Վարսիկ Ներկարարյան

Varsik photo

Վարսիկ Ներկարարյան

Ծրագրերի/գրասենյակի համակարգող

Վարսիկ Ներկարարյանը Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (ԵՀՀ) միացել է 2013-թվականին՝ որպես Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի (ԵՀՀ ՀՄ)  ծրագրերի և գրասենյակի համակարգող:

Նախքան ԵՀՀ –ին միանալը Վարսիկը աշխատել է մի շարք այլ կազմակերպությունների տարբեր ծրագրերում   ինչպիսիք են `«Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամ` «Դիլիջանի համայնքային կենտրոն» ծրագիր, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամ` «Դիլիջանի երիտասարդական կենտրոն» ծրագիր, Եվրոպայի Խորհրդի Երիտասարդական վարչություն` «Երիտասարդական Խաղաղարչական ճամբար», ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ Նախագահական ընտրությունների 2013 թ. դիտորդական առաքելություն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակ` «Հասարակական կազմակերպությունների քարտեզագրում» ծրագիր, Հայաստանում Ամերիկյան Խորհուրդներ ` «Ուսանող Դեսպան» ծրագիր:

ԵՀՀ ՀՄ-ում Վարսիկը համակարգում է ԵՀՀ-ի ծրագրերն ու նախաձեռնությունները Հայաստանի հյուսիսային մարզերում: Ինչպես նաև համակարգում է ԵՀՀ ՀՄ-ի ընթացիկ ծրագրերը,  կազմում գործողությունների պլան, ծրագրերի միջանկյալ և վերջնական հաշվետվություններ: 
Համագործակցելով այլ գործընկերների և փորձագետների հետ նա կազմակերպում և վարում է լայնածավալ հանրային միջոցառումներ՝ դասընթացներ, սեմինարներ,  վերապատրաստումներ, քննարկումներ:

Վարսիկ Ներկարարյանը սովորել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում: Ունի բակալավրի աստիճան: