Այս նյութը հրապարակվել է Խորհրդային տարիներին բռնադատվածների հիշատակին նվիրված մրցույթի շրջանակներում։
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Ավետիք Դավուդյանը բոլորում է իր կյանքի 87 տարին: Նա մեկն է Խորհրդային այն միլիոնավոր քաղաքացիներից, ովքեր իրենց ընտանիքների հետ ժամանակին կրել են ստալինյան բռնատիրության ողջ սարսափները եւ տառապանքները: Թեև 68 երկար ու ձիգ տարիներ են անցել մարտունեցի նրա հոր՝ Եղիազար Դավուդյանի ընտանիքին բռնի աքսոր ուղարկելու օրերից, սակայն այսօրվա պես Ավետիքի հիշողության մեջ թարմ են մնում այդ ճնշող, դժվարին ու դաժան օրերը, որոնք 15 տարեկան տղայի հոգում թողել են ծանրագույն ու անմոռաց ապրումներ: Ավետիքը շատ լավ հիշում է ոչ միայն իրենց ընտանիքի աքսորը, այլ նաեւ իր հոր բանակ կանչելը, որը եղել է Մեծ հայրենականի սկսվելուց 22 օր առաջ:
Խորհրդային բռնաճնշումների մասին պատմող այս երեք հոդվածների հեղինակը Խոսրով Խլղաթյանն է։ Այս և մյուս հոդվածները, որոնք կներկայացնենք մյուս հրապարակումներում լույս են տեսել Գեղամա աշխարհ թերթում, 2011-2018 թվականների ընթացքում: