Այս զեկույցն ամփոփում է «ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ ԺԱԱ) կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (այսուհետ՝ ԵՀՀ) եւ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում իրականացված դատական աշխատանքի տեխնիկական արդյունավետության մշտադիտարկման արդյունքները: Ծրագրի անվանումն է «Արդյունավետ դատական արտադրության ապահովում»: Մշտադիտարկումն իրականացվել է 2022թ.-ի մարտ-սեպտեմբեր ամիսների ընթացքում: Մշտադիտարկման բուն նպատակն էր ուսումնասիրել դատական հաստատությունների եւ փաստաբանական հանրույթի գործունեության նյութատեխնիկական, վարչարարական, աշխատանքային եւ մասնագիտական պայմանները եւ կարիքները, եւ բացահայտել դատարանների հետ առնչվող քաղաքացիների, ինչպես նաեւ մասնագետների կարծիքները այդ եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ: