«Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» (PeaCE) ծրագրում ներգրավված են ԵՀՀ Հայաստան, ԵՀՀ Ադրբեջան, ՀՌԿԿ Վրաստան և Ինթերնեյշնլ ալերթ կազմակերպությունները: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Այն ունի մի քանի նպատակ: Նախ, ձգտում է ի ցույց դնել հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակության անդամների միջև համատեղ ծրագրերի հնարավոր լինելը, վիճարկել կարծրատիպերը և ներգրավել «նոր դեմքեր», այս կերպ մեծացնելով տարիներ շարունակ այսպիսի ծրագրերի մասնակցած, սակայն վերջերս նրանց արժեքի նկատմամբ բավականին հոռետեսորեն տրամադրված «սովորական կասկածյալների» շրջանակը: