Քննադատական մտածողություն

Գիրքը կազմված է 4 մասից և անդրադառնում է հաջորդաբար (1) համագործակցային ու կառուցողական (կոոպերատիվ ու կոնստրուկտիվ) կոմունիկացիայի իմաստին ու պահանջներին, (2) տրամաբանական սխալներին ու հեռտորաբանական կիրառուկներին և (3) գիտակցության ու իմացական խոտորումներին, իսկ չորրորդ մասում ներկայացնում է մտաջիկոնները՝ մտագործունեական էվրիստիկները, մտածողությունը դյուրացնող կամ բարդացնող հնարները: Լինելով քննադատական մտածողությունը հայերեն ներկայացնող առաջին ընլայնված ձեռնարկը, գիրքն օգտավետ կլինի ուսանողներին, գիտնականներին, ուսուցանողներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ուզում են զարգացնել քննադատական մտածողության իրենց կարողությունները 21-րդ դարում, երբ այդ հմտությանը տիրապետելը դարձել է հրամայական: Գիրքը ստեղծվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի՝ քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի վերաբերյալ իրագործված ավելի քան քսան նախագծերի ու պրակտիկ «դպրոցների» ընթացքում կուտակված փորձի հիման վրա, և ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից «Խաղաղության մշակույթներ» ծրագրի շրջանակում (2023-2025):