջ»

Սիլվա Պետրոսյանը դիտարկել է ժողովրդավարության դրսևորումները և ազատամտության արտահայտումը Մուրացանի աշխատությունների մեջ:

Ուսումնասիրության արդյունքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք ներբեռնել ստորև ներկայացված նյութերը:

Սիլվա Պետրոսյան. «Ժողովրդավարության հիմնարար արժեքներ Մուրացանի գրական ժառանգության մեջ» (պրեզենտացիա)

Սիլվա Պետրոսյան. «Ժողովրդավարության հիմնարար արժեքներ Մուրացանի գրական ժառանգության մեջ»

 

Վարդան Ջալոյան. «Բոհեմ. Փարիզ և Երևան. զուգահեռներ»

Վարդան Ջալոյանը դիտարկել է Փարիզի և Երևանի բոհեմի ծագումը և զարգացումը, պոետների, նկարիչների, լրագրողների ստեղծագործելու ազատության արտահայտումը դրանց շրջանակներում:

Ուսումնասիրության արդյունքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք ներբեռնել ստորև ներկայացված նյութերը:

Վարդան Ջալոյան. «Բոհեմ. Փարիզ և Երևան. զուգահեռներ (պրեզենտացիա)

Վարդան Ջալոյան. «Բոհեմ. Փարիզ և Երևան. զուգահեռներ»

 

Արա Նեդոլյան. «Ուսումնասիրությունների արդյունքների ամփոփիչ վերլուծություն»

Արա Նեդոլյանը վերլուծել է վերը նշված բոլոր գրականագիտական ուսումնասիրությունների արդյունքները:

Վերլուծությանն ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք ներբեռնել ստորև ներկայացված նյութը:

Արա Նեդոլյան. «Ուսումնասիրությունների արդյունքների ամփոփիչ վերլուծություն»

Ավելին