Երբ 2010 թվականին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ, այն ժամանակ՝ Ինտերնյուս-Հայաստան) հետ համատեղ, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, ԵՀՀ-ն սկսեց իր առաջին խոշոր մեդիա ծրագիրը, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանի առաջնորդությամբ տեղի ունեցավ մի կրեատիվ խաղ, որի խմբերից մեկը կոչվում էր «Ես թերթ եմ»: Դրանից անցել են տարիներ, և վաղուց արդեն ՄՆԿ կողմից ստեղծված media.am շատ կարևոր ռեսուրսի սլոգանն է՝ «Մարդիկ են մեդիան»: Դա ոչ միայն շարունակությունն է Մարշալ Մըքլուհընի մտածողության, այլև՝ ընդունումն այն փաստի, որ ինֆորմացիոն-համացանցային հեղափոխությունն աշխարհում այլևս անդառնալի է, և որ սա մարդկության զարգացման ամենակարևոր իրադարձությունն է Գուտենբերգի գյուտից ի վեր: