Գևորգ Տեր-Գաբրիելյան․ Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր
ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը Ֆակտոր TV-ի հետ իր զրույցում խոսում է վերջերս լույս տեսած և հանրությանը ներկայացված «Քննադատական մտածողություն» գրքի և շատ ու շատ այլ թեմաների վերաբերյալ։
Գիրքը քննադատական մտածողությունը ներկայացնող առաջին ընդարձակ հայերեն հրապարակումն է։ Ստեղծվել է ԵՀՀ՝ քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի վերաբերյալ իրագործված ավելի քան քսան նախագծերի ու պրակտիկ «դպրոցների» ընթացքում կուտակված փորձի հիման վրա։
Խորհուրդ ենք տալիս դիտել տեսանյութը, իսկ եթե ցանկանում եք ձեռք բերել գրքի տպագիր օրինակը կարող եք այցելել ԵՀՀ գրասենյակ՝ Ազատության 1/21 հասցեով, աշխատանքային օրերին 12:00-17:00-ն ընկած հատվածում։ Մեզ հետ կապ կարող եք հաստատել +37410251575 հեռախոսահամարով։
Գիրքը տարածվում է անվճար։
Գրքի առցանց տարբերակը կարող եք կարդալ այս հղումով՝ https://epfarmenia.am/sites/default/files/Document/Critical_Thinking_am.pdf