Իրական տարածաշրջանային համագործակցությունը սկսվում է մարդկային հարաբերություններից
Իրական տարածաշրջանային համագործակցությունը սկսվում է մարդկային հարաբերություններից։ Երբ երիտասարդները հանդիպում, զրուցում և պարզում են, թե որքան ընդհանուր բան ունեն, խոչընդոտները պակասում են, և համատեղ իրականացման նոր գաղափարներ են ծագում։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը իր՝ միջսահմանային ծրագրերի շրջանակում այդպիսի մի հանդիպում էր կազմակերպել։ Հայաստանի և Վրաստանի տարբեր համայնքներից ժամանած երիտասարդները հավաքվել էին՝ միմյանց իրականությունները ուսումնասիրելու և նոր հարաբերություններ ձևավորելու։ Այսպիսի հարաբերություններ հազվադեպ են ստեղծվում, անգամ հաշվի առնելով մեր երկրների աշխարհագրական դիրքը։
Սրանք պարզապես միջոցառումներ չեն, այլ՝ միմյանց փոխըմբռնելու և իրար ճանաչելու հնարավորություն և մենք հպարտ ենք, որ ԵՀՀ-ն կարողանում է ստեղծել իմաստով ու արժեքներով լի համագործակցության այդպիսի տարածք։