Այս նյութը հրապարակվել է Խորհրդային տարիներին բռնադատվածների հիշատակին նվիրված մրցույթի շրջանակներում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատումները բացառապես հերոսական և սրբազնացված են։ Հերոսականացման գործընթացը որոշ չափով սկիզբ է առել պատերազմի ընթացքում և շարունակվել դրանից անմիջապես հետո, իսկ հետագայում առավել շեշտադրվել է Խրուշչովի և Բրեժնևի ջանքերով։ Գերմանիայի անսպասելի և «նենգ» հարձակումը, ԽՍՀՄ-ի հաղթանակը և Բեռլինի գրավումը, ինչպես նաև քաղաքականապես ուղղորդվող և կառուցելի կոլեկտիվ հիշողությունը դրանում կարևոր դերակատարում է ունեցել։ ԽՍՀՄ-ի ազատագրող կերպարը կառուցվում էր և շարունակում է կառուցվել՝ ֆաշիստական «հրեշավոր վարչակարգին» հակադրվելով։