Փակված է․ «Հունիսի 14»․ Խորհրդային ժամանակների բռնաճնշումների վերաբերյալ բանավոր պատմությունների մրցույթ

June_14_2022

Հունիսի 14-ը Խորհրդային ժամանակների բռնադատվածների հիշատակի օրն է։

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի՝ «Հունիսի 14» անունը կրող, ավանդական խորհրդանշական մրցույթի առանցքում մարդն է, խորհրդային ժամանակներում հալածանքի, աքսորի ու բռնաճնշումների երևույթները և պատմությունը, անարդար իշխանության և բռնության կապի համատեքստում դրանք դիտարկելը, մեկնաբանելն ու վերլուծելը։

Այս տարի, իր և գործընկերների ուժերը համախմբելով, ԵՀՀ-ն հայտարարում է «Հունիսի 14» ստեղծագործական-խորհրդանշական մրցույթը, որի նպատակն է հավաքագրել խորհրդային աքսորը և բռնաճնշումները վերապրած մարդկանց, նրանց ժառանգների ու ականատեսների հուշերը։ Ականատեսների հուշերը և անձնական պատմությունները հավաքագրելը հնարավորություն է ծանոթանալու պատմությանը այլ կողմից՝ տեսնելով իրողությունները հենց վերապրածի աչքերով, որոնք կզուգակցվեն արխիվային նյութերով, լուսանկարներով, նամակներով և անձնական այլ վավերագրություններով։

Մրցույթի պահանջները.

  • մրցույթին կարող են դիմել երիտասարդներ (ավագ դպրոցի սովորողներ, ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, հետազոտողներ),
  • մրցույթի մասնակիցները կարող են հավաքել բանավոր պատմություն(ներ) իրենց համայնքում ապրող մարդկանց մասին, ովքեր ապրել են խորհրդային միության տարիներին, ենթարկվել են բռնաճնշումների, եղել են աքսորյալ կամ աքսորի ականատես, այդ ժամանակաշրջանի մշակութային ավանդույթների կրողներն են կամ կարող են ուղարկել արդեն հավաքված պատմությունները, եթե այդ պատմությունները հավաքագրվել են իրենց կողմից վերջին հինգ տարիների ընթացքում,
  • հավաքված պատմությունները տեղավորել հետևյալ ֆորմատներից մեկում՝ տեքստային, տեսանյութ, գրաֆիկ նովել, պատկերապատում կամ ձայնագրություն+տեքստ,
  • հավաքված նյութերը, եթե տեքստային են, պիտի լինեն հայերեն, գրագետ գրված (տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 11, էջերը՝ համարակալված), տեսանյութի ֆորմատը՝ mp4, որակը՝ 720p, լուսանկարները՝ jpeg, 1 MB ծավալից ոչ փոքր, ձայնագրությունը՝ mp3։ 
  • նյութերը պիտի ներկայացվեն այն մարդու կողմից, ով հավաքագրել և մշակել է այդ նյութերը,
  • բոլոր ներկայացված նյութերը պիտի ունենան հետագայում ազատ հրապարակման իրավունք։

Ստացված նյութերը կգնահատվեն անկախ հանձնաժողովի կողմից ընտրված  և հաստատված չափանիշների հիման վրա։ Հանձնաժողովի անդամները և ընտրված չափանիշները կներկայացվեն հանրային, մրցույթի վերջնաժամկետից հետո (նախքան ամփոփումը):

Մրցանակներ.

Նախատեսվում է երեք դրամային խորհրդանշական մրցանակ.  

  • առաջին տեղ. 150.000 դրամ,
  • երկրորդ տեղ. 100.000 դրամ,
  • երրորդ տեղ. 50.000 դրամ:

Կլինեն խրախուսական այլ մրցանակներ նույնպես։ Բոլոր մրցանակակիրները կստանան ԵՀՀ հավաստագրեր:

Դիմելու կարգը

Մրցույթին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք ուղարկել իրենց կողմից հավաքված պատմությունները WORD, PDF և այլ տեսակի փաստաթղթով Նանե Պասկևիչյանին [email protected] էլեկտրոնային հասցեով, վերնագրի տուփիկում գրելով. «հունիսի 14, 2021_դիմողի անուն ազգանուն»։ Աշխատանքը պիտի ունենա վերնագիր, կարճ ներածություն (ինչպես եք բացահայտել ձեր համայնքում ապրող մարդկանց, ինչու եք ընտրել հատկապես նրանցից մեկին կամ մի քանիսին, ինչքան ժամանակում և ինչ մեթոդով եք հավաքագրել պատմությունը) և բովանդակության ցանկ, եթե աշխատանքը պարունակում է մեկից ավելի պատմություններ։ 

Մրցույթին կարող են դիմել ցանկացած երկրի քաղաքացիություն ունեցող անձինք։ Մրցույթի վերջնաժամկետն է՝ հոկտեմբերի 5, 2022 ժամը 18:00:

Լավագույն պատմությունները կհրապարակվեն ԵՀՀ կայքում։ Հեղինակները հնարավորություն կունենան դրանք տարածել, ինչն էլ լայն քննարկումների առիթ կդառնա։

Մրցույթը կամփոփվի 2022 թ. հոկտեմբերի կեսին, հաղթողներրը կազդարարվեն մինչև նոյեմբերի 5-ը։ Մրցանակները կհանձնվեն հանդիսավոր արարողության ժամանակ:

Հարցերի և խորհուրդների համար կարող եք զանգահարել (+37477) 06․04.89 կամ գրել Նանե Պասկևիչյանին. [email protected]