«Կամրջելով պատմությունը. երիտասարդական երկխոսություն՝ մշակութային ժառանգության միջոցով»

«Կամրջելով պատմությունը. երիտասարդական երկխոսություն՝ մշակութային ժառանգության միջոցով»

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2026 թ. հունիս - 2027 թ. մայիս

Ծրագրի իրականացման վայրերը՝ Կարս (Թուրքիա) և Գյումրի (Հայաստան)

Ծրագիրն իրականացնում են «Անադոլու Քուլթուր» ՀԿ-ն (Թուրքիա) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (Հայաստան)

«Անադոլու Քուլթուր» կազմակերպությունը (Anadolu Kültür, Թուրքիա) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (Հայաստան) համատեղ իրականացնում են «Կամրջելով պատմությունը. երիտասարդական երկխոսություն՝ մշակութային ժառանգության միջոցով» նախագիծը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։

Նախագծի նպատակն է Հայաստանի և Թուրքիայի երիտասարդներին համախմբել ընդհանուր մշակութային ժառանգության ուսումնասիրության շուրջ՝ խթանելով միջսահմանային երկխոսությունն ու ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ։ Ծրագրի առանցքում Կարսն ու Գյումրին են՝ երկու հարևան քաղաքներ, որոնց հարուստ պատմամշակութային ժառանգությունը կարող է միավորել հայ և թուրք երիտասարդներին՝ համատեղ ստեղծագործական աշխատանքի և փոխադարձ շփումների շուրջ։

Ծրագրի շրջանակում Հայաստանից և Թուրքիայից ընտրված երիտասարդները նախ մասնագիտական դասընթացների միջոցով կծանոթանան մշակութային ժառանգության ուսումնասիրման և դրա հիման վրա պատումներ ստեղծելու մեթոդներին։ Այնուհետև նրանք կայցելեն Կարս և Գյումրի, որտեղ դաշտային ուսումնասիրություններ կիրականացնեն քաղաքի պատմամշակութային վայրերում։

Համատեղ աշխատանքի արդյունքում երիտասարդները կստեղծեն Կարսի և Գյումրու մշակութային ժառանգության մասին բարձրորակ բովանդակություն, որը կարող է հիմք դառնալ մշակութային ժառանգության թվայնացման, պահպանման և հանրահռչակման հետագա նախաձեռնությունների համար։

 

Ծրագրի շնորհիվ մասնակիցները ոչ միայն կընդլայնեն իրենց գիտելիքները մշակութային ժառանգության ոլորտում, այլև ձեռք կբերեն հետազոտական աշխատանքի, թիմային համագործակցության, միջմշակութային հաղորդակցության և երկխոսության, պատմություններ ներկայացնելու (storytelling) ու թվային բովանդակություն ստեղծելու գործնական հմտություններ։

Ծրագրի մասնակիցները կընտրվեն բաց մրցութային կարգով։

Հայտերի ընդունումը կմեկնարկի 2026 թվականի օգոստոսին։ 

***

«Կամրջելով պատմությունը. երիտասարդական երկխոսություն՝ մշակութային ժառանգության միջոցով» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։