Այս նյութը հրապարակվել է Խորհրդային տարիներին բռնադատվածների հիշատակին նվիրված մրցույթի շրջանակներում։
Այս նյութը վերաբերվում է Հայաստանում խորհրդային կարգերից հետո ստեղծված իրավիճակին, երբ հաստատվեցին նոր կարգեր, նոր գաղափարախոսություն և պետության կառուցման նոր մոտեցումներ: Բոլշևիկյան գաղափարախոսությամբ սոցիալիզմի կառուցումը սրեց դասակարգային պայքարը, այն ավելի թեժացավ կոլեկտիվացման, սոցիալիստական ինդուստրացման տարիներին՝ 1930–ական թթ. էր և Հայրենական մեծ պատերազմի տարիներին ու պատերազմից հետո 1948–1949 թթ.: Մարդկանց բառապաշարում հաճախ լսվող խոսքեր էին «հակա», «կուլակ», «դաշնակ», «ժողովրդի թշնամի», «նացիոնալիստ» պիտակները:
Խորհրդային իշխանությունը հենց սկզբից որոշում կայացրեց, որ նոր հասարակարգում անհամատեղելի են ազնվականությունը, խոշոր ձեռնարկատերերը, առևտրականները, սպայակազմը, նախկին ոստիկանությունը, անհատ գյուղացիներն ու հոգևորականները: