Գրիշա Սմբատյան․ Բախում են դռներն ու դարպասները

Grisha_Smbatyan_June_14

Այս նյութը հրապարակվել է Խորհրդային տարիներին բռնադատվածների հիշատակին նվիրված մրցույթի շրջանակներում։

Կից նյութում ներկայացված են հատվածներ Գրիշա Սմբատյանի շուրջ 300 համակարգչային էջ պարունակող «Բախում են դռներն ու դարպասները» գրքից: Գիրքը նախապատրաստվում է, այս փուլում կընտրվի ու կավելացվի 300 լուսանկար, ինչպես նաև կապանցի ու Կապանից աքսորվածների ցուցակը (ըստ Armenia Total(itar)is կայքի՝ փոքրիկ լրացումներով):

Գիրքն ունի նախաբան, կընդգրկի գերությունից հետո քշված, Կապանից և Գորիսից տեղահանված, իրադարձությունների ականատես մարդկանց 37 հուշագրություն, աքսորավայրը պատկերող, սիրո, կարոտի 60 բանաստեղծություն, 10 նամակ և այլն: Ավարտվում է Հիշատակարանով:  Արվել է ավելի քան 250 հղում և ծանոթագրություն, սակայն դրանց կարիքը դեռ կա մի շարք էջերում, այդ թվում՝ ներկայացվող հատվածներում:

Հեղինակը շարունակում է փնտրել, աշխատել, կավարտի մինչև օգոստոսի 25-ը։