Այս նյութը ԵՀՀ կայքում հրապարակվել է Խորհրդային տարիներին բռնադատվածների հիշատակին նվիրված մրցույթի շրջանակներում։ Նյութի հեղինակը Գայանե Մկրտչյանն է։
«Գրել բռնադատվածի մասին, կնշանակի վերծանել լռության ձայնը: Ծնվել գաղթականների ընտանիքում և լռել ոչինչ չիմանալ Ցեղասպանության մասին, լինել բռնագաղթածի որդի ու թոռ ու չխոսել նրա և այդ մասին. լուսավոր քսաներորդ դարում այս մանկուրտիզմը հնարավոր էր միայն սովետի իրականության մեջ»: