Լույս է տեսել «Քննադատական մտածողություն» գիրքը
Ձեզ ենք ներկայացնում 2025 թվականին «ԵՀՀ Համալսարան» խորագրի ներքո հրատարակված «Քննադատական մտածողություն» գիրքը, որը 2019-ին հրատարակված «Քննադատական մտածողություն․ Տրամաբանական սխալներ և հռետորաբանական շեղող կիրառուկներ» գրքի ընդլայնված տարբերակն է։
Գիրքը կազմված է 4 մասից և անդրադառնում է․ համագործակցային ու կառուցողական (կոոպերատիվ ու կոնստրուկտիվ) կոմունիկացիայի իմաստին ու պահանջներին, տրամաբանական սխալներին ու հեռտորաբանական կիրառուկներին և գիտակցության ու իմացական խոտորումներին, իսկ չորրորդ մասում ներկայացնում է մտաջիկոնները՝ մտագործունեական էվրիստիկները, մտածողությունը դյուրացնող կամ բարդացնող հնարները:
Սա քննադատական մտածողությունը հայերեն ներկայացնող առաջին ընլայնված ձեռնարկն է, որն օգտակար է ուսանողներին, գիտնականներին, ուսուցանողներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ուզում են զարգացնել քննադատական մտածողության իրենց կարողությունները 21-րդ դարում, երբ այդ հմտությանը տիրապետելը դարձել է հրամայական:
«Քննադատական մտածողություն» գիրքն առցանց հասանելի է այստեղ։
Գիրքը ստեղծվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի՝ քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի վերաբերյալ իրագործված ավելի քան քսան նախագծերի ու պրակտիկ «դպրոցների» ընթացքում կուտակված փորձի հիման վրա, և ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից «Խաղաղության մշակույթներ» ծրագրի շրջանակում (2023-2025):