Աշխատարանի մասնակցության հրավեր (փակված է)

Literary workshop

«20-րդ դարի Հայաստան․ Խորհրդային բռնաճնշումներ․հետևանքները և հիշողությունները գրական պատմվածքներում» աշխատարանի մասնակցության հրավեր

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը կազմակերպում է աշխատարան, որի նպատակն է մասնակիցների հետ քննարկել այդ ուրույն թեմայով գրական պատվածքներ ստեղծելու խնդիրները։ Դասընթացն անդրադառնալու է Հայաստանի 20-րդ դարի պատմությանը, մասնավորապես՝ խորհրդային բռնություններին և այդ կոնտեքստում գրական պատմվածքներ ստեղծելուն։ Աշխատարանին կարող են մասնակցել գրականությամբ և տեքստով հետաքրքրվող մարդիկ, բայց հատկապես խրախուսում ենք նրանց մասնակցությունը, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու կամ մասնակցում են «Հունիսի 14»․ Խորհրդային ժամանակների բռնաճնշումների վերաբերյալ պատմվածքների մրցույթին։

Միջոցառման մանրամասները.

  • Օրը․ փետրվարի 13-ին
  • Ժամը․ 17:00 - 20:00
  • Վայրը․ ԵՀՀ գրասենյակ, Երևան, Ազատության 1/21, բնակարան 22

Օրակարգ.

  • Կարճ ակնարկ խորհրդային տարիների բռնաճնշումների վերաբերյալ,
  • 1-2 պատմվածքի քննարկում (խնդրում ենք, նախքան դասընթացը ծանոթանալ այս հղումով ներկայացված գրական ստեղծագործություններին և ակնարկներին),
  • Վերաշարադրելու և խմբագրելու կարևորությունը,

Ինչպե՞ս գրանցվել դասընթացին.

Աշխատարանին գրանցվելու համար խնդրում ենք անցնել հղումով մինչև փետրվարի 11-ը։

Նշում. Մասնակիցների թիվը սահմանափակ է, խնդրում ենք ձեր տեղն ամրագրելու համար անպայման գրանցվել։