Քննադատական մտածողության դպրոց․ մասնակցության հրավեր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից (փակված է)

CRTS_YSU_EPF

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է Երևանում և ՀՀ մարզերում գործող համալսարանների մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերում սովորող ուսանողներին, Արցախի բուհերի շրջանավարտներին, ինչպես նաև երիտասարդ դասախոսներին մասնակցելու «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. հունիսի 7-ից 9-ը, Երևանում։ Ասպիրանտների և երիտասարդ դասախոսների/դասավանդողների մասնակցությունը դպրոցին խրախուսվում է։

Դպրոցի ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու քննադատական մտածողության և գիտական աշխարհայացքի, գիտական և ակադեմիական ազնվության և հետազոտությունների իրականացման մեթոդներին։ Պրակտիկ վարժությունների միջոցով մասնակիցները ձեռք կբերեն  գիտական տեքստերի վերլուծության, տվյալների ճշգրտման և պրոյեկտային մտածողության հմտություններ։

Դպրոցի ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի կրթական գործընթացների, դասավանդման և գիտական գործունեության ընթացքում քննադատական մտածողության դերին, դրա պրակտիկ նշանակությանը, ինչպես նաև գրագողության և հետազոտական մեթոդների հետ կապված խնդիրներին։  

Դպրոցի մեթոդաբանությունը մասնակցային է և ընդգրկում է դասախոսություններ, ինտերակտիվ քննարկումներ, գործնական աշխատանք։ Քննադատական մտածողության դպրոցի մասին կարճ տեսանյութը կարող եք դիտել այս հղումով։

Դիմելու կարգը

Մասնակցել ցանկացողները պիտի լրացնեն առցանց հայտը մինչև ս.թ. մայիսի 29-ը ներառյալ:  

Դպրոցի հետ կապված հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ.hասցեին՝ վերնագրելով նամակը «Քննադատական մտածողության դպրոց. դիմորդի Անուն Ազգանուն»:

Մասնակցության պայմանները

Դասընթացին մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Դասընթացի տևողությունն է երեք օր: Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է: Դպրոցի մասնակիցները կստանան հավաստագրեր:

 

***

Դպրոցն իրականացվում է «Ճգնաժամի հասցեագրում․ Երկրորդ փուլ»  ծրագրի շրջանակներում, Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։