Լուսանկարը՝ www.picture-alliance.com կայքից
Այս նյութը հրապարակվել է Խորհրդային տարիներին բռնադատվածների հիշատակին նվիրված մրցույթի շրջանակներում։
Սա իրական պատմություն է, որը հեղինակի մայրական պապի՝ գրող Մկրտիչ Խերանյանի կենսագրությունից է։ Մկրտիչ Խերանյանը 1941 թվականին աքսորվել է և երեքուկես տարի անցկացրել Հյուսիսային Ղազախստանի Ակմոլինսկի մարզում։ Հեղինակը արխիվային ուսումնասիրությունների միջոցով փորձել է պարզել, թե ով է մատնել մորական պապին, և ինչ մեղադրանքով է նա աքսորվել, բայց արխիվներում որևէ նյութ չի պահպանվել․ նրան այդպես են պատասխանել։ Ընտանիքը պահպանել է միայն Խերանյանի եռանկյունի նամակները աքսորավայրից։