Հեղափոխության հաղթանակը նոր իրադրություն ստեղծեց մեր կազմակերպության համար: Մինչ այս մեր բոլոր ծրագրերում մենք աշխատում էինք կա՛մ քիչ շփվել պետական համակարգի հետ, կա՛մ ավելի խորապես շփվել միայն հատուկ վստահության դեպքերում: Այժմ, երբ մեր շատ համախոհներ, գործընկերներ և շահառուներ ստանձնեցին պետական պաշտոններ, և, ընդհանուր առմամբ, իշխանության եկան մարդիկ, որոնց խոշոր մասը նույն արժեքներն է ազդարարում, ինչ մենք ու մեր կազմակերպությունը՝ մենք պիտի փոխեինք մեր աշխատանքի հին ոճը: Նախ՝ շատ ավելի ակտիվորեն սկսեինք շփվել պետական համակարգի հետ, հասցեագրելով այն խնդիրները, որ պետությունն է աշխատում հասցեագրել: Երկրորդ՝ օգնեինք պետական համակարգի նոր մասին և քաղաքացիական հասարակությանը միասնական ուժերով անդրադառնալ անելիքներին: