*Այս նյութը ԵՀՀ կայքում հրապարակվել է Խորհրդային տարիներին բռնադատվածների հիշատակին նվիրված մրցույթի շրջանակներում։
Գրքի հեղինակը Ռուբինա Փիրումյանն է, ով պատմում է իր հոր՝ Բաղդասար Մինասյանի՝ անավարտ հուշերը և դստեր ջանքը այդ հուշերը լրացնելու և միաժամանակ նկարագրելու հորից զրկված, որբացած ընտանիքի կրած տառապանքը։
Հեղինակը գրում է, որ երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտին էր հասնում, երբ Կարմիր բանակը ներխուժեց իրեն չեզոք հայտարարած Իրան, գրավեց Ատրպատականը և իր Չեկան հաստատեց Թավրիզում։ Այդ ժամանակ Ռուբինայի հայրը՝ Բաղդասարն, առևանգվեց և գաղտնի տարվեց Երեւան ուր և 16 ամիսներ մենակյաց բանտում պահվելուց հետո, դատապարտվեց 10 տարի ազատազրկման Սիբիրի Նորիլսկ աշխատանքային ճամբարում։
Ստալինի բռնաճնշումների արյունոտ ձեռքը Խորհրդային Միության սահմաններից դուրս էր տարածվել։ Ստալինի մահից հետո Բաղդասարը վերադարձավ Պարսկաստան։
Գրքի նախաբան՝ պրոֆեսոր Գայեանե Շագոյեանի գրությունը լայնորեն բացատրում է նյութի յուրահատկությունը