ԴԱՏԱ ծրագրի ընթացքը լուսաբանող մուլտիմեդիա նյութերի, վիդեո պատմությունների պատրաստման հրավեր

DATA_Videostories
DATA_logos

2020 թվականի հունիսին մեկնարկել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրը, որն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների հետ միասին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ԴԱՏԱ ծրագրի շրջանակում համագործակցության է հրավիրում մեդիա արտադրությամբ զբաղվող անհատների կամ կազմակերպությունների՝ Հայաստանի մարզերում իրականացվող, հինգ ոլորտային ծրագրերի ընթացքը լուսաբանող՝ 8-10 րոպե տևողությամբ վիդեո պատմություններ պատրաստելու համար։

Ծրագրի շրջանակներում, հինգ կոնսորցիումներ իրականացնում են հանրային քաղաքականությունների բնագավառում ոլորտային նախաձեռնություններ. Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվության, Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումների, Հոգեկան առողջության իրավունքահեն քաղաքականության, Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավման, Աշխատանքային իրավունքների ոլորտում տվյալահեն քաղաքականությունների բարելավման ուղղություններով։

Դիմող անհատի, կազմակերպության կողմից պահանջվում է.

  • ԴԱՏԱ ծրագրի գործընկերների հետ համագործակցությամբ՝ ձևավորել պատրաստվելիք տեսանյութի ֆորմատը, գաղափարը,
  • կազմել նկարահանման գրաֆիկ՝ հաշվի առնելով գործուղումների անհրաժեշտությունը,
  • նկարահանել տեսանյութերն ըստ նախապես պայմանավորված ժամկետների,
  • մոնտաժել նկարահանված նյութը, ուղարկել հաստատման,
  • անհրաժեշտ փոփոխություններից և հաստատում ստանալուց հետո տրամադրել, հրապարակման ենթակա վերջնական պրոդուկտ։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ պայմաններ.

  1. ֆիլմարտադրության և նկարահանումների կազմակերպման փորձ,
  2. նկարահանում իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական հնարավորություններ։
  3. ՀՀ քաղաքացիական հասարակության ոլորտում նմանատիպ աշխատանքի փորձ։

Դիմելու կարգը.

Մրցույթին ներկայացվող առաջարկի փաթեթը պետք է ներառի՝

  1. Մրցույթին դիմող անհատի մասնագիտական ինքնակենսագրականը (CV) կամ կազմակերպության դեպքում` համառոտ նկարագիրը,
  2.  Նախկինում ստեղծած հաղորդումների, ֆիլմերի և վիդեոնյութերի հղումներ, պորտֆոլիո։

Հայտերը կարող եք ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ վերը նշված փաստաթղթերը` [email protected] էլ. փոստին՝ թեմայի դաշտում նշելով՝ DATA_Video_Production:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 5-ն է։

Ընտրված մասնակիցները կհրավիրվեն համատեղ գաղափարի քննարկման և բյուջեի պլանավորման։

Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք զանգահարել Դատա ծրագրի աշխատակից Դիանա Շահբազյանին` (+37498) 51 26 53 հեռախոսահամարով։

***

ԴԱՏԱ ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։

Սույն նախաձեռնությունն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և ներկայացված բովանդակությունը միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: